Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Կնոջ հետ պետք է հաճելի լինի ոչ միայն անկողնում. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԲԱՍՅԱՆ

19.11.2012

LN-ի հյուրասրահում է դերասան Ալեքսանդր Բաբասյանը:

 Շնորհավորում եմ  ամուսնության կապակցությամբ:  Ամուսնությունից հետո շա՞տ բան է փոխվել Ձեր կյանքում:

Ամուսնությունից հետո կտրուկ շրջադարձն այն էր, որ զգացի` ինչքան երջանիկ եմ:

«Ի՜նչը կհաղթեր կյանքում հերոսին, թե չլինեին կինն ու գինին». կխնդրեի  Ձեր մեկնաբանությունը. համաձա՞յն եք, որ կանայք այդպիսի մեծ ուժով են օժտված:

Իրականում համաձայն եմ`կանայք այդպիսի մեծ ուժով են օժտված, սակայն մեր իրականության մեջ մի քիչ դժվար կլինի, եթե տղամարդը կայացած է: Կինը կարող է հաղթել, եթե տղամարդն է այդ հնարավորությունը տալիս, իսկ առհասարակ ինչքան էլ կինն ուժեղ լինի, միեւնույնն է, տղամարդու ունակությունները, գաղափարը մի քայլ առաջ են կնոջից: Ես շատ եմ հարգում կանանց, բայց կարծում եմ`կանայք իշխելու, հրամայելու ու հաղթելու համար չեն ստեղծված, նրանք ավելի շուտ իրենց երջանիկ պետք է զգան պարտվողի կարգավիճակում` սիրելի տղամարդու կողքին. կինը միշտ էլ կարիք ունի սիրված ու պաշտպանված զգալու:

 Ձեր  կինը շոու- բիզնեսից չէ, ճի՞շտ եմ:

Այո՛:

 Իսկ եթե լիներ, դա կարո՞ղ էր Ձեզ համար խանգարող հանգամանք հանդիսանալ նրա հետ ընտանիք կազմելու հարցում:

Դե շոու-բիզնեսից չէ, դրա համար էլ իմ կինն է:

Փաստորեն, եթե լիներ, դա Ձեզ կխանգարեր:

Այո՛. ես երբեք չեմ պատկերացրել`իմ կինը կարող է լինել շոու-բիզնեսից. բացառվում էր, դա իմ սուբյեկտիվ  կարծիքն է, իմ տեսանկյունը:

Մասնագիտությամբ  պատմաիրավաբան, տնտեսագետ, իսկ ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք դերասանական աշխարհում:

Սկզբնական շրջանում արտաքին տեսքս ինձ օգնեց, նաեւ ռեժիսոր ընկերներ ունեմ, ովքեր ինձ աջակցեցին:

 Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ ճիշտ է՝ չունեք թատերական կրթություն, բայց  ունեք ի վերուստ տրված դերասանական տաղանդ:  Եթե առաջարկութուն ստանայիք խաղալու նաև թատրոնում, կհամաձայնե՞իք. միայն տաղանդը բավարար կհամարեի՞ք:

Թատրոնում խաղալու համար շատ ժամանակ է պետք, ինչպես նաև թատերական կրթություն, չնայած կրթությունն առանց պրակտիկայի զրո է… Հիմա ես ունեմ այդ պրակտիկան, գուցե թատրոնի համար դա դեռ բավարար չէ, բայց եթե հետագայում կարիք լինի, ապա այդ բացը կլրացնեմ: Եթե անկեղծ լինեմ, առաջարկ հիմա էլ կա, պարզապես իմ անձնական բիզնեսն ունեմ ու ժամանակի առումով չեմ հասցնի, իսկ թատրոնում խաղալու համար  շատ ժամանակ ու էներգիա է պետք:

 Ի՞նչ եք կարծում, ամենօրյա աշխատանքը պրոֆեսիոնալ դերասանների հետ կնպաստի՞ նրան, որ ժամանակի ընթացքում ինքներդ Ձեզ համարեք ոչ միայն տաղանդավոր, այլ նաև պրոֆեսիոնալ դերասան:

Այո՛. աշխատում եմ իսկապես պրոֆեսիոնալների հետ, ես մի անուն կնշեմ միայն` Արմեն Էլբակյան. նրա հետ խաղալը  ու կադրից դուրս մի կես ժամ շփումը հավասար է մի ամբողջ ամսվա դասընթացի: Առհասարակ, Արթուր Կարապետյանի, Արմեն Էլբակյանի հետ խաղալը մի  քայլ առաջ է այն կրթությունից, որ կարելի է ստանալ թատերականում:

Հնարավո՞ր է` ինչ-որ ժամանակ հետո հրաժարվեք սերիալներում նկարահանվելուց:

Երեւի  թե, ո՛չ: Նկարահանվում եմ նաեւ գեղարվեստական ֆիլմում:

Առաջին փո՞րձն է գեղարվեստական ֆիլմում:

Այո՛:

Փիլիսոփաներից մեկն ասել է`«երբ տղամարդն ասում է կնոջն իր մեղքեիր մասին, ապա սովորաբար այն պատճառով, որ դրանց ավելացնի ևս մեկը». կարծում եք, դա հատո՞ւկ է տղամարդկանց:

Լավ է ասել (ծիծաղում է-LN): Կարծում եմ` եթե տղամարդը ինչ-որ մեղք է գործում ու պատմում իր սիրելի կնոջը, ապա դա չի խոսում մեծ սիրո մասին, իսկ ընդհանրապես կարծում եմ`հնարավոր է, որ տղամարդը իր մեղքերը խոստովանի կնոջը` դրանց եւս մեկը ավելացնելու նպատակով:

Ո՞րն  է կնոջ ամենամեծ ակնկալիքը սիրելի  տղամարդուց, ըստ Ձեզ:

Զգալ կանացի երջանկություն, վերջինս մեջ ամեն ինչ է մտնում:

 Ձեր կնոջ հանդեպ սերն առաջին հայացքից է եղե՞լ:

Ո՛չ. դա մի քիչ ավելի դեռահաս տարիքում է լինում, սիրում են, որովհետև դեռ պատանի են, դեռ գաղափարապես հասուն չեն, իսկ հասուն տարիքում այդպես չի լինում. դու մարդուն պետք է սիրես իր բնավորությամբ, իր ներաշխարհով, իր հավատարմությամբ ու իր ամեն ինչով, իսկ դա առաջին հայացքից չի կարող լինել:

Ամենաառաջինը  ի՞նչը Ձեզ գրավեց նրա մեջ :

Ամեն ինչն է գրավել, բայց ուզում եմ հիշել` առաջինն ինչն էր (մտածում է-LN), երևի թե ընդհանուր կերպարը` նիստուկացը, խոսքը, կարգուկանոնը, որ կա իր մեջ, այս ամենն առաջին հանդիպումից տպավորվեց, որը հետագայում վերածվեց շատ մեծ սիրո:

Եթե չեմ սխալվում, մոտ մեկ ամիս է, ինչ ամուսնացած եք. համատեղ ապրելը, կենցաղը հասցրե՞լ են փոխել ինչ-որ բան ձեր հարաբերություններում:

Այդքան էլ շատ բան չի փոխվել, ուղղակի ամեն ինչը դարձել է համատեղ, որն էլ ավելի ամրացնում ու ջերմացնում է հարաբերությունները:

Հայ կանանց ու աղջիկների մեջ կա՞ մի բան, որ Ձեզ հունից հանում է, նյարդայնացնում:

«Նաիրյան բուրմունքը» չկա: Ինչքան էլ դեպի Եվրոպա գնանք, այդ բուրմունքը պետք է մնա, ցանկացած իրավիճակում աղջիկները պետք է մի քիչ հեզ ու հնազանդ լինեն , ամեն դեպքում դա է գնահատվում:

Կանանց հավերժական  բողոքները տղամարդկանցից արդարացվա՞ծ են:

Կանանց բողոքները, կարծում եմ, կապված են ավելի լուրջ գործոնների հետ, օրինակ` տղամարդու կյանքում ուրիշ կնոջ լիենլու փաստի… Ընդհանուր առմամբ այդ բողոքներն արդարացված են.  տղամարդիկ որպես կանոն դավաճանում են:  

Իսկ որպես տղամարդ ի՞նչ խորհուրդ կտաք կանանց, նման դեպքերում ինչպե՞ս վարվել:

Ինքս բնույթով հավատարիմ ու կայուն մարդ եմ. եթե սիրում եմ, նշանակում է`հավատարիմ եմ ու դիմացինից էլ եմ ակնկալում հավատարմություն: Ամեն դեպքում, եթե ընտանիքում քայքայված մթնոլորտ է, անգամ երեխաների գործոնը չպետք է խանգարի հեռանալ. ինչքան էլ երեխաների երջանկությունը կարեւոր լինի, մարդն ինքն իր կյանքը չպետք է կործանի: Պարզապես  պետք է ամեն ինչ անել`հարցը դրան չհասնի, ու ընտանիքում մաքսիմալ ջերմություն ստեղծել:

 Կանանց պետք է սիրե՞լ, թե՞ հասկանալ, հետո սիրել:

Կանանց ամբողջ կյանքի ընթացքում էլ կարելի է նորովի բացահայտել, պետք է պարզապես շատ չփորփրել… Գալիս է մի պահ, որ պետք է կանգ առնել: Փիլիսոփաներից մեկն էլ ասել է.«Այն, ինչը փակ է, կարող է լինել անսահման»: Եթե կանայք ինչ-որ փակ կետեր ունեն, դրանք կարող են լինել անսահման, իսկ անսահմանության ձգտող մարդը իրականում կորցնում է ամեն ինչ, դրա համար պետք է հասկանալ`երբ կանգ առնել:

 Ի՞նչ է պահանջվում զույգերից ներդաշնակ ու կայուն ընտանիք ունենալու համար:

Գիտակցություն: Մարդիկ շատ դեպքերում առաջնորդվում են բնազդներով, օրինակ  հնարավոր է` շատ կանայք անկողնում լավն են, բայց արդյոք որպես կին լավը կլինե՞ն, նման բաները պետք է հաշվի առնել ու անգամ այն նախաճաշը, որ կինը դնում է, պետք է հաճույքով ուտել, ոչ թե ուտել նրա համար, որ սոված ես: Ամեն փոքրիկ թվացող դետալ պետք  է հաշվի առնել` միասին ճաշելը, զբոսնելը, ներկայացում գնալը. այս ամենի մեջ պետք  է կողքիդ տեսնես միայն կնոջդ, իսկ եթե այդպես չէ ու մարդկանց միմյանց կապում են միայն մարմնական հաճույքները, ապա դա որոշ ժամանակ հետո կվերանա:  Դրա համար եմ ասում` մարդուն պետք է ամենակարեւորը` գիտակցություն`ճիշտ ընտրություն կատարելու:

Հարցազրույցը՝ Շողիկ Գալստյանի

 

 Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15547 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Elya | 04-01-2013 19:40
Im karciqov shat chisht e datvac

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1186 անգամ
20.05.2026
Դիտվել է 368 անգամ
19.05.2026
Դիտվել է 357 անգամ
21.05.2026
Դիտվել է 311 անգամ
22.05.2026
Դիտվել է 291 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster