Սեքսը եւ ինտերիերը. ի՞նչ փոխազդեցություն կարող է լինել
07.11.2012
Երևի բազմիցս զգացել եք, որ անկողնու պարագաների կամ ննջասենյակի պատերի գույնը ազդում են Ձեր սեռական կյանքի որակի վրա: Դա իրոք այդպես է: Կարմիր սավանը կամ ննջասենյակի պատերի մանուշակագույնը Ձեզ կրքի գիրկը կնետեն: Մասնագետները խորհուրդ են տալիս չափից դուրս կրքոտ մարդկանց խուսափել այդ գույներից' փոխարենն ընտրելով պաստելային գույներ, որոնք կհանգստացնեն Ձեր շուտ բորբոքվող կրքերը:
Այն ամուսինները, ովքեր դեռևս վախվորած են ինտիմ հարցերում, պետք է գնեն անկողնու զմրուխտագույն պարագաներ: Այդ գույնը կտրամադրի փորձարկումների գնալ:
Եթե զույգը շատ է աշխատում ինտելեկտուալ իմաստով, ապա գիշերը ցանկալի է հանգստանալ կապույտ անկողնում, իսկ եթե հոգնում է ֆիզիկապես, ապա' կանաչ:
Եթե Ձեզնից մեկը ցանկանում է նիհարել, և սեքսը դրա միջոցներից մեկն է, ապա խուսափեք նարնջագույնը ննջասենյակ մտցնելուց, քանի որ այդ գույնը արագ քաղց է արթնացնում:
Եթե ցանկանում եք Ձեր սեքսուալ փորձին նորություն ավելացնեք, ապա կարող եք գնել մուգ ոսկեգույն անկողնային պարագաներ:
Երիտասարդ զույգերը կարող են ավելի վառ հարդարանք ընտրել ննջասենյակի համար: 3-5 տարի համատեղ կյանքը թույլ է տալիս ունենալ գույնզգույն ննջասենյակ, բայց երկար տարիներ միասին ապրելուց հետո լավ կլինի բավարարվել 1-2 գույնով:
Մուգ մանուշակագույնը կավելացնի խաղալու ցանկությունը, և Ձեր սեքսուալ փորձարկումներն անմոռանալի կդառնան:
Զույգերը, որ հաճախ են վիճում, պետք է խուսափեն մուգ դեղինից, գազարագույնից, վառ կարմիրից: Այդ գույները ոչ միայն կիրքն են ավելացնում, այլև կրակին յուղ լցնելու հատկություն ունեն: Փոխարենը այդպիսի զույգերը կարող են ընտրել կեղտոտ դեղինի կամ կապույտի երանգները:
Եթե չեք ցանկանում սեռապես «շուտ ծերանալ», ապա խուսափեք շագանակագույնից, քանի որ հենց այդ գույնն է մյուսներից ավելի շատ նպաստում օրգանիզմի ծերացմանը:
Աaբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8820 անգամ
|