|
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ |
|
Սիրահարված տղամարդու վարքագիծը. թոփ 10 առանձնահատկություն
01.11.2012
Ասում են` կինը միշտ էլ ինտուիտիվ զգում է, երբ տղամարդը անտարբեր չի լինում իր նկատմամբ: Բայց քիչ չեն դեպքերը, երբ կանայք մոլորվում են իրենց ինտուիցիայի ցանցում և չեն կարողանում կողմնորոշվել` սիրում է, թե ոչ:
Իհարկե, ոչ բոլոր տղամարդիկ են սիրահարվելիս վազում և միանգամից ամեն բան խոստովանում սիրո օբյեկտին, բայց եթե Դուք ավելի ուշադիր լինեք, ապա ամեն ինչ կհասկանաք նրա վարքագծից ու, գուցե, եթե տղամարդը ամաչկոտ է, դուք կանեք առաջին քայլը:
- Երբ Ձեր հայացքները հանդիպում են, սիրահարված տղամարդը երկար պահում է կոնտակտը, իսկ նրա աչքերի բիբերը լայնանում են:
- Նա օգտագործում է անգամ աննշան հնարավորությունը Ձեզ ավելի մոտ կանգնելու համար:
- Նա անիմաստ պատճառներ է գտնում Ձեզ դիպչելու համար` ուղղում է Ձեր «չենթարկվող» մազափունջը, զգեստի վրայից մաքրում է գոյություն չունեցող փոշին:
- Նա անհագորեն ուզում է Ձեր մասին իմանալ ամեն ինչ: Նրան հետաքրքրում է թե' Ձեր հոբբին, թե' նախընտրությունները, թե' զբաղմունքը: Ընդ որում, նա երեխայի պես ուրախանում է հենց որ Ձեր ճաշակները համընկնում են որևէ հարցում:
- Երբ Ձեր շրջապատում է հայտնվում որևէ երրորդ անձ, նա սկսում է չեմուչումով պատասխանել հարցերին և ցույց տալիս, որ երրորդն ավելորդ է:
- Երբ նա խոսում է հենց Ձեզ հետ, նրա ձայնը դառնում է ավելի մեղմ:
- Նա հիացմունքով է «այո» է պատասխանում Ձեր բոլոր խնդրանքներին:
- Ձեր կողքին նա այլ կանանց չի նկատում:
- Երբեմն նա դառնում է ամաչկոտ և չի կարողանում նորմալ արտահայտել մտքերը:
- Նա աշխատում է ուրախացնել Ձեզ, և դա նրա մոտ ստացվում է, քանի որ ամեն ինչը նա սիրով է անում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 18014 անգամ
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ
05.08.2026 Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։
|
|
Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը
21.07.2026 Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։
|
|
 |
|
|
6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի
14.07.2026 Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:
|
|
Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ
17.06.2026 Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:
|
|
 |
|
|
7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան
09.06.2026 Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։
|
|
Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն
27.05.2026 Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|