Արկածախնդիրներից հոգնած՝ կանայք շատ հաճախ փնտրում են «լավ տղաների»` ավելի կայուն, հավասարակշռված հարաբերություններ ունենալու համար: Բայց, ինչպես գիտեք, ամեն մեդալ ունի իր հակառակ կողմը: LN-ն այս անգամ կանդրադառնա այսպես ասած «լավ տղաներին». կխոսենք շրջապատի մեծամասնության կարծիքով «անթերիների» մասին:
Նախ` «լավ տղաների» մեծամասնությունը, ցավոք, «անդեմ» է: Նրանք միշտ փորձելու են հարթել ամեն ինչ, շրջանցել: Դա կսկսվի հենց հարաբերությունների սկզբում: Սովորաբար այս տիպի տղաները, երբ «թիրախ» են գտնում, չեն դիմում անմիջական քայլերի, այլ ընտրում են ամենաերկար և երբեմն էլ ձանձրալի ուղին: Այս հարցերում նրանք անվստահ են և վախկոտ, ինչը ոչ բոլոր կանանց է դուր գալիս:
Երկրորդ՝ «լավերը» շատ են սիրում հաճոյանալ շրջապատին: Նրանք պարզապես շնչում են շրջապատողների գովեստներով և հիացմունքով: Ցավալին այն է, որ շատ հաճախ այդ իմիջը պահպանվում է միայն երևակայության մեջ:
Երրորդ՝ էքստրեմալ իրավիճակներում «լավ տղաները» շուտ են կորցնում իրենց և սկսում սպասել, մինչև մեկն իրենց դուրս բերի այդ վիճակից: Այս իրավիճակներում նրանք վերածվում են երեխաների: Դուք ոչ միայն ստիպված կլինեք հոգ տանել նրա մասին, այլև երեխայի պես հանգստացնել նրան, համոզել, որ ամեն ինչ կարգին է:
Չորրորդ՝ «լավ տղաները» երբեք չեն արտահայտում իրենց խանդը: Եթե անգամ Ձեզ նրա քթի տակից տանեն, արտաքուստ նա շատ հանգիստ կթվա: Թեպետ նրա սրտում կարող է փոթորիկ լինել, բայց հիանալի կկարողանա թաքցնել դա և անտարբերություն ցուցաբերել:
Հինգերորդ,՝այսպիսի տղամարդիկ վերին աստիճանի անտանելի են լինում մեկ հարցում եւս: Որպեսզի նրանք որոշում կայացնեն, պետք է միլիոն անգամ բոլոր կողմերից քննարկեն, հաշվարկեն հարցը: Անհաջողություններին նրանք չեն դիմանում: Նրանք միայն ուրախ կլինեն, եթե կարողանան արարքի պատասխանատվությունը դնել մեկ ուրիշի ուսերին, թեկուզև դրանք լինեն կանացի ուսեր…
13-05-2025 10:38 Ըստ սննդաբանների՝ ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար չպետք է տարվել «անառողջ» սննդով. այն չպետք է գերազանցի սննդի 20% -ը, անհրաժեշտ է նաև խմել օրական մոտ 2 լիտր ջուր և ուտելը սկսել բանջարեղենից: Սովորաբար մենք կարող ենք մեզ թույլ տալ 20 տոկոս «անառողջ» սնունդ՝ հացաբուլկեղեն, քաղցրավենիք, ճարպային համեղ կերակուր: Այնուամենայնիվ, ավելի լավ է ոչ թե տարվել այդպիսի սնունդով, այլ հնարավորինս կարգավորել սնունդը։
13-05-2025 10:22 Երիտասարդ տարիներին անպտղություն ունեցած կյանայք հակված են հետագայում ավելի հաճախ ենթարկվել սրտանոթային հիվանդությունների զարգացմանը։ Ավելին, ամենաբարձր ռիսկը գրանցվում է 40 տարեկանից փոքր կանանց մոտ։ Նման եզրակացությանն են հանգել Աթենքի ազգային համալսարանի գիտնականները։
13-05-2025 10:11 Նարգիլե ծխելը, տապակած մսի և տաք ըմպելիքների չարաշահումը կարող են մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը, նշել են Սիլվեստերի անվան համալիր քաղցկեղի կենտրոնի (ԱՄՆ) մասնագետները։ Քաղցկեղի ամենավտանգավոր գործոններից մեկը մնում է ծխելը, ներառյալ՝ նարգիլեն, որը թյուրիմացաբար համարվում է պակաս վնասակար, քան ծխախոտը։ Նրանք խորհուրդ են տալիս նաև հաճախակի խորոված կամ բարձր ջերմաստիճանում եփած միս չուտել։ Շատ տաք ըմպելիքը ևս առողջության համար վտանգավոր է։ Օրական չորս կամ ավելի բաժակ տաք թեյ կամ սուրճ խմելը կապված է կոկորդի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման հետ։
12-05-2025 08:53 Մաշկաբանները հայտնում են, որ եղունգների լաքը չորացնելու համար օգտագործվող ուլտրամանուշակագույն լամպերը կարող են առողջության համար վտանգ ներկայացնել՝ մեծացնելով մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը։
12-05-2025 08:45 38-ամյա Վիկտորիան՝ Միխայիլ Գալուստյանի կինը, իր սոցցանցերում խոսել է 45-ամյա կատակերգուից ամուսնալուծության մասին։ Նա գրառում է կատարել Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով բոլորին մասնակցության համար, ինչպես նաև ընդգծելով, որ Միխայիլի հետ «շատ լավ հարաբերությունների մեջ է»։ «Սա հազվադեպ է, բայց դա մեզ համար է։ Ոչ ոք ոչ մեկին չի դավաճանել կամ լքել՝ դա համատեղ որոշում էր։ Ես շնորհակալ եմ մեր կյանքի բոլոր տարիների համար։ Նա լավ, պարկեշտ և բարի տղամարդ է։ Հիմա նրա համար հեշտ չէ, հավատացեք։ Ինձ դուր չի գալիս, որ նրան վատ լույսի ներքո են ներկայացնում այս հիմար լուրերի ֆոնին, թե նա լքել է մեկ ուրիշի համար։ Դա ճիշտ չէ։ Միշան մնում է հրաշալի հայր մեր դուստրերի համար։ Մեր միջև չկան վիրավորանքներ, բացթողումներ, ֆինանսական խնդիրներ», - գրել է Վիկտորիան։