Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կպչուն-սևեռուն մտքեր. հոգեկան ամենատարածված խնդիրները` Հայաստանում

10.10.2012

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Ամեն տարի այս օրը շահագրգիռ կառույցները տարածում են հոգեկան առողջության հարցերին վերաբերող նյյութեր, դիմում տարբեր երկրների ղեկավարություններին' խնդրելով օգնություն, ոլորտի զարգացման համար և այլն: Հայաստանում գործում է հոգեկան առողջության «Ինթրա» կենտրոնը, որի խնդիրներն են այցելուների սոցիալականացումն ու ինտեգրումը, ինքնագնահատականի բարձրացումն ու ինքնուրույնության խրախուսումը և այլն: Հոգեկան առողջության խնդիրների, մարտահրավերների, բուժման մեխանիզմների ու հասարակության իրազակմանն ուղղված հարցերի շուրջ զրուցեցինք «Ինթրա» կենտրոնի գլխավոր հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ:

– Մեր ունեցած տվյալներով՝ այսօր երկրի վրա շուրջ 500 մլն մարդ տառապում է հոգեբանական ամենատարբեր խնդիրներից' սկսած դեպրեսիայից մինչև շիզոֆրենիա, էպիլեպսիա, մտավոր հետամնացություն: Ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում:

– Մեզանում վիճակագրությունն այս իմաստով խիստ սահմանափակ է ու կողմնորոշվելու հնարավորություն չի տալիս, քանի որ մեզ մոտ գրանցվում են միայն ծանր հոգեբուժական դեպքերը: Նախարարության զեկույցներում հոգեկան խնդիրները չեն հատում 1-1,5 տոկոսի սահմանը, մինչդեռ ողջ աշխարհում կա մի օրինաչափություն' մեկ տարվա կտրվածքով յուրաքանչյուր 20 մարդուց առնվազն մեկն ունենում է որևէ հոգեբանական բարդություն: Այսինքն' այն, որ նախարարության տրամադրած թիվը չափազանց փոքր է, չի նշանակում, թե Հայաստանում խնդիրն այդքան մեղմ է դրված, այլ խոսում է այն մասին, որ մեզանում չկան համապատասխան կառույցներ: Օրինակ' նյարդաբանները հաճախ ստանձնում են նաև հոգեբանի ֆունկցիան, քանի որ հոգեբանական ծառայությունների ցանցը շատ նեղ է:

– Եթե անգամ լինեն կառույցներ, կա նաև այլ խնդիր. մեր հասարակությունում ընդունված չէ դիմել հոգեբանների, հոգեբույժների, սոցիալական աշխատողների: Ի՞նչ է արվում' բարձրացնելու հոգեբանական առողջության մասնագետների վարկը հասարակության մեջ:

– Ցավոք, շատ ընդունված է, օրինակ, դեպրեսիան բուժել, այսպես ասած, տնային պայմաններում' խոսելով հարազատների, բարեկամների հետ: Երբեմն սա արդյունավետ է, բայց երբ խոսքը դեպրեսիայի կլինիկական դրսևորման մասին է, մարդը ի վիճակի չէ անգամ կառավարել սեփական տրամադրությունը, այս պարագայում անհրաժեշտ է մասնագետի միջամտություն. խնդիրը հենց սրանում է: Մեր հասարակության զգալի մասը համարում է, որ ատամը ցավելիս պետք է գնալ ատամնաբույժի, բայց հոգեկան խնդիրների դեպքում պետք է փորձել ինքնաբուժությամբ զբաղվել: Սա մի անհասկանալի տենդենց է, որը, բարեբախտաբար, հետզհետե զիջում է իր դիրքերը: Խոսքը հատկապես նոր սերնդի մասին է, քանի որ երիտասարդությունը արդեն եկել է այն գիտակցությանը, որ հոգեբանին դիմելը բնավ էլ ամոթ չէ: Ինչ վերաբերում է' ինչպես բոլորի միջից հանել վախի մտակաղապարը, կարծում եմ, հասարակությանը պետք է փոխանցել հետևյալ մեսիջը. դիմել հոգեբանի' հետագայում հոգեբույժի կարիք չունենալու:

– Հոգեբանական ո՞ր խնդիրներն են առավել բնորոշ մեր երկրին:

– Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կան միևնույն հոգեկան խնդիրները, բայց, անշուշտ, կան նաև առանձնահատկություններ: Օրինակ' Հայաստանում, մյուս երկրների հետ համեմատած, բավական մեծ է կպչուն-սևեռուն մտքերի խանգարումների տոկոսը: Նման խանգարումները որևէ մտքի վրա կենտրոնանալու մեջ են դրսևորվում, այսինքն՝ երբ մարդը շարունակ մտածում է միևնույն բանի մասին, անընդհատ նույն հաշվարկն է անում, կարող է հազար անգամ հաշվել շենքի հարկերը և այլն։ Ողջ խնդիրն այն է, որ կպչուն-սևեռուն խանգարումները տրամաբանված չեն։ Անհասկանալի է նաև, թե ինչու է դրանց տոկոսը բարձր հատկապես Հայաստանում: Սա հարց է, որի պատասխանը դեռևս չունի ոչ-ոք:

– Կապված սեռի հետ, կա՞ն արդյոք տարբերություններ: Կանա՞յք, թե՞տղամարդիկ են առավել հակված հոգեկան խաթարումների։

– Առհասարակ, եթե նայենք վիճակագրությանը, ակնհայտ կդառնա մի բան' կանայք 2-3 անգամ ավելի շատ են դիմում հոգեբանական ծառայությունների, քան տղամարդիկ։ Սա չի նշանակում, թե տղամարդիկ իրոք 2-3 անգամ ավելի քիչ հոգեկան խնդիրներ ունեն, քան կանայք: Սա պարզապես նշանակում է, որ առկա է նաև մեկ այլ խնդիր՝ կապված տղամարդկանց վարանելու հետ, քանի որ նրանք հաճախ' ուղղակի վախենում են խոստովանել, որ իրական խնդիր ունեն: Սեռերի հետ կապված կա նաև մեկ այլ տարբերություն: Ապացուցված է, որ վաղ տարիքում տղա երեխաները ավելի խոցելի են հոգեկան խնդիրների տեսանկյունից, քան աղջիկները: Խոսքը հատկապես աղետներ վերապրած լինելու մասին է, օրինակ՝ երկրաշարժ, ուժեղ սթրես։ Պատերազմ տեսած տղա երեխաների մոտ հոգեկան տրավմա ստանալու հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է, քան աղջիկների:

– Ընդունված է համարել, որ հոգեկան բարդությունների մեծ մասն արդյունք են սոցիալական ծանր պայմանների: Կարո՞ղ ենք ասել, որ այս դեպքում իրոք կեցությունն է որոշում գիտակցությունը:

Ես այդպես չեմ կարծում: Եթե իբրև հոգեկան խնդիրների հիմնական չափորոշիչ ընդունենք ինքնասպանությունների թիվը, ապա կտեսնենք, որ դրանց առավել մեծ տոկոս է գրանցված այնպիսի երկրներում, որոնցում սոցիալական ծանր պայմանների մասին խոսելն իսկ ավելորդ է: Այդ երկրներից են, օրինակ, Շվեդիան, Մերձբալթյան երկրները, Նորվեգիան: Նույն կերպ կարող եմ ասել, որ ո'չ սոցիալական կարգավիճակը, ո'չ հասարակական դիրքը, ո'չ տարիքը, ո'չ սեռը չեն կարող ազդել հոգեկան խնդիրների վրա:

– Իսկ այդ տեսանկյունից ո՞րն է հոգեկան խնդիրների խոցելի խումբը:

– Ամեն ինչ անհատական է: Խոցելի են այն մարդիկ, ովքեր գուցե մանուկ հասակում ենթարկվել են բռնության, խոցելի են ծերերը, քանի որ տարիքային և կենսաբանական փոփոխությունների հետ մեկտեղ փոփոխվում է նաև հոգեկան աշխարհը, խոցելի են երեխաները' հատկապես անցումային տարիքում և այլն:

– Ինչպե՞ս է անդրադառնում պատմական անցյալը մեր հոգեբանության վրա այսօր:

– Այո, ցեղասպանությունը մինչ օրս դաջված է մեր գիտակցության մեջ ու փոխանցվում է սերնդե-սերունդ, սա է պատճառը, որ հայերը, ավելի քան այլ ազգերը, հակված են սթրեսային իրավիճակները առավել ծանր ընդունելու և տրավմա ապրելու: Սա է պատճառը, որ մեզանում կորուստը «սրբացվում է» ու դառնում «պաշտամունքի առարկա»: Ասածիս վառ ապացույցն է այն, որ շատ քիչ հանդիպող երկրներից է Հայաստանը, որտեղ դեռևս մշակութային տարրերում կարելի է հանդիպել թաղման'այդչափ «ճոխացված» արարողությունների: Այսինքն՝մեզանում վշտի վերապրումը հաճախ անցնում է թույլատրելիի սահմանը ու վերածվում գռեհկության:

– Սոցիոլագիական մի փորձի ժամանակ, երբ փոքր երեխաներին ցույց էին տվել տեսարան, թե ինչպես են մեծահասակները տիկնիկներ ջարդում, երեխաների զգալի մեծամասնությունը' հետո, տիկնիկների հետ մնալով առանձին սենյակում, կրկնել էր վարքագիծը: Այս տեսանկյունից ինչպե՞ս կբնորոշեք մերօրյա լրատվամիջոցները, դրանք կարո՞ղ են ներկայիս վիճակում ագրեսիայի խթան լինել:

– Գիտե՞ք' վերջերս մենք մի բուկլետ հրատարակեցինք և անվճար բաժանեցինք բոլոր ԶԼՄ-ներին: Համաշխարհային առողջապահական կազմակերպության հրատարակած անգլերեն նյութերից մեկի հայերեն թարգմանության մասին է խոսքը: Այդ թարգմանությունն արվեց միայն մեկ պատճառով' ցույց տալու ԶԼՄ-ներին, թե ինչպես պետք է լուսաբանել, օրինակ, ինքնասպանությունները, քանի որ այսօր մենք ցավոք ունենք հեռուստատեսություն ու մամուլ, որից մեզ են նայում հարյուրավոր ինքնասպանված մարդիկ, այդ լրատվամիջոցների աշխատողները դրանով լուծում են իրենց դիտելիության խնդիրը' չմտածելով, որ, երբ լուրերի երեկոյան թողարկման առաջին լուրն այն մասին է, թե ինչ-որ մեկը նետել է իրեն կամրջից կամ այլ մի նման բան, իրենք պրոպագանդում են ինքնասպանությունը: Քիչ չէ հավանականությունը, որ մեկը, ով լուրերը դիտելու պահին ծանր սթրեսային վիճակում է, կմտածի, թե առաջարկված տարբերակը ելք է։ ԶԼՄ-ն, ստացվում է, առանց բուն միտման, թեկուզ փոքրաթիվ մարդկանց, կդրդի ինքնասպանության:

– Առհասարակ պե՞տք է ինչ-որ կերպ լուսաբանել նման խնդիրները:

– Գուցե, բայց հստակ է մի բան' պետք է չափազանց զգույշ լինել, որ վարքի որոշակի շաբլոններ չստեղծվեն անելանելի վիճակում գտնվող մարդկանց համար:

– Կցանկանայի խոսել վերջին շրջանում մեզանում շատ հրատապ դարձած մանկական ագրեսիայի դրսևորումների մասին։

– Ասեմ, որ ագրեսիան ի ծնե որակ է, որ կա բոլոր մարդկանց մեջ: Պարզապես ագրեսիան լինում է դրական և բացասական: Դրական ագրեսիան մենք ուղղորդում ենք կյանքում: Հասարակ մի օրինակ ասեմ. եթե մենք ագրեսիվ չլինենք, ոչ մի կերպ չենք կարող բարձրանալ հասարակական տրանսպորտ, որը մեր իրականության մեջ միշտ լիքն է, բայց ցանկացողները շարունակում են նստել: Կա նույնիսկ մի տեսակետ, որ առանց ագրեսիայի հնարավոր չի լինի հասնել սեռական բավարարվածության: Սակայն ոմանց մոտ ագրեսիան ոչնչացնող երանգ է կրում և ուղղորդված է հենց վնասելու ինքն իրեն կամ դիմացինին: Պատահական չեմ համարում որոշ ժամանակ առաջ դպրոցահասակ աղջիկների' միմյանց ծեծի ենթարկելու դեպքերը, քանի որ դեռահասները հասարակության ներսում կատարվող պրոցեսների հայելին են: Ցավոք, մեր հասարակությունը այսօր «նյութապաշտ է»: Շատերը երբեմն չեն էլ մտածում, թե ինչ արժեքային համակարգ են ներարկում իրենց զավակների մեջ, մի՞թե ճիշտ է նրանց համար չափորոշիչ դարձնել թանկ հագուստը կամ հեռախոսը: Կարող ենք փաստել. քիչ չեն դեպքերը, երբ երեխային տրվում է նման նյութական արժեքային համակարգ, նոր սերնդի մոտ առաջանում է հակասություն, քանի որ մարդն իր տեսակով ունի հոգեւոր արժեքների կարիք: Հենց այս հակասությունն էլ առավել հաճախ դառնում է ագրեսիայի պատճառ: Ես հիշում եմ մի դեպք դպրոցում. երեխաները դրսևորել էին ագրեսիվ վարք, և առողջապահության նախարարությունից մեզ ուղարկել էին իրավիճակն ուսումնասիրլու: Այդ ժամանակ աշակերտներից մեկն ասաց, որ աթոռը նստելու համար չէ, այլ դրանով պետք է ինչ-որ մեկին խփել: Այսպիսի ագրեսիայի դեպքում առկա է տագնապի տարրը, իսկ որոշ դեպքերում երեխան ցուցաբերում է ագրեսիվություն' պարզապես ինքնապաշտպանությունից ելնելով:

– Դպրոցահասակ աղջիկների' իրենց հասակակիցներին ծեծի ենթարկելու դեպքից հետո Ձեր հարցազրույցներից մեկում ասացիք, որ չեք կարող ախտորոշել վարքագիծը, քանի դեռ պատճառները չգիտեք, իսկ պատճառների հստակեցման և ախտորոշման դեպքում Հայաստանում լիարժեք բուժում հնարավո՞ր է:

– Գոնե ես ճանաչում եմ մի քանի հայ մասնագետների, ովքեր հոգեկան խնդիրների բուժումը Հայաստանում իրականացնում են այն մեխանիզմներով, դեղերով ու խորհրդատվությամբ, որ գործում են ողջ քաղաքակիրթ աշխարհում: Բայց, քանի որ լրատվամիջոցներին սենսացիան է հետաքրքրում, մեր ԶԼՄ-ների տված տեղեկատվության մեջ դրական տեղաշարժերի մասին լուրերի չեք հանդիպի, միայն այն մասին, թե ինչ-որ հոգեկան շեղում ունեցող մարդ ապրում է վատ պայմաններում, չի բուժվում, ագրեսիվ է և այլն: Դա հասարակության մեջ ստեղծում է կեղծ կարծիք ոլորտի մասին:

– Ձեր կենտրոնը ի՞նչ գործնական քայլերի է դիմում մարդկանց հոգեկան առողջությունը բարելավելու համար: Խոսքը արտաբուժական միջոցառումների մասին է:

– Օրինակ, անցած տարի մենք մի մամլո ասուլիս տվեցինք ու հայտարարեցինք լրագրողական նյութերի մրցույթ' հոգեկան առողջության թեմաներով: Առաջարկեցինք բավական բարձր մրցանակ, բայց մեզ դիմեցին մոտ տասը լրագրողներ, որոնցից և որևէ մեկի նյութը, մեղմ ասած, լավը չէր, և ուղղակիորեն ոչ մեկը չանցավ ժյուրիի կազմած գնահատման աղյուսակի համապատասխան շեմը, ինչը ցավալի էր, բայց' փաստ:

– Ի՞նչ պետական ծրագրեր կան ոլորտում, պետությունը ինչքանո՞վ է շահագրգռված հոգեկան առողջության հարցում:

– Պետական է միայն հոգեբուժական ծառայությունների սպեկտրը, որի միջոցները ծախսվում են ստացիոնար բուժում ստացող հիվանդների վրա, մինչդեռ մենք համարում ենք, որ հոգեկան խնդիրները չպետք է բուժվեն միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ հասարակություն վերադառնալուց հետո մարդը կարող է և «հետ չգալ». իրեն հոգեբանական օգնություն է պետք նաև դրսում' վերջնական ոտքի կանգնելու համար: Սա է պատճառը, որ, օրինակ, մեր կենտրոնը մենք պատկերավոր անվանում ենք կամուրջ, այսինքն՝ այստեղ մարդը բուժվում է, որից հետո մենք օգնում ենք նրան անցնել հասարակության միջով, ինտեգրվել և նոր միայն ապրել լիարժեք' բոլորիս նման:

– Հայ հասարակությունում ընտանիքը փակ համակարգ է: Ի՞նչ անել, երբ ընտանիքի ներսում կա հոգեբանական խնդիր, բայց անդամները չեն ուզում դա խոստովանել ու դիմել հոգեբանի օգնությանը:

– Այստեղ աշխատելու մի քանի շերտ կա: Առաջին շերտում պետք է փորձել աշխատել ծնողների հետ: Բուհերում մեզ սովորեցնում են դառնալ լավ հոգեբան, լավ լրագրող, բայց չեն սովորեցնում լավ ծնող դառնալ: Այսինքն՝ առաջինը ծնողավարությունն է, ինչի ուղղությամբ պետք է աշխատել: Երկրորդ շերտում պետք է աշխատել ողջ հասարակության հետ' ստեղծելով հոգեբանի ճիշտ կերպար, որպեսզի բոլորը հասկանան, որ իրենք երբեք ապահովագրված չեն հոգեկան անառողջությունից ճիշտ այնպես, ինչպես ապահովագրված չեն, ասենք, սրտային հիվանդություններից:

Հեղինակ : Լարա Առաքելյան

Աղբյուր : med-practic.com

              ladynews.am

Դիտվել է 27649 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Narine | 26-12-2012 12:36
Hargeli hogeban, nax asem, vor indz shat dur ekav hodvac@, sakayn mi ban kuzei avelacnel. Hodvaci skzbum hogebani aycelutyun@ hamematvum e atamnabuyjin aycelutyan het, sakayn asem, vor mer erkrum atamnabuyji aycelelu hamematutyamb qaraki, ete voch aveli tank en hogebanakan carayutyunner@, qani vor ete andz@ dimum e atamnabuyji, na mek kam erku aycelutyunic heto sovorabar azatvum e ir xndirneric, isk hogebani aycelutyun@ karox e mi amboxj gumar kazmel minchev xndri verjnakan lucman hasnel@. Miguce kopit hashvark e, sakayn da aydpes e... Cheq karcum, vor hogebani chdimelu patcharneric mekn el henc da e...???

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-07-2026 11:48
Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53
Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59
«Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55
Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18
Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1488 անգամ
21.07.2026
Դիտվել է 376 անգամ
22.07.2026
Դիտվել է 338 անգամ
24.07.2026
Դիտվել է 197 անգամ
25.07.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster