Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես սեր խոստովանել առաջինը

09.10.2012

Շատ աղջիկների համար առաջինը տղամարդուն սիրո խոստովանություն անելը որևէ խնդիր չէ, բայց սա, որպես կանոն, վերաբերում է այն աղջիկներին, ովքեր վստահ են' մերժում չի լինի: Իսկ նրանք, ովքեր թեկուզ մի գրամ կասկած ունեն, որ սիրելին կարող է մերժել, սովորաբար նստում են տանն ու արցունքով ծածկում բոլոր բարձերը, մինչ դեռ գործել է պետք…

Իհարկե, պետք չէ միանգամից գնալ նրա մոտ ու խոստովանել. չէ՞ որ կան բազմաթիվ միջոցներ, որ կօգնեն Ձեզ հասկանալ' անտարբեր է նա, թե ոչ: Օրինակ' զրուցեք նրա հարազատների կամ ընկերների հետ: Առավել «ազնիվ» որպես կանոն լինում են փոքր քույրերը: Եթե Ձեր ընտրյալը փոքր քույր ունի, ապա հաշվի առեք, որ նա արդեն վաղուց նկատել է սիրելի եղբայրիկի սիրելի աղջկան, նա դա անմիջականորեն կպատմի Ձեզ: Ստուգելու ևս մեկ արդյունավետ տարբերակ կա: Որսացեք նրա հայացքը և փորձեք պահել կոնտակտը, եթե նա սահուն չանցնի Ձեր վրայով, այլ շարունակի նայել ուղիղ Ձեր աչքերին թեկուզ երկու-երեք վայրկյան, ապա մեծ է հավանականությունը, որ Դուք նրան հետաքրքրում եք: Նրա հետ զզրուցելիս կարող եք բացահայտ ֆլիրտի գնալ: Օրինակ' սկսեք խաղալ մազերի հետ, եթե նա անտարբեր չէ, ապա անմիջապես կորսա պահը, կժպտա և գուցե մի քիչ ավելի կմոտենա Ձեզ:

Ստուգելուց հետո էլ հապաղել պետք չէ, եթե կա անգամ փոքր շանս, այն պետք է օգտագործել:

• Ընտրեք պահը: Պարտադիր է, որ խոսոտվանելու պահին դուք երկուսով լինեք: Տղաները հաճախ պատրաստ են զոհել երջանկությունը, միայն թե ծիծաղելի չերևան ընկերների աչքին: Հենց որ միայնակ մնաք, ուղղակի ասեք. «Դու ինձ շատ ես դուր գալիս»:

• Եթե պահը ինքն իրեն չի ստեղծվում, նախաձեռնությունը Ձեր ձեռքը վերցրեք: Զանգեք նրան և ասեք. «Արի գնանք կինո»: Ի վերջո մի քանի անգամ ավելի հեշտ է տանել «Չեմ ուզում քեզ հետ կինո գալ» արտահայտությունը, քան «Իսկ դու ինձ դուր չես գալիս»-ը:

• Երբեք խոստովանելիս մի տրվեք էմոցիաներին ու մի ասեք սիրո խոսքեր, խուսափեք «առանց քեզ չեմ կարող ապրել» և նման արտահայտություններից' համեմված արցունքներով: Նկատի ունեցեք, որ հակառակ դեպքում, եթե հանկարծ նա Ձեզ մերժի, Ձեզ ստորացած կզգաք: Պարզապես ասեք, որ նա բավական համակրելի է:

• Եթե ասելու հենց հաջորդ վայրկյանին նա անտարբերության նշաններ ցույց տա, անմիջապես գործի դրեք դերասանական կարողությունների ողջ պաշարը ու իրադարձությունը կատակի վերածեք, իբրև թե ուզում էիք կատակել: Ծիծաղեք ու ասեք. «Ի՞նչ: Լա՞վ վախեցրի»:

Եվ միշտ հիշեք' մերժումը չի կարող Ձեր կյանքի դժբախտությունը դառնալ: Եթե ինչ-որ մեկը չի ուզում լինել Ձեզ պեսգեղեցկուհու հետ, դա միայն իր խնդիրն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13038 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Արդյոք դեպրեսիան կարող է փոխանցվել համբույրի միջոցով. նոր ուսումնասիրություն

27.05.2026
Նոր հետազոտությունը ցույց է տվել անսպասելի ռիսկի գործոն՝ ձեր սեփական զուգընկերը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1067 անգամ
20.10.2026
Դիտվել է 265 անգամ
21.10.2026
Դիտվել է 211 անգամ
22.10.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster