Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Լսե՞լ երաժշտություն աշխատելիս, թե ոչ. հետազոտություն

08.10.2012

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ երաժշտություն լսելը թուլացնում է լարվածությունը, հանում դեպրեսիան, բարձրացնում է տրամադրությունը և մեծացնում աշխատունակությունը: Սակայն հետազոտությունները չեն անդրադառնում հարցին, թե երաժշտություն լսելու որ մեթոդն է ավելի արդյունավետ: Օրինակ, արդյո՞ք նույն կերպ է երաժշտությունն ազդում մեր ընդունակությունների վրա, երբ այն լսում ենք առաջադրանք կատարելիս կամ դրանից առաջ: Նոր փորձաքննություն է անցկացրել Applied Cognitive Psychology-ն, որը եկել է այն եզրակացության, որ առաջադրանքը կատարելու պահին երաժշտություն լսելն այնքան էլ չի նպաստում մեր կատարողականությանը: Կարևոր չէ' սիրելի երաժշտություն է, թե ոչ:

Փորձաքննություն անցնող մարդկանց առաջադրանք է տրվել: Նրանք պետք է այն կատարեին իրենց սիրելի երաժշտության, հետո նաև չսիրած երաժշտության ներքո: Նույն առաջադրանքը տրվել է նրանց նաև լռության մեջ կատարելու համար:

Այսպիսով, պարզվում է՝ անկախ նրանից, դա Ձեր սիրելի երգն է, թե Դուք այն տանել չեք կարողանում, միևնույն է, երաժշտությունը շեղում է:

Սակայն երաժշտությունը շատ դրական կարող է անդրադառնալ հոգեկան առողջության վրա, որոշ դեպքերում նաև բարձրացնել կատարողականությունը, եթե Դուք այն լսում եք ոչ թե առաջադրանքը կատարելու պահին, այլ դրանից առաջ: «Երաժշտության բացասական ազդեցությունը նվազեցնելու և ինֆորմացիան ավելի լավ հիշելու համար պետք է աշխատանքը կատարել լռության մեջ, իսկ երաժշտությունը լսել նախքան աշխատանքի անցնելը »,- եզրափակում են մասնագետները:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5723 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-09-2026 09:31
Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի  83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29
Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25
Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։ 
10-09-2026 09:24
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի անտառապատ վայրում մարդու աճյունի հայտնաբերումից գրեթե 50 տարի անց քննիչներին հաջողվել է պարզել դրանց ինքնությունը։ Դրանք պատկանել են 15-ամյա Սինդի Մարսել Բլիզարդին, որը 1977 թվականի գարնանը Մերիլենդ նահանգում տնից փախչելուց հետո անհետացել էր, փոխանցում է CBS News-ը։
09-09-2026 10:40
Սեպտեմբերի 8-ին Վենետիկի կինոփառատոնը հատկապես հուզիչ շրջադարձ ունեցավ։ Այդ օրը տեղի ունեցավ Էլեն Բյորստինի հուզիչ մրցանակաբաշխությունը։ Կազմակերպիչները ներկայացրեցին նաև երեք դրամատիկ ֆիլմ՝ «Հայացք հետ»՝ Հիրոկազու Կորե-եդայի երկու դպրոցական աղջիկների մասին պատմող չափահասության պատմություն, Տոմմասո Լանդուչիի «Իմ աղջիկները»՝ ծանր հաշմանդամ երեխայի հոր մասին պատմող պատմություն, և Պաոլո Ստրիպպոլիի «Անծանոթը»՝ դետեկտիվ տարրերով դրամատիկ թրիլեր՝ մութ ընտանեկան գաղտնիքների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 654 անգամ
08.09.2026
Դիտվել է 252 անգամ
09.09.2026
Դիտվել է 244 անգամ
10.09.2026
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster