Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Ես`գանգրահեր աֆրոամերիկուհի, Ինգան`շիկահեր գերմանուհի. Արշակյան քույրեր

06.10.2012

LN-ի հյուրասրահում են Ինգա և Անուշ Արշակյանները: Հարցազրույցը բավական հետաքրքիր ձեւաչափով ստացվեց…

 

       Հարգելի Ինգա և Անուշ, սովորաբար քույրերը ինչ-որ բան չեն կարողանում «կիսել» ու անընդհատ կոնֆլիկտներ են ունենում: Յուրաքանչյուրդ կասե՞ք, թե ինչպես է, ըստ Ձեզ, Ձեր քույրը հաղթահարում տարաձայնությունները:

Ինգա .  Ուղղակի քննարկում ենք այս կամ այն խնդիրը, կշռադատում բոլոր դրական և բացասական կողմերը և, վաղ թե ուշ, գալիս ենք ընդհանուր հայտարարի:

Անուշ . Ինգան, չնայած այն փաստին, որ առաջնորդ է իր տեսակով, միշտ պատրաստ է փոխզիջման գնալ: Նա շատ էմոցիոնալ է, բայց նաև սթափ բանականություն ունի, ուստի տարաձայնությունները ողջամտորեն են լուծվում:

     Ինչպե՞ս է, ըստ Ձեզ, Ձեր քույրը թաքցնում ամեն տեսակի ներքին խնդիրները բեմում, և երբևէ զգու՞մ եք արդյոք նրա ներքին լարվածությունը

Ինգա.  Իհարկե, միմյանց ներքին լարվածությունը մենք միանգամից զգում ենք, այն կարծես կախվում է օդում, կարծես մի խափանում է լինում, որ ներգործում է մեր երկուսի էներգետիկ դաշտերին: Մի անգամ Անուշը ատամի սարսափելի ցավով մի ողջ համերգ է աշխատել, և միայն ես և մեր պրոդյուսերը գիտեինք այդ մասին: Գուցե հարցնեք` ինչպես նա հաղթահարեց այդ ցավը. պարզապես սերն ու հարգանքը դեպի հանդիսատեսը, պատասխանատվության զգացումն ու պրոֆեսիոնալիզմը ավելի ուժեղ գտնվեցին…

Անուշ. Պետք է ասեմ, որ բեմը ամենաանհարմար տեղն է ներքին խնդիրները թաքցնելու համար: Ու եթե այդպիսիք ծագում են, միշտ փորձում ենք կա´մ վերացնել, կա´մ մոռանալ դրանց գոյության մասին: Բայց լարվածությունից զատ, բեմում երբեմն զգում եմ մեկ այլ բան, ինչն ինձ ավելի է անհանգստացնում` չափից դուրս ինքնամոռաց նվիրում:

    Առհասարակ, որքա՞ն ուժեղ է ձեր էներգետիկ կապը: Զգու՞մ եք, երբ Ձեր քույրը Ձեր կարիքն ունի: Նույն հարցը վերաբերում է նաև բեմում միմյանց փոխլրացնելուն:


Ինգա. Հարազատ քույրեր ենք և աշխատանքի բերումով գրեթե ամենուր և ամեն օր միասին ենք, կիսում ենք մեկս մյուսի հոգսն ու ուրախությունը և, անշուշտ, բավական ուժեղ էներգետիկ կապ է ստեղծվել մեր միջև: Կարծում եմ՝ մենք միշտ մեկս մյուսի կարիքն ունենք, ոչ միայն որպես քույր, այլեւ  ուղղակի որպես մարդ և ընկեր, մենք շատ կապված ենք միմյանց, ինչը շատ լավ է, բայց բացասական կողմեր էլ ունի: Մեկ անգամ գործի բերումով մենակ մեկնել էի Մոսկվա և այնքան միայնակ ու անօգնական էի ինձ զգում, որ անընդմեջ SMS էի գրում նրան: Ես անընդհատ նրա հետ խոսելու, կիսվելու և նրա կողքին լինելու կարիք էի զգում: Դեռևս տաս տարի առաջ, որևէ ստեղծագործություն a capella երգելիս, ինձ անհրաժեշտ էր լինել Անուշի կողքին, որպեսզի զգայի նրա ամեն շունչը, շարժումը, միմիկան .... Հիմա մենք կարող ենք կանգնել դահլիճի տարբեր հատվածներում, կամ լինել տարբեր սենյակներում և պատահական ու միաժամանակ երգենք նույն երգը` միևնույն տոնայնության և ռիթմի մեջ:

Անուշ. Մեր էներգետիկ կապը բավական ուժեղ է, ես, իհարկե, զգում եմ, թե երբ նա իմ օգնության կարիքն ունի, բայց Ինգան նաև շատ ինքնուրույն մարդ է, ու իմ օգնությունը նրան երբեմն խանգարում է:

   Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ Անուշն ասել էր. «Չի կարելի հոգնել:) Այդպիսի ճոխություն չի կարելի թույլ տալ»: Յուրաքանչյուրդ կպատմե՞ք, թե ինչպես է քույրն աջակցում Ձեզ, երբ թևաթափվում եք կամ հոգնություն զգում:

Ինգա.  Քույրս հավատարիմ, անկեղծ, սրտացավ, լուսավոր ընկեր է ինձ համար, ով կարող է և իրավունք ունի ասելու այն, ինչ երբեմն ցավոտ է, և ինչը պատրաստ չեմ ընդունել, այն, ինչ դեռ չեմ զգացել: Այդպիսով վարդագույն ակնոցներս անհետանում են: Իսկ թևաթափված վիճակում նա նույն հաջողությամբ այնքան դրական փաստեր է բերում այս կամ այն հարցի շուրջ, որ տրամադրությունս իսկույն լուսավորվում և պայծառանում է:

Անուշ. Ես հազվադեպ եմ ինձ թույլ տալիս «թևաթափ լինել», առավել ևս թույլ տալիս, որ նա այդ հուսահատությունը զգա. չէ՞ որ մեր էներգետիկ կապն ուժեղ է, և իմ տրամադրությունը փոխանցվում է իրեն (այդպես եղել է): Բայց, այդուհանդերձ, երբ ինչ-որ բան է զգում, սկսում է ենթագիտակցաբար ուշադրությունս շեղել` շարունակ հարցեր է տալիս, ինչ-որ պատմություններ պատմում, բարձր ծիծաղում: Մի խոսքով փորձում է ամպերը գլխիս վրայից քշել հեռու... հեռու…

   Երկու չափազանց էլեգանտ աղջիկներ, ովքեր հագուստի իմաստով գրեթե նույն ոճի կրողն են: Ձեր երկուսից ո՞վ է ավելի շատ ձգտում անհատականության:

Ինգա. Շնորհակալություն: Յուրաքանչյուրս անհատականություն ենք և առօրյա կյանքում ունենք մեր նախընտրած ոճը, իսկ բեմական կերպարը կերտում ենք միասին` հաշվի առնելով և կարևորելով երաժշտական ոճն ու երգերի բովանդակությունը…

Անուշ.  Պետք է նշեմ, որ բեմում կամ որևէ մարդաշատ վայրում մենք պահպանում ենք ոճային ներդաշնակությունը, մինչդեռ առօրյա կյանքում տարբեր անհատներ ենք և հագուստի հարցում յուրաքանչյուրս մեր ոճն ունենք:

 

    Ինչպե՞ս է Ձեզնից յուրաքանչյուրին հաջողվում զուգերգում լինել այդքան միաձույլ քրոջ հետ, բայց և ներկայանալ իբրև ընդգծված անհատականություն:

Ինգա .  Յուրաքանչյուրս ունենք մեր ներաշխարհը, բնավորությունը, նախընտրությունները, մտածելակերպը, հոբբին և այլն… Այո, մենք քույրեր ենք, նման ենք իրար, բայց միևնույն ժամանակ շատ տարբեր անհատ-մեներգչուհիներ ենք: Եվ այդ ամենն անդրադառնում է մեր կատարումների վրա: Իսկ կրթությունը, երաժշտական անսամբլի զգացողությունը, սերը և համերաշխությունը մեկ երգում կարող է միաձուլել շատ ու շատ անհատ կատարողների…..

Անուշ. Երևի երաժշտական դպրոցի երգչախմբում երգելը մեծ փորձ էր համաձույլ երգելու համար: Իսկ վառ անհատականությունը բնական է, բնության մեջ յուրաքանչյուր ճյուղի տերևը մեկ ուրիշին չի կրկնում, իսկ մարդ արարածի պարագայում` առավել ևս:

 Ո՞վ է Ձեզնից առավել շատ ձգտում լիդերության:

Ինգա. Ամեն մեկս մեր տեղն ունենք: Ես լիդեր եմ առօրյա հարցերում, Անուշը` ստեղծագործական.:

Անուշ. Ինգան`կյանքում, ես` դուետում:

 Ինչո՞վ եք նման ու ինչո՞վ` տարբեր:

Ինգա.  Կդժվարանամ թվարկել…

Անուշ. Ես` գանգրահեր, սևաչյա աֆրոամերիկուհի, Ինգան` շիկահեր, կապուտաչյա գերմանուհի...:)

  Ստեղծագործելիս նույն ուղղությա՞մբ եք նայում: Օրինակ՝ գիտեմ, որ ավարտել եք Առնո Բաբաջանյանի անվ. երաժշտական ուսումնարանը, բայց Ինգան` ջութակի, իսկ Անուշը` դաշնամուրի բաժինը:

Ինգա. Ստեղծագործելիս խոսում է  հոգին, իսկ երաժշտական կրթությունը օգնում է գրագետ արտահայտվել :

Անուշ. Ստեղծագործական գործընթացը խիստ անհատական է և, իհարկե, տարբեր մտքեր են ծնվում: Դաշնակահարի և ջութակահարի մտածողության միջև չէ տարբերությունը, այլ անհատների:

Ի՞նչ ոճի երաժշտություն եք լսում: Երբևէ Ձեզ նյարդայնացնու՞մ է քրոջ միացրած այս կամ այն երգը:

Ինգա. Մեր երաժշտական ճաշակը շատ հաճախ համընկնում է, բայց Անուշը երբեմն սիրում է նույն ստեղծագործությունն անընդմեջ ու բարձր լսել…, Անշուշտ դա կարող է ինձ նյարդայնացնել…)

Անուշ.  Նախընտրելի երաժշտական ոճը կախված է տրամադրությունից, իսկ այն երբեմն չի համընկնում:

   Ըստ Ձեզ, Ձեր քույրը երբևէ ունեցել է առանձին երգելու ցանկություն: Իսկ ինքներդ ուզու՞մ եք անհատ կատարող լինել: Ինչպե՞ս եք հիշում երաժշտական կարիերայի սկիզբը, երբ դեռ դուետ չէիք ու որպես մեներգչուհիներ հանդես էիք գալիս Հայաստանի երգի պետական թատրոնի կազմում:

Ինգա.  Ինչպես քիչ առաջ նշեցի, յուրաքանչյուրիս անհատականության մասին իբրև մարդու, ստեղծագործողի և արտիստի, եղել է և կա ցանկություն առանձին երգերով ներկայանալու  հանդիսատեսին և, թեպետ հազվադեպ, բայց արդեն իսկ հանդես ենք գալիս որպես մեներգչուհիներ: Ինչպես մեր կարիերայի սկզբում, այնպես էլ հիմա մեր առանձին կատարումները կարող եք լսել մենահամերգների ժամանակ և մեր CD-ներում:

Անուշ. Այո, իհարկե : Մեր կարիերայի սկզբում Ինգան երազում էր մեծ ջութակահարուհի դառնալ, ի տարբերություն ինձ: Ես միշտ գիտեի, որ դաշնամուրային արվեստը իմ տարերքը չէ, և երգը ինձ համար ինքնարտահայտման ու կայացման միակ ձևն էր: Բայց ժամանակի ընթացքում կազմվեց ու կոփվեց դուետը, որը իրականում ընկերություն էր` արտացոլված պրոֆեսիոնալ գործունեության մեջ: Սակայն ընկերությունը` ընկերություն, բայց անհատը միշտ կարիք ունի մենակ մնալու, այսպես ասած, tet-a-tet հանդիսատեսի, ընկերոջ, կամ Աստծո առաջ:

Ո՞վ է Ձեզնից առավել ունակ զոհել անձնական կյանքն հանուն կարիերայի:

Ինգա. Առաջին տեղում ընտանիքն է, և եթե հարկ լինի, կարիերան կզոհաբերենք հանուն ընտանիքի:  

Անուշ.  Ես ներկայումս էլ ընտանիքիս (ծնողներիս, քրոջս) շահերը դասում եմ իմ անձնական շահերից բարձր: Զոհողությունների պատրաստ եմ գնալ հանուն հարազատ մարդկանց, բայց ոչ հանուն կարիերաի:

Լիովին փոխլրացնու՞մ եք իրար, թե՞, այնուամենայնիվ, երբեմն կարիք եք զգում իրարից հեռու լինելու և ընկերների հետ ժամանակ անցկացնելու:

Ինգա . Մեր ընկերները գրեթե ընդհանուր են: Մենք շատ հաճախ փոխլրացնում ենք իրար, բայց համաձայնեք, որ յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ է իր անձնական ժամանակը` խորհելու, մտածելու, հանգստանալու, կարոտելու համար... Այո, երբեմն իրարից հեռու լինելու կարիք լինում է:

Անուշ. Բեմի վրա, ինչպես հանդիսատեսն է փաստում, լիովին փոխլրացնում ենք իրար, տանը, ինչպես հարազատներն են փաստում, նույնպես: Մարդիկ մեր իրարից հեռու լինելն արդեն դժվար են պատկերացնում` ի տարբերություն մեզ:

Եվ վերջում, եթե կարելի է, մի փոքր պատմեք հետագա անելիքների մասին: Ի՞նչ անակնկալներ են սպասվում Ձեր երկրպագուներին մոտ ապագայում:

Ինգա .  Մոտ օրերին հանրության դատին կհանձնենք մեր նոր տեսահոլովակը` նկարահանված Էմմա Ասատրյանի հեղինակային երգի հիման վրա: Աշխատում ենք նոր ձայնասկավառակի վրա, որը կթողարկվի մինչև տարվա վերջ:

Անուշ. Կարծում եմ՝ մեծ անակնկալներ չեն լինի: Ոճը կմնա նույնը, փոքր- ինչ կփոխվի արտաքին տեսքը: Մեր կողմից կրեատիվ մտքի պայթյուններ և էքսպերեմենտալ ոճային միքսերի փոթորիկներ չեն սպասվում: Եղանակը կայուն է, երգերը` միջին հայրենասիրական:

Լարա Առաքելյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 10309 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Eeva Virtanen | 02-06-2013 07:50
I would love to make a commentary but I could not because I can\'t read or understand neither Armenian nor Russian. Where do I get a good translation to Finnish, Swedish, Spanish, English or Portuguese?

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ընտրանի՝ համահունչ առաջիկա գարուն–ամառ սպասված սեզոնին

01.03.2026
Գինու ավանդույթներով հայտնի Հայստանում վերջին տարիներին գինեգործությունը նոր շունչ է առել, երբ հայրենական արտադրողների թիվն աննախադեպ աճ գրենցեց՝ իր հետ բերելով առողջ մրցակցություն, նոր ապրանքանիշեր, համեր, լուծումներ։

Սեցիենի ջերմային բաղնիքների համբավը գերում է բազմաթիվ զբասաշրջիկների

14.01.2026
Ձմռան ցուրտ եղանակին մարդիկ ավելի հաճախ են սկսել քարտեզի վրա փնտրել վայրեր, ուր այցելելով կարող են ցրել սառն անկումային տրամադրությունը, տարվա այս եղանակը կարճել մեկ այլ եզերքում՝ բացահայտելով նորը:

Նոստրադամուսի 5 կանխատեսում 2026 թվականի համար. ի՞նչ է մեզ սպասվում

24.12.2025
Նրա քառատողերի մեկնաբանները պնդում են, որ այս ժամանակաշրջանը նշանավորվում է մի քանի նշանակալի մարգարեություններով՝ սկսած տիեզերական սպառնալիքներից մինչև տեխնոլոգիական և բժշկական առաջընթացներ։

Քրիստիան Դիոր. 7 սխալ, որոնք, կանանց հաղորդում են անխնամ տեսք

28.10.2025
Ֆրանսիացի նորաձևության հայտնի դիզայներ Քրիստիան Դիորը սիրում էր ասել, որ չկան անհրապույր կանայք։ Կան միայն այնպիսիները, ովքեր չեն կարողանում ընդգծել իրենց գրավչությունը։

Ինչպես ճիշտ ընտրել և օգտագործել ատամի խոզանակը

03.09.2025
Խանութների ցուցափեղքերում կարող եք տեսնել բազմաթիվ զանազան ատամի խոզանակներ՝ տարբեր ձևերի, չափերի, մազիկների տեսակների և լրացուցիչ առանձնահատկությունների, որոնք կարող են շփոթեցնել նույնիսկ ամենափորձառու գնորդին։

Ինչո՞վ է օրթոպեդիկ ներքնակը տարբերվում սովորականից. ինչպես ճիշտ ընտրել

24.07.2025
Ժամանակակից օրթոպեդիկ ներքնակները, ի տարբերություն ավանդական մոդելների, ունեն մի շարք առավելություններ, ինչը դրանք դարձնում է հատկապես ժողովրդականություն վայելող:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 1187 անգամ
20.05.2026
Դիտվել է 368 անգամ
19.05.2026
Դիտվել է 357 անգամ
21.05.2026
Դիտվել է 311 անգամ
22.05.2026
Դիտվել է 292 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster