Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Սխալներ, որ թույլ ենք տալիս ամուսնության առաջին տարիներին

26.09.2012

Ասում են` ամուսնությունները կնքվում են երկնքում, բայց, հավատացեք, որ հրեշտակները չէ, որ մեղավոր են լինում բաժանությունների համար…

Եթե խուսափեք ամուսնության առաջին տարիներին որպես կանոն թույլ տրվող այս սխալներից, կպահպանեք Ձեր ամուսնության ամրությունը:

1. Մի փորձեք փոխել նրան: Չէ՞ որ դուք հենց նոր եք սիրահարվել ու ամուսնացել: Ինչու՞ անընդհատ խրատել և փորձել փոխել կողակցի բնավորությունն ու վարքը, հատկապես, եթե նկատի ունենանք, որ դա տղամարդկանց դուր չի գալիս:

2. Մի կարծեք, թե նա պարտավոր է գլխի ընկնել Ձեր ցանկությունների մասին: Եթե մտածեք «դու պետք է հասկանայիր, որ…» տարբերակով, ոչ մի լավ բան չի ստացվի: Ինչու՞ գուշակել, եթե կարելի է խոսել: Այնպես որ ուղղակի ասեք նրան, եթե, օրինակ, լվացարանը խցանված է, ոչ թե սպասեք, որ նա նկատի:

3. Եթե հետևում եք նրա ամեն քայլին, հարցաքննում եք, փորփրում հեռախոսն ու սոցիալական ցանցի էջը, ապա Դուք վտանգավոր խաղ եք սկսել: Որևէ տղամարդ նման ճնշվածությանը երկար դիմանալ չի կարող:

4. Երբեք մի ճնշեք նրան' զրկելով սեքսից: Սա ամենահավոր սխալն է, որ, ցավոք, շատ է տարածված: Եթե Ձեր կողակիցը ինչ-որ բան սխալ է արել, կամ ուզում եք որևէ բան անի, ու չգիտեք ինչպես ստիպել և դիմում եք իբրև պատժիչ միջոց նրան սեքսից զրկելուն, ապա Դուք լուրջ խնդիրներ կունենաք առաջին հերթին այն պատճառով, որ այդպես միայն նրան չեք պատժում, այլ երկուսիդ էլ: Եվ ի վերջո, նա կսկսի փնտրել մեկին, ում հետ սեքսը կապված չի լինի կենցաղի հետ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8584 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 հոգեբանական ծուղակ, որոնց մեջ ընկնում են կանայք, երբ բացառում են ծառայողական սիրավեպերը

27.10.2026
Ինքներդ ձեզ արգելել սիրահարվել գործընկերներին՝ ավելորդ բամբասանքներից և խնդիրներից խուսափելու ամենահեշտ ձևն է։ Բայց արդյո՞ք այս որոշումը միշտ հիմնված է առողջ բանականության վրա։

Երազանքի կինը. 20 որակ, որոնք տղամարդիկ փնտրում են կանանց մեջ

05.08.2026
Երբ հանդիպում եք տղամարդու հետ, երբեմն դժվար է լինում հասկանալ, թե արդյոք դուք համապատասխանում եք միմյանց։ Ձեր ո՞ր որակներն են դուր եկել նրան։ Ձեր ի՞նչն է գրավել նրան։

Ինչպես բացահայտել առցանց դավաճանությունը

21.07.2026
Կարո՞ղ են վիրտուալ հարաբերությունները կործանել իրական կյանքի ամուսնությունները։

6 նշան, որ տղամարդը հարմարավետ է զգում ձեզ հետ, բայց անկեղծ զգացմունքներ չունի

14.07.2026
Եթե ձեր հարաբերություններում նկատել եք այս նշանների մեծ մասը, արժե խոսել այն մասին, թե ուր են գնում ձեր հարաբերությունները:

Ամուր հարաբերությունների 6 ցուցիչ

17.06.2026
Յուրաքանչյուր զույգ անցնում է հարաբերությունների տարբեր փուլերով, և երբեմն դժվար է հասկանալ, թե իրականում որքան ուժեղ է զուգընկերների միջև կապը:

7 նշան, որ դուք դուր եք գալիս նրան

09.06.2026
Երբ մեզ դուր է գալիս մեկը, մենք սկսում ենք ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի՝ հայացքին, հաղորդագրությանը, անփույթ հպմանը կամ անսովոր վարքագծին։ Սակայն դժվար է հասկանալ, թե արդյոք ձգողականությունը փոխադա՞րձ է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2026 11:58
Մրցանակաբաշխությունների սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է. հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք կտեսնենք մի քանի խոշոր արարողություններ և կարմիր գորգի միջոցառումներ՝ Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 2026 թվականի WIF Honors-ը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի երեկոյան Լոս Անջելեսի հայտնի Beverly Hilton հյուրանոցում, կարևորագույն իրադարձություններից մեկն է: Հենց այնտեղ էլ մենք կդիտենք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հունվարի սկզբին, բայց առայժմ բոլորի հայացքներն ուղղված են Women in Film–ի հաղթողներին: Այս տարվա մրցանակակիրների թվում են Սալմա Հայեկը (ներկայացման կարիք չկա), Ադրիա Արջոնան (նոր «Սուպերմեն»–ի ապագա աստղը և Ջեյսոն Մոմոայի ընկերուհին), Պամելա Աբդին (Warner Bros.-ի գլխավոր տնօրենը), Հաննա Ուոդինգհեմը («Թեդ Լասո»–ի աստղը), Ջեմմա Չանը («Ջոզեֆինա» թրիլերի դերասանուհին) և Բեթ դե Արաուժոն (նույն այդ «Ջոզեֆինա»–ի ռեժիսորը):
06-11-2026 03:22
Կանանց թենիսում սկանդալ է բռնկվել։ Ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան խստորեն քննադատել է Միրրա Անդրեևային՝ չիմանալով, որ իրեն լսում են միկրոֆոնով։ Նա իր մարզչին ասել է, որ ինչ-որ մեկը պետք է ռուս թենիսիստուհուն իր տեղը դնի։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք WTA եզրափակիչ մրցաշարից առաջ մարզումներից հետո։ People-ի փոխանցմամբ՝ Ջեսիկա Պեգուլայի զրույցը մարզչի հետ պատահաբար հեռարձակվել և հրապարակվել է։ Ջեսիկան կիսվել է Միրրայի և նրա մարզչի՝ Կոնչիտա Մարտինեսի հասցեին իր քննադատությամբ։
06-11-2026 02:18
Մարտին Ռոուզը նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է BoF-ը։ Նա փոխարինել է Պիերպաոլո Պիչոլիին՝ նորաձևության տանը երկու տարի աշխատելուց հետո։ Ռոուզն պատմության մեջ առաջին կինն է, որը կղեկավարի ապրանքանիշը։
06-11-2026 01:54
Բրիտանիայում կելտական ատրեբատների ցեղի տիրակալ Վերիկան, որին պատմաբանները երկար ժամանակ տղամարդ էին համարում, իրականում կին է եղել։ Նման եզրակացության է հանգել Բորնմութի համալսարանի հնագետ Մայլզ Ռասելը։ Նրա կարծիքով՝ Վերիկան առանցքային դեր է խաղացել մ.թ. 43 թվականին հռոմեացիների՝ Բրիտանիա ներխուժման գործում։
05-11-2026 11:08
Վերջերս լրատվամիջոցները հաղորդեցին Նանա Ուրուշաձեի մասին, ով քսան տարի երազում էր մայրության մասին և 59 տարեկանում ծննդաբերեց իր առաջնեկին: Մոսկվայի բնակիչ Մարինա Կ.-ն նույնպես շնորհավորանքներ ստացավ. 60 տարեկանում նա երրորդ անգամ մայր դարձավ: Նմանատիպ մեկ այլ լուր էլ ստացվել է Ադիգեյի Հապետությունից: Այնտեղ մի կին 51 տարեկանում առաջին անգամ ծննդաբերել է և երկվորյակներ ունեցել: Երջանիկ մայրը քսան տարուց ավելի փորձում էր հղիանալ, բայց ապարդյուն: Այս և շատ այլ պատմություններ ապացուցում են, որ տարիքը երեխա ունենալուն խոչընդոտ չէ: Գլխավորը բժշկների բոլոր ցուցումներին հետևելն է:   
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 1129 անգամ
02.11.2026
Դիտվել է 979 անգամ
31.10.2026
Դիտվել է 400 անգամ
03.11.2026
Դիտվել է 312 անգամ
04.11.2026
Դիտվել է 260 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster