Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Եթե աղջիկս ցանկանա մոդել դառնալ, բոլոր հնարավոր միջոցներով կկանխեմ. ԱԴՐԻԱՆԱ  ԼԻՄԱ

25.09.2012

Victoria's Secret-ի ամենահայտնի հրեշտակներից մեկի` Ադրիանա Ֆրանչեսկա Լիմայի անունը զանգվածային լրատվության միջոցներում հաճախ հիշատակվում է որպես մոլորակի ամենագեղեցիկ կնոջ անուն: Նրա կազմվածքն է՝ 85-59-85, հասակը 178 սմ է, քաշը` 51 կգ: Ըստ  Forbes-ի  2011 թվականի տվյալների` Ադրիանա Լիման չորրորդ ամենաբարձր վարձատրվող մոդելն է Ժիզել Բյունդխենից, Հայդի Կլումից ու Քեյթ Մոսից հետո: Նրա եկամուտը միայն 2010 թվականին կազմել է 8 մլն դոլար:

Գեղեցկուհին ծնվել է 1981 թվականի հունիսի 12-ին Բրազիլիայի Սալվադոր քաղաքում: Վաղ տարիքում կորցերել է հորը, որի մասին հետո ասել է. «Կյանքն առանց հոր երբեմն անտանելի էր թվում: Չգիտեմ` իմ մեղքն է արդյոք, որ նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ: Փոխարենը ես սիրում եմ մայրիկիս: Իմ ու նրա միջեւ  այնքան ամուր կապ կա, որ չկա շատ մայրերի ու դուստրերի միջեւ, հենց դա էլ տալիս է իր արդյունքն իմ կյանքում»:

Մոդելային կարիերան սկսել է 13 տարեկանում, երբ նրան նկատել է բրազիլական մոդելային գործակալություններից մեկի ղեկավարը: Նույն տարիքում Ադրիանան հաղթել է  Ford Supermodel բրազիլական մրցույթում, իսկ հետո երկրորդ տեղն է զբաղեցրել Supermodel of the World միջազգային մրցույթում:

Արդեն 15 տարեկանում Ադրիանան տեղափոխվում է Նյու Յորք և պայմանագիր ստորագրում Elite Model գործակալության հետ: Նա թողնում է հայրենիքն ու տունը և հետագայում խոստովանում, որ հենց այդ քայլով է այնքան բան սովորել, որ չեն սովորեցնում և ոչ մի դպրոցում. «Ես առաջին հերթին սովորեցի պատասխանատվություն կրել, երբ թողեցի ընտանիքս ու միայնակ տեղափոխվեցի օտար երկիր, որի լեզվին անգամ չէի տիրապետում: Միշտ էլ անհարմար եմ զգացել իմ վատ խոսակցականի պատճառով, ինչն էլ ստիպել է ինձ սովորել գայթակղիչ ժպիտով լցնել այդ բացը»:

Նյու Յորք տեղափոխվելու օրվանից նա պարբերաբար հայտնվում է Vogue (Italy, UK, U.S., Germany),  I-D (UK),  և MarieClaire (Italy, Brazil) ամսագրերի շապիկներին: Անընդհատ ֆոտոխցիկների փայլով ողողված լինելու ուրախությունը շատ շուտով փոխակերպվում է գիտակցությանը, որ փոքրիկ աղջնակը բոլորովին միայնակ է մի մեծ բիզնեսում. «Ցանկացած աշխատանք ունի իր բացասական կողմերը: Սկզբում ինձ ուրախալի էր թվում, որ ասես ապրում եմ ինքնաթիռում: Ժամանակի ընթացքում հասկացա, որ ես անգամ ճամպրուկներս դասավորելու իրավունք չունեմ, քանի որ ամեն վայրկյան կարող են կանչել բոլորովին օտար մի երկիր: Բացի դա,  այս մասնագիտությունը դաժան է: Սկզբում հաճախ մարդիկ ինձ կոպիտ էին վերաբերում, ու քանի որ դեռ երիտասարդ էի, չէի կարողանում պաշտպանել ինձ», - հիշում է թոփ-մոդելը:

Ինչևէ, Ադրիանան հաղթահարում է այն, ինչի պատճառով շատերը ուղղակի լքում են մոդելային բիզնեսն ու մոռացվում: Նա իբրև առաջաբան  ընտրում է «Պետք է միշտ վստահ լինել սեփական ուժերին, չափազանց վստահ» խոսքն ու առաջ շարժվում: Նրա կարիերան սկսում է արագ զարգանալ, ու թեև արդեն այդ տարիներին նա առաջատար բրենդների ու դիզայներների ուշադրության կենտրոնում էր, չի կարելի ասել, թե հայտնի էր աշխարհին:

Իսկ փառքը նրա մոտ եկավ միայն այն ժամանակ, երբ նա դարձավ Victoria’s Secret-ի հրեշտակներից մեկը: Պայմանագիր ստորագրելով այդ հայտնի բրենդի հետ` 2001 և 2003 թվականներին նա մասնակցեց Victoria’s Secret Angels հեռուստատեսային հաղորդման նկարահանումներին, իսկ 2004-ին գրավեց  զլմ-ների ուշադրությունը` հայտնվելով Victoria’s Secret-ի գովազդային հոլովակներից մեկում երաժիշտ Բոբ Դիլանի հետ: Այդ գովազդային հոլովակում Ադրիանա Լիման քայլում է Վենետիկում  բրենդային հրեշտակի թևերով, աչք շոյող ներքնազգեստով ու չափազանց բարձր կրունկներով:

Այդ կերպարը դժվար էր չհիշել: Ադրիանա Լիման մեկընդմիշտ ամրագրեց իր անունը ամենահայտնի հրեշտակների շարքում ու դարձավ հայտնի ողջ աշխարհին: Փառքն իր հետ բերեց գումար, իսկ գումարը` հնարավորություն կյանքի կոչելու վաղեմի երազանքը` օգնելու մանկատան երեխաներին: Մինչ օրս էլ նա անդամակցում է մի բարեգործական կազմակերպության, որն օժանդակում է Սալվադորի Caminos Da Luz մանկատան սաներին:

Չնայած հնարավորություններին ու փառքին` Ադրիանա Լիման շարունակում է համարվել աշխարհի ամենահամեստ մոդելներից մեկը: Նրա անվան շուրջ երբեք սկանդալներ չեն հյուսվում, նա անգամ չի մասնակցում մոդելային աշխարհի գիշերային հավաքներին` փոխարենը նախընտրելով առանձնանանալ ինքն իր հետ: Մի առիթով նա խոստովանել է, որ սիրում է «պարզ մարդկանց» ու հավելել. «Մոդելային բիզնեսը լիքն է անազնիվ մարդկանցով, որոցից ես մինչև կոկորդս կուշտ եմ»:

Նրա անձնական կյանքը ևս աչքի չի ընկնում սկանդալներով ու աղմկահարույց փաստերով: 2002-ին նա նշանվել էր Լենի Կրավիցի հետ, ումից բաժանվեց մեկ տարի անց: Հետո որոշ ժամանակ հանդիպեց Ավստրալիայի արքայազն Գանս-Ադամ Լիհտենշտեյնի հետ, ումից բաժանվելուց հետո հայտարարեց, որ երբեք էլ տղամարդկանց պակաս չի զգացել, պարզապես չի գտնում իրոք արժանի մեկին. «Ես հավատում եմ, որ սերը մեկ անգամ է գալիս: Երբեմն կարելի է սխալմամբ կարծել, թե այն արդեն եկել է, բայց անցնում է որոշ ժամանակ ու հասկանում ես` դեռ ոչ»: Նրա հետ սիրավեպի մասին իրոք շատ տղամարդիկ են երազել: Պամելա Անդերսոնի նախկին ամուսին, սկանդալային Թիմի Լին այդ շարքում թերևս առաջինն է: Մի օր նա պարզապես հայտարարեց, որ չի ամուսնանա այնքան ժամանակ, մինչև Ադրիանան չհամաձայնի իր հետ լինել: Վերջինս, սակայն, հայտնեց  զլմ-ներին, որ որևէ կապ չի ցանկանում ունենալ սկանդալային վարքագծով հայտնի ռոքերի հետ:

Որոշ ժամանակ անց`2008 թվականին,  Ադրիանայի կյանքում հայտնվեց այն արժանին, ում սպասում էր: Հայտնի թոփ-մոդելի ընտրյալը բասկետբոլիստ Մարկ Յարիչն էր:

Նրանք հանդիպեցին գրեթե մեկ տարի և 2009 թվականի փետրվարի 14-ին` Սրբ Վալենտինի օրը, ամուսնացան: Հարսանիքը ևս համեստ էր` թեթև հավաքույթ Վայոմինգում: Ինչպես ամուսնանալու, այնպես էլ առաջնեկին լույս աշխարհ բերելու շուրջ զույգը երկար չմտածեց: Ադրիանա Լիմայի ու Մարկ Յարիչի դստրիկը, որին կոչեցին Վալենտինա Լիմա-Յարիչ, ծնվեց հենց պսակադրության տարում` 2009 թվականի նոյեմբերի 15-ին:

Աշխարհը հիացմունքով տեսավ, թե ինչպես գեղեցկուհու արտաքինը ոչ միայն չտուժեց, այլև ավելի կանացի դարձավ առաջնեկի ծնունդից հետո: Իսկ նա առանց որևէ մեծամտության կիսվեց աշխարհի կանանց հետ իր սննդակարգով, որն օգնել էր հղիությունից հետո ռեկորդային ժամկետում վերադարձնել 85-59-85 չափանիշներով կազմվածքը:

Ադրիանան խորհուրդ տվեց բոլոր հենց նոր մայրացած կանանց հրաժարվել արագ սնունդից, հացից, մակարոնեղենից, յուղոտ լցոններից ու սոուսներից, փոխարենն ավելի շատ օգտագործել մրգեր, բանջարեղեն, յոգուրտներ, անյուղ պանիր, լոբազգիներ ու ձկնեղեն: Ընդհանուր առմամբ, Ադրիանա Լիմայի կարիերան չի պարտադրում նրան որևէ սննդակարգ, և ինքն էլ հեշտությամբ չի համակերպվում դիետաների հետ. «Ես փորձում եմ ղեկավարել իմ սննդակարգը, բայց իրականում դա ինձ մոտ շատ վատ է ստացվում: Անցած շաբաթ ես որոշել էի հանել միսն իմ ճաշացանկից, բայց դիմացա ընդամենը 3 օր»,-խոստովանում է թոփ-մոդելը:

2012 թվականի մարտի 20-ին պարզ դարձավ, որ Ադրիանա Լիման կրկին հղի է ու պատրաստվում է կյանք պարգևել իր երկրորդ փոքրիկին: Այդ օրը նա Twitter-ի իր էջում գրեց. «Հիանալի նորություն բոլորի համար: Մարկոն ու ես ուրախ ենք տեղեկացնել, որ ես կրկին հղի եմ»: Հղիության 5-րդ ամսում Ադրիանան անգամ համաձայնեց նկարահանվել մի ֆոտոսեսիայում, որի նկարները հետո ողողեցին համացանցն ու մամուլի էջերը: Դեռևս մայրիկի փորում աշխարհին երևացած աղջնակը ծնվեց սեպտեմբերի 12-ին: Ծննդաբերությունից հետո Ադրիանան մի հարցազրույց տվեց ու կիսվեց իր էմոցիաներով. «Ես ու Մարկը պարզապես կորցրել ենք մեզ երջանկությունից: Մենք հիանալի աղջնակ ենք ունեցել, ում անունը դրել ենք Սիենա: Մեր ավագ դստրիկը ևս անչափ  երջանիկ է, որ արդեն քույրիկ ունի»:

Եվ մինչ նրա երկրպագուներն ուրախանում են, որ Ադրիանան իր նման երկու հրեշտակ է ունեցել, վերջինս բացառում է, թե երբևէ թույլ կտա նրանց մտնել մոդելային բիզնես: Դեռ մինչև դուստրերի ծնունդն էր հայտնի մոդելը հայտարարել. «Եթե երբևէ աղջիկ ունենամ, ու նա ցանկանա մոդել դառնալ, բոլոր հնարավոր միջոցներով կկանխեմ դա»:

 

 

Նորաձևության մեջ ամենակարևորը լավ էներգետիկան է ու զգացմունքայնությունը:

Երբ ծերանամ, չեմ կարծում, որ կունենամ կնճիռներ կամ մեծ որովայն: Պարզապես թույլ չեմ տա նման բան:

Նորաձևությունը միայն գեղեցկություն չէ. այն ապրելու կերպ է:

Երբեք չեմ այցելել մարզասրահ ու վարժություններ չեմ արել:

Կարծում եմ` այնքան բան եմ բաց թողել. երբեմն փողոցով քայլելիս հանդիպում եմ դեռահասների, որ զբոսնում են, կինոթատրոն կամ որևէ միջոցառման գնում: Անկեղծ ասած` ես նրանց նախանձում եմ:

Այստեղ` մեծ քաղաքում, մարդիկ անընդհատ մտածում են գումարի ու գործերի մասին: Ընկերությունը անկարևոր է դարձել, և դա տխուր փաստ է:

Բրազիլիայում ամենուր կարելի է հղի կանանց տեսնել, այստեղ` գրեթե ոչ: Իմ հայրենիքում կանանց միակ գործը երեխաներն են, հատկապես, աղքատ ընտանիքներում:

 

Լարա Առաքելյան

 

 

Դիտվել է 14049 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Շարլիզ Թերոնի գեղեցիկ ոտքերի գաղտնիքը. հիշեք այս երեք հիմնական վարժությունները

09.07.2026
Դերասանուհին հպարտանում է ոչ միայն հաջողակ կարիերայով, այլև գերազանց ֆիզիկական պատրաստվածությամբ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1816 անգամ
27.10.2026
Դիտվել է 368 անգամ
28.10.2026
Դիտվել է 301 անգամ
29.10.2026
Դիտվել է 241 անգամ
30.10.2026
Դիտվել է 189 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster