Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

4 գաղտնիք տղամարդկանցից. յուրաքանչյուր կին պիտի իմանա

21.09.2012

Կարծում եք` միայն կանա՞յք ունեն գաղտնիքներ, որոնց միջոցով գայթակղում են ոչինչ չկասկածող տղամարդկանց: Սխալվում եք: Տղամարդիկ այնքան էլ միամիտ չեն միջսեռային հարաբերություններում: LN-ը ձեզ է ներկայացնում նրանց 4 հիմնական գաղտնիքները, որոնց մասին տեղեկացված լինելը կօգնի ցանկացած լեդիի:

1. «Ձեր գրականությունը» նրանք Ձեր դեմ են օգտագործում: Կանանց բացարձակ մեծամասնությունը կարդում է «միայն կանանց համար» ամսագրեր ու այլ գրականություն, բայց չգիտի, որ այդ նույն գրականությունն ու ամսագրերը հաճախ ընկնում են նաև տղամարդկանց ձեռքը, իսկ նրանք, հավատացեք, առիթը բաց չեն թողնում իմանալու, թե ինչ է սպասում կինն իրենցից: Տիրապետելով այդ ինֆորմացիային' նրանք երբեմն խաղում են այն տղամարդու դերը, որին Դուք կսիրեիք, արժանանում Ձեր սիրուն, իսկ հետո ցոււյց տալիս իրական դեմքը:

2. Տղամարդիկ նույնպես հիստերիայի մեջ են ընկնում մանրուքներից: Նրանք հաճախ զարմանում են, թե ինչպես կարող է կինը այդքան մեծ պատմություն սարքել ջարդված եղունգի պատճառով, բայց հավատացեք, որ մանրուքները նրանց էլ անտարբեր չեն թողնում: Տարբերությունն այն է միայն, որ տղամարդը ավելի շուտ կլռի, քան կխոստովանի թույլ սեռի առաջ: Այնպես որ, եթե նա, ասենք, նյարդայնանում է Ձեր երկար հեռախոսազրույցներից, երբեք չի ասի այդ մասին, այլ կսկսի թաքուն վրեժ լուծել. չի պատասխանի Ձեր զանգերին, նեղացած կձևանա: Եթե հանդիպել եք նման իրավիճակի, վստահ եղեք, որ Դուք ոչ մի ճակատագարական սխալ չեք գործել. նա պարզապես հիստերիայի մեջ է:

3. Ոչ մի տղամարդ իրականում ազատ հարաբերություններ չի ուզում: Որքան էլ Ձեր ընտրյալը ձևացնի, թե կողմ է ազատ հարաբերություննրին, որ Դուք, ինչպես և ինքը, իրավունք ունեք այլ մարդկանց հետ հանդիպելու ու նորից սիրահարվելու, իմացեք' իրականում նրանք այնքան սեփականատեր են, որ նկատի ունեն միայն իրենց և երբեք չեն տանի Ձեր դավաճանությունը: Ավելին' շատ տղամարդիկ հիասթափվում են այն կանանցից, ովքեր, տեսնելով իրենց անթաքույց դավաճանությունը, շարունակում են իրենց հետ ապրել:

4. Տղամարդկանց համար սեքսը հարաբերությունների գրավական չէ: Եթե նա Ձեզ բացահայտ առաջարկում է ինտիմ կյանքով ապրել, ապա, անկախ տված խոստումներից, մի սպասեք երկարատև հարաբերությունների: Հոգեբանները պնդում են' տղամարդկանց համար կինը կա'մ սիրելի ընկերուհի է, ում հետ նա ուզում է հետո ամուսնանալ, կա'մ մեկ օրվա զվարճանք, և անցումը մի ստատուսից մյուսին գրեթե անհնար է: Եթե տղամարդը պատրաստվում մի ողջ կյանք նվիրել Ձեզ, նա ժամանակից շուտ Ձեզ անկողին քարշ չի տա, այլ ամեն ինչ կանի ըստ հասարակական նորմերի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 12958 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1062 անգամ
06.05.2024
Դիտվել է 386 անգամ
03.05.2024
Դիտվել է 203 անգամ
04.05.2024
Դիտվել է 153 անգամ
07.05.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster