Եթե հիանալի մտքեր ունեք և ուզում եք ստեղծագործել, սկսեք դա հենց Ձեր սենյակից, օրինակ՝ սենյակի պատերից: Փորձեք Ձեր ձեռագիրը թողնել սենյակի տեսքի, ձևավորման վրա: Պատերը հիանալի ազատ տարածություն են, որը կարելի է լցնել բազմաթիվ հետաքրքիր մտքերով, դեկորներով:
Ամբողջ գաղտնիքն այն է, որ պատերը պետք է ընկալեք որպես ալբոմի թերթ, որտեղ պետք է ստեղծագործել, պետք է լցնել պատահական իրերով, նկարներով, պաստառներով, թերթիկներով:
Այս նկարի ինտերիերում հիմնական շեշտը բուխարու վրա է: Այն ամբողջացրել են նաևգրքերով լի դարակները, հին ոճի նկարները: Կարևոր էլեմենտներից են նաև բուխարու կողքին հին գրքերը: Ինչպես հասկացաք, այսպիսի հետաքրքիր բան ստեղծելու համար պետք չեն մեծ միջոցներ, ջանքեր: Պետք է պարզապես ցանկություն:
Այս սենյակի տերը փուլերի և սեղմակների հավաքածու ունի: Նկարից անմիջապես երևում է, որ քաղցրասերի ձեռքի գործ է: Այս միջավայրում յուրաքանչյուրը չէ, որ իրեն հարմարավետ կզգա: Իրերի խտությունը, բազմազանությունը հաճելի կլինեն միայն նրանց համար, ովքեր սովոր են ստեղծագործական թափթփվածության:
Այս պատի դիզայնի հեղինակն իրականում էլ դիզայներ է: Պատերը օգտագործել է սեփական երևակայությանը ազատություն տալու և ներշնչվելու համար: Ռետրո պահարանը համադրել է մոնոխրոմ ծաղկամանի համար: Աբստրակտ ոճը հիմնականում դրսևորվել է ռետրո իրերի համակցությամբ:
Մնացած օրինակները թողնում ենք առանց մեկնաբանույամբ' վստահելով Ձեր երևակայությանը:
10-11-2026 10:52 Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55 Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50 Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41 Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է: