Աշնան նորաձեւ բույրերը. LN-ի օծանելիքային առաջարկները
18.09.2012
Աշնան համար պարֆյումերներն ավանդաբար խորհուրդ են տալիս ընտրել արեւելյան բույրեր: Այս շրջանում ամենից հաջող ընտրությունը ցիտրուսային բույրերն են, հատկապես նրանք, որոնք պարունակում են ծաղկային եթերայուղերի նոտաներ: Աշնան մի մասնիկն է դառնում կարոտը մեզ լքող ամռան հանդեպ, այնպես որ բնական է մեր ձգտումն առ տաք, արբեցնող, հարուստ բույրերը: Դարչինի, մեխակի եւ ցիտրուսի համահունչ նոտաները բարձրացնում են տրամադրությունը, տոնի եւ ուրախության զգացողություններ հաղորդում:
Ձեր աշնանային բույրն ընտրելիս կարող է օգտակար լինել LN-ի առաջարկած ցանկը: Եվ այսպես, աշնանը դասական են համարվում հատկապես Lancome Magnifique , Calvin Klein – Euphoria For Women, Giorgio Armani – Armani Code , Young Sexy Lovely от Yves Saint Laurent , DKNY – Red Delicious/Be Delicious բույրերը: Հաճելի պահեր ձեզ, լեդիներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4203 անգամ
|