Մարզվում ենք հեռուստացույց դիտելու ընթացքում. թոփ 5 վարժություն
15.09.2012
Նայում եք սիրելի հաղորդումը, որից անմիջապես հետո պետք է վազեք գործի և, ինչպես միշտ, ժամանակ չի՞ մնալու ֆիթնեսով զբաղվելու համար: Առաջարկում ենք համատեղել հաճելին ու օգտակարը և ֆիթնեսով զբաղվել առանց հայացքը հեռուստացույցից կտրելու:
Տեղում վազք: Սա պարզագույն մի վարժություն է, որ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից: Սիրելի հաղորդման, օրինակ, 2 ժամվա ընթացքում դուք կվազեք մի քանի կիլոմետր: 15 րոպե վազեք, ապա հանգստացեք նույնքան, իսկ եթե չեք ցանականում ոչ մի վայրկյան շեղվել հեռուստացույցից, ապա սպասեք գովազդային հոլովակին, որի ընթացում էլ կարող եք վազել:
Պար: Եթե դիտում եք երաժշտական հաղորդում, պարզապես պարտավոր եք զուգահեռ զբաղվել նաև ավելորդ կալորիաների վերացմամբ: Կես ժամ պարեք և կազատվեք 200 կալորիայից:
Մարզասարք: Եթե տանն ունեք որևէ մարզասարք' վազքուղի, հեծանիվ և այլն, ապա հենց հեռուստացույց դիտելիս է առավել շահեկան օգտագործել դրանք, քանի որ սիրելի հաղորդումը մոռանալ կտա Ձեզ հոգնածության մասին, և դուք շարունակ կմարզվեք:
Ֆիթբոլ: Գնեք մարզական մեծ գնդակ, համացանցից տեղեկացեք դրա կիրառության մասին, միացրեք հեռուստացույցը և կարող եք մարզվել:
Կքանստում: Ձեռքերը պահեք Ձեր դիմաց և 20 անգամ կքանստեք: Կրկնեք երեք անգամ: Դիտեք սիրելի հաղորդումը' միևնույն ժամանակ մարզելով ոտքերի ու կոնքերի մկանները:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 4770 անգամ
|