Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միասեռական ֆուտբոլիստներին հորդորել է չթաքցնել իրենց իրական սեռական կողմորոշումը, հաղորդում է Bild-ը:
«Ես կարծում եմ, որ անվախություն ու ուժ ունեցող մարդը պետք է չվախենա իր սեռական կողմնորոշումից։ Օրինակներ կան նաեւ Գերմանիայի քաղաքական կյանքում։ Փաստը, որ շատերը վախենում են բացահայտել իրեն բնական կողմորոշումը, վկայում է, որ անhրաժեշտ է որոշումներ ընդունել խնդիրը լուծելու համար»,- ասել է Մերկելը։
Գերմանիայի կանցլերն արձագանքել է գերմանական ակումբներից մեկի ֆուտբոլիստի հայտարարությանը, թե ներկայանում է որպես հետերոսեքսուալ, թեեւ հոմոսեքսուալ է։
19-01-2026 10:39 Կան դեղորայքն ընդունելու կանոններ , որոնք կօգնեն բարձրացնել դեղի արդյունավետությունը: Դեղը մի ամբողջ բաժակ ջրով խմեք, եթե իհարկե այն անհրաժեշտ է ջրով ընդունել: Այսպես դեղն արագ կներծծվի ստամոքսում: Ամերիկացի բժիշկները խորհուրդ են տալիս բերանում ջուր հավաքել, գլուխը մի փոքր հետ տանել ու կուլ տալու ընթացքում մի փոքր առաջ թեքվել: Չի կարելի դեղը պառկած վիճակում խմել, վտանգ կա, որ դեղը կերակրափողում կսկսի քայքայվել՝ առաջացնելով սրտխառնոց, փսխում, այրոց:
19-01-2026 03:53 65-ամյա ամերիկացի դերասան Շոն Փենը հանրությանը ներկայացել է իր ընկերուհու՝ 30-ամյա դերասանուհի Վալերիա Նիկովի հետ։ Զույգին նկատել են Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում զբոսնելիս։ Լրատվամիջոցները Փենի և Նիկովի հարաբերությունների մասին առաջին անգամ հայտնել են 2024 թվականի ամռանը։ Այդ ժամանակվանից ի վեր նրանց պարբերաբար տեսել են միասին։ Նիկովը, ով Փենից 35 տարով փոքր է, ծնվել և մեծացել է Քիշնևում։ Փարիզ տեղափոխվելուց հետո նա աշխատել է որպես մոդել։ Իր կինոդեբյուտը Վալերիան կատարել է 2018 թվականին ֆրանսիական «Փարիզ Պիգալ» կատակերգությունում, ինչպես նաև էպիզոդիկ դեր է ունեցել «Էմիլին Փարիզում» ֆիլմում։ Նրանց սիրավեպի սկսվելուց երկու տարի առաջ Փենը բաժանվել է իր երրորդ կնոջից։
19-01-2026 01:02 Խուլիո Իգլեսիասը, ում երկու նախկին աշխատակիցուհիներ մեղադրել էին սեռական ոտնձգության մեջ, արձագանքել է մեղադրանքներին։ 82-ամյա երգիչը դրանք անվանել է «բացարձակապես կեղծ»։ «Խորը ցավով եմ արձագանքում իմ տանը նախկինում աշխատած երկու անձանց կողմից ներկայացված մեղադրանքներին։ Ես հերքում եմ, որ երբևէ բռնություն եմ գործադրել, հարկադրել կամ անհարգալից վերաբերմունք դրսևորել որևէ կնոջ նկատմամբ։ Այս մեղադրանքները բացարձակապես կեղծ են և մեծ տխրություն են պատճառում ինձ», - ասել է Իգլեսիասը Instagram-ում հրապարակված հայտարարության մեջ։
19-01-2026 00:07 Ռիադում տեղի է ունեցել Joy Awards մրցանակաբաշխությունը: Այն ամենասպասված ամենամյա միջոցառումներից մեկն է ոչ միայն Սաուդյան Արաբիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում: Գալա երեկոյին մասնակցել են ինչպես տեղացի, այնպես էլ հոլիվուդյան աստղեր:
16-01-2026 12:56 Նյու Յորքում կայացել է «Գեղեցկուհի» սերիալի պրեմիերան: Կարմիր գորգով անցել են գլխավոր դերերի կատարողներն ու այլ հայտնիներ, այդ թվում՝ Բելլա Հադիդը, Էշթոն Քաթչերը, Էվան Փիթերսը, 73-ամյա Իզաբելլա Ռոսելինին, Ամելիա Գրեյը, Մարտին Սկորսեզեի դուստրը՝ Ֆրանչեսկան, և ուրիշներ:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: