Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Հունական սանրվածքներ (ֆոտոշարք)

12.09.2012

Աստվածային տեսք ունենալու ամենադյուրին տարբերակը, որից այսօր օգտվում են հատկապես հոլիվուդյան լեդիները, հունական սանրվածքներն են: Հին հունական գեղեցկուհիների առեղծվածային տեսքի ամբողջ գաղտնիքը սանրվածքն էր, որ այսօր նույնքան հմտորեն կարելի է կիրառել:


Հունական քարկապ

Հունական քարկապը կամ այսպես կոչված Կորիմբոսը կարելի է կիրառել ալիքաձև, երկար մազերի վրա' դիմացի հատվածն ուղիղ բաժանված երկու մասի: Քանի որ նախկինում նորաձև են եղել նեղ ճակատները, սանրվածքներն արել են այնպես, որ ճակատը երկու մատ բաց լինի և ոչ ավել: Ժամանակակից հունական սանրվածքներում այս կանոնը չի պահպանվում:


Հետերայի սանրվածք

Մազերը կապոցով հավաքվում են գլխաետևում և դրվում հատուկ ցանցից գլխարկի' հունական ստեֆանայի մեջ: Դասական ոճը ենթադրում է ոսկե լարերով ստեֆանա: Այսօր ստեֆանաները զարդարված են թանկարժեք քարերով, մարգարիտներով: Օգտագործովում են նաև մետաքսե ստեֆաններ: Ցանցի շուրջ մազերը պետք է ալիքաձև լինեն, և ցանկալի է մի փոքր ծածկել նաև ճակատը:


Լամպադիոն

Բավական դժվար սանրվածք' կրակի լեզուների տեսքով: Նախևառաջ մազերի դիմացի հատվածը պետք է կիսել ուղիղ գծով: Գլխի մեջտեղում ընտրում ենք մի մազափունջ, որը ձիգ փաթաթում ենք բարակ ժապավենով հիմքի մոտ: Հետո ոլորում ենք մազափունջն ու երկար լոկոններ ստանում: Այդպես էլ վերցնում ենք ուրիշ մազափնջեր և նույն կերպ լոկոններ ստանում: Մազակալներով ամրացնում ենք սանրվածքը' ընդհանուր մազափնջերը կենտրոնացնելով առաջին լոկոնի շուրջ:

Հունական հյուս

Հունական հյուսերը ոչ միայն տոնակատարությունների, երեկույթների համար են, այլև շատ պրակտիկ են առօրյա կյանքում: Ժամանակակից դիզայներները նախընտրում են ժապավեն-հյուսերը, որոնք երեսի մոտ են հյուսվում և ծայրը տարվում գլխի մյուս կողմը' դառնալով բնական ժապավեն:

Ապոլոնի բանտ

Այս սանրվածքը հայտնի է նաև «Ցիկադա» անվամբ, քանի որ մազերից ստացված բանտը հիշեցնում է ցիկադայի թեթև թևերը: Ճակատը երկու կողմից ծածկվում է երկար լոկոններով, որոնք բոլոր մազերի հետ միասին ետևից ամրացվում են կապոցի մեջ:

Հունական պոչ

Այն շատ հեշտ է ստանալ: Հիմքը նույն ալիքաձև մազերն են, որոնք հավաքվում են գլխավերջում և թափվում մեջքին: Որպեսզի իսկապես հունական ստացվի, պոչի ամբողջ երկարությամբ ժապավեններ կամ հուլունքներ շարեք:

Սեխի «շերտեր»

Մազերը հավաքվում և միահյուսվում են հորիզոնական' հիմքից մինչև ծայրերը, խոշոր «շերտերով», որոնք հավաքվում են գլխաետևում երկու ժապավեններով:

Ժամանակակից տատանումներ

Կրեատիվ վարսահարդարներն ու ոճաբանները սիրում են հունական սանրվածքներով էքսպերիմենտներ կատարել: Դասականի մեջ մտցնում են նոր մոտեցումներ, թարմ և անսպասելի լուծումներ, ցնցող նորություններ: Սանրվածքները համալրվում են արհեստական պոչերով և հյուսերով:

Աքսեսուարներ' հունական սանրվածքների համար

Հունական ոճի հիմքը պարզությունն ու լակոնիկությունն է, այդ պատճառով էլ դրանք չէին լրացվում դեկորատիվ էլեմենտներով, բացառությամբ նրանց, որոնք անհրաժեշտ էին մազերը հավաքելու համար: Ժամանակակից հունական սանրվանքները չեն մնում այս խիստ սահմաններում: Սանրվածքները համալրվում են քարերով, հուլունքներով, ժապավեններով, մազակալներով, ցանցերով, ժանյակներով, բնական և արհեստական ծաղիկներով: Դրանք ավելի վառ են արտահայտում կանացի անհատականությունն ու առանձնահատուկ ոճը: Կարևորը' չկորցնեք չափի զգացումը, որպեսզի գեղեցկությունը չփոխակերպվի գռեհկության:

 

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 23600 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Demetra | 28-10-2012 20:19
Առաջին նկարն ու \"Սեխի շերտեր\" սանրվածքները շատ հավանեցի, երանի մազերս այդքան երկարեն :)

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Ի՞նչ զուգագուլպաներ են թրենդային 2024 թվականին

21.02.2024
Զուգագուլպաների ընտրությունը հեշտ խնդիր չէ։ Կարեւոր է ոչ միայն ճիշտ չափի ընտրությունը, այլ նաեւ դրանք կերպարին ներդաշնակորեն համադրելը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 814 անգամ
23.04.2024
Դիտվել է 220 անգամ
25.04.2024
Դիտվել է 181 անգամ
26.04.2024
Դիտվել է 155 անգամ
27.04.2024
Դիտվել է 99 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster