Որպեսզի մաշկը լինի նուրբ և հարթ, կարող եք հետեւել LN-ի խորհրդին եւ պատրաստել այս հրաշալի հակացելյուլիտային սկրաբը' աղացած սուրճից: Այն օգտակար հատկություններով գերազանցում է խանութում վաճառվող թանկարժեք շատ սկրաբների: Սուրճը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, վիտամիններ, եթերային յուղեր: Բարձրացնում է մաշկի տոնուսը, հարթեցնում այն…
Մաշկն ավելի առաձգական դարձնելու և ցելյուլիտից ազատվելու համար կարող եք օգտագործել սուրճի թանձր նստվածքը: Պարզապես սուրճը վայելելուց հետո մի թափեք նստվածքը, հավաքեք այն և մեկ շաբաթից Դուք կկարողանաք հոյակապ հակացելյուլիտային սկրաբ պատրաստել:
Եթե Ձեր մաշկը շատ չոր է, նուրբ և բարակ, ապա հարկավոր է մանր աղացած սուրճ, իսկ նորմալ մաշկի համար պատրաստեք սկրաբը խոշոր աղացած սուրճից:
Սկրաբը պատրաստելու համար եփեք սուրճը սովորական տարբերակով, ապա առանձնացրեք նստվածքը, և սկրաբի հիմքը պատրաստ է: Սրճային սկրաբ պատրաստելու ամենահեշտ տարբերակը նստվածքը լոգանքի գելի հետ խառնելն է: Այն հեշտությամբ կսահի մաշկի վրայով և կմաքրի վերին շերտը: Նստվածքը կարող եք խառնել նաև յոգուրտի կամ ձիթապտղի ձեթի հետ: Վերջինս օգտագործում են մարմնի պրոբլեմատիկ մասերը մերսելու համար, տաք ջրով լոգանք ընդունելուց հետո: Մերսումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով խորհուրդ է տրվում մինչև մարմինը լվանալը քսուքի վրայից պոլիէթիլենային տոպրակ կապել և տաք հագնվել՝ ստեղծելով սաունայի էֆեկտ: Մի տեւական ժամանակ կրկնեք պրոցեսն ամեն օր և շուտով կզգաք, որ Ձեր մաշկը դարձել է նուրբ ու հարթ, ինչպիսին նորածնինն է, իսկ ցելյուլիտից անգամ հետք չի մնացել:
28-11-2026 15:42 Լուրերը ճշմարիտ դուրս եկան. 15 տարվա ընկերությունից հետո Ջոան Սմոլսը և Քենդիս Սվեյնփոլը բաժանվել են: Cutting Room Floor փոդքասթի ժամանակ Ջոանը խոստովանել է, որ իր ընկերուհուց բաժանվելը պայմանավորված էր մի տղամարդով՝ ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդիով: Սմոլսն ու Բրեդին հանդիպում էին մոտ ութ ամիս: Բաժանումից հետո առցանց լուրեր սկսեցին շրջանառվել, որ մարզիկն արդեն գտել է նոր ընկերուհի՝ Քենդիս Սվեյնփոլին՝ Ջոանի նախկին լավագույն ընկերուհուն: Նրանք երկուսն էլ Victoria's Secret-ի հրեշտակներ են և տարիներ են միասին անցկացրել ինչպես ցուցադրությունների ժամանակ, այնպես էլ դրանից դուրս:
28-11-2026 09:47 Lululemon-ի հիմնադիր Չիպ Ուիլսոնը սկանդալային հայտարարություններ է արել կանանց մասին: Դա տեղի է ունեցել վերջերս Axis Connects-ի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության համաժողովում, որտեղ Ուիլսոնը հրավիրված էր որպես խոսնակ: Սակայն նրա ելույթը շուտ ավարտվել է, երբ մի քանի կանայք դուրս եկան դահլիճից, ինչը կազմակերպիչներին ստիպել է արագորեն ավարտել նրա հատվածը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խոսել է կանանց դերի, մայրության և հակաբեղմնավորման մասին: Նրա դիրքորոշումն այն է եղել, որ ԱՄՆ-ում և Կանադայում կանայք չափազանց շատ են հետաձգում իրենց առաջնեկի ծնունդը, ինչը հանգեցնում է ծնելիության մակարդակի նվազմանը: Այս տեմպերով, կարծում է Ուիլսոնը, տեղացի տղամարդիկ ստիպված կլինեն «հարսնացուներ ներմուծել Թաիլանդից»՝ բազմազավակ դառնալու համար:
26-11-2026 12:31 65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26 Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23 38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից: