Շարապովա. «Բժիշկներն ինձ ասացին, որ հղի չեմ»
28.08.2012
Ռուս հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան Օլիմպիադայից հետո առողջական խնդիրներ է ունեցել: Թենիսիստուհին որովայնի ցավեր է ունեցել և դիմել է բժշկի:
-Ես ամբողջովին հետազոտվել եմ, որովհետև ցավեր էի զգում: Բայց ամեն ինչ շատ տարօրինակ ստացվեց: Ինձ ասացին, որ ամեն ինչ կարգին է և ես հղի չեմ: Իսկ ես մտածում եմ. «Եվ դրա համար ես վճարե՞լ եմ: Ետ վերադարձրեք իմ փողերը»,-Շարապովայի խոսքերը մեջբերել է Tennis.com-ը:
Թենիսիստուհին նաև հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն նոյեմբերին ամուսնանալու է բասկետբոլիստ Սաշա Վուաչիչի հետ:
http://xsport.am Դիտվել է 2819 անգամ
|