Մեր հարաբերությունների համար հաճախ մահացու են դառնում անիմաստ վախերը, խանդը, տղամարդուն մեզ մոտ պահելու' թվում է, թե բնական ցանկությունը: Մեր անվերջ հարցերը, թե գուցե նա դավաճանում է, գուցե գտնի ավելի լավին, գուցե հիասթափվի, ի վերջո տանում են նրա, որ մեզնից հեռանում են այն մարդիկ, ում համար մենք ամենից շատ ենք վախենում: Պետք է հրաժարվել այդ վախերից, քանի դեռ հարաբերությունները չեն հասել իրենց վերջակետին:
Առաջինը` մի նայեք Ձեր կողքի տղամարդուն այնպես, ասես նա միակ տղամարդն է Ձեր ամբողջ կյանքի, անգամ եթե իսկապես այդպես եք կարծում: Այնպես պահեք Ձեզ, ասես Ձեզ հավանողներն ու Ձեր երկրպագուները մի ամբողջ բանակ կարող են կազմել:
Մի հրաժարվեք ուրիշ տղամարդկանց հետ շփումից, բայց իհարկե չանցնելով բոլոր սահմաննները: Տարբերեք թեթև սիրախաղը լուրջ հարաբերություններից: Գուցե Դուք հանդիպեք Ձեր երազանքների տղամարդուն, որն ամբողջովին մոռանալ տա Ձեր ներկայիս ընկերոջը:
Ինքներդ Ձեր հանդեպ հանդուրժող եղեք: Տղամարդու հետ շփվելիս մի փորձեք լինել իդեալական: Մի լարվեք՝ մտածելով, թե ինչպիսի տեսք ունեք, ինչպես եք խոսում և այլն: Ձեզ սխալվելու իրավունք վերապահեք, թույլ տվեք Ձեզ հանգիստ զգալ, ոչ իդեալական: Տղամարդիկ այսպիսի կանանց ավելի շատ են սիրում,քանի որ նրանց կողքին ստվերում են մնում նաև իրենց թերությունները:
Սեքսոպաթոլոգները մի հետաքրքիր օրինաչափություն են նշում. այն կանայք,ովքեր հեշտությամբ են բաժանվում, ավելի վառ օրգազմ են ապրում, քան նրանք, ովքեր «կպչուն են»:
Եվ վերջապես հիշեք, որ տղամարդը կնոջ հետ հարաբերություններում թեթևություն է փնտրում: Հնարավոր է' անարդար է, քանի որ կանայք ևս իրենց խնդիրներն ունեն, ուզում են կիսվել, թեթևացնել իրենց հոգսը, բայց իսկապես խորհուրդ չի տրվում: Մի ծանրաբեռնեք նրան խնդիրներով: Այն կինը, ով ամուր կառչած է տղամարդուց և անդադար ցույց է տալիս, որ առանց նրա ապրել չի կարող, դժվար թե երկար ժամանակ կարողանա իր կողքին պահել տղամարդուն: Նա կարթնացնի միայն խղճահարություն: Ուզում ես քեզ մոտ պահել' բաց թող նրան, ազատություն տուր: Պարադոքսալ է, բայց իրականություն:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։