Երբեք էլ գաղտնիք չի եղել, որ կնոջ' թե' ամբողջությամբ ծածկված և թե' վուլգարության հասնելու չափ բացված մարմինը չի գայթակղում տղամարդկանց: Բայց թե մարմնի քանի տոկոսն է պետք բաց թողնել հակառակ սեռին գրավելու համար, պարզվել է բոլորովին վերջերս:
Ուսումնասիրության հեղինակներն այցելել են գիշերային ակումբ և հետևել, թե ինչ չափ բաց հագուստն է առավել գրավում տղամարդկանց: Պարզվել է, որ այն աղջիկներին, ում մարմնի ընդամենը 40 տոկոսն է մերկ եղել, առավել հաճախ են մոտեցել տղամարդիկ ծանոթանալու կամ պարի հրավիրելու նպատակով: Գիտնականները պնդում են, որ պետք չէ ամբողջությամբ թաքնվել հագուստի տակ, բայց նաև պետք չէ անբարո կնոջ պես հագնվել, քանի որ վերջիններին տղամարդիկ վերաբերվում են որպես թեթևամիտի, ով, այսպես թե այնպես, մի օր դավաճանելու է նաև իրենց:
26-05-2026 13:12 Լաս Վեգասում տեղի է ունեցել 52-րդ American Music Awards մրցանակաբաշխությունը։ Հաղթողներ ճանաչվեցին հարավկորեական BTS բոյ բենդը՝ արժանանալով երեկոյի գլխավոր մրցանակին՝ «Տարվա արտիստ» անվանակարգում, և փոփ սենսացիա Սաբրինա Քարփենթերը, որը «Լավագույն փոփ կին արտիստ» անվանակարգում առաջ անցավ Թեյլոր Սվիֆթից։ Ջասթին Բիբերն ամրապնդեց իր դիրքերը որպես «Լավագույն փոփ արտիստ», իսկ երգչուհի SZA-ն հաղթեց R&B ժանրերի հիմնական անվանակարգերում։
26-05-2026 07:23 Դերասանուհի Անն Հեթուեյն անսպասելիորեն բացահայտել է, որ տարիներ շարունակ տառապել է տեսողության լուրջ խնդիրներից, որոնց պատճառով ձախ աչքը գրեթե կուրացել է։ Այս ընթացքում նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում և իր վիճակը գաղտնի պահել հանրությունից։
26-05-2026 03:19 Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի դուստրը՝ Քերիսը, իր պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը կկատարի Նյու Յորքում: Հայտնի զույգի 23-ամյա ժառանգորդուհին կխաղա «Ճայը» ներկայացման մեջ:
26-05-2026 02:28 30-ամյա Քենդալ Ջենները և 28-ամյա Ջեյքոբ Էլորդին ժամադրության են գնացել Կալիֆոռնիայում: Զբոսանքի ժամանակ զույգին պապարացիները լուսանկարել են գրկախառնված և միմյանց նկատմամբ իրենց ջերմությունը ցույց տվող պահերին: Նախկինում նրանց միասին հանգստանալուց են տեսել Հավայան կղզիներում: Զույգին նկատել են լողափին՝ տեղական ռեստորանում նախաճաշելիս, ինչպես նաև կղզու այլ վայրերում:
26-05-2026 01:33 Երգչուհի Թեյլոր Սվիֆթյն և նրա փեսացուին՝ NFL խաղացող Թրևիս Քելսին, նկատել են բասկետբոլի խաղի ժամանակ։ Աստղային զույգը ուշադրություն է գրավել «Ռոքեթ Արենա»-ում՝ ներկա գտնվելով NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 3-րդ խաղին, որը տեղի ունեցավ «Քլիվլենդ Քավալիերս»-ի և «Նյու Յորք Նիքս»-ի միջև։ Քանի որ Թրևիսը ծնվել և մեծացել է Օհայոյում, զույգը բուռն երկրպագել է տեղական «Քավալիերս» թիմին։