Մինչ բազմաթիվ ամուսնական զույգեր վերջին ուժերով փորձում են պահպանել քանդվող հարաբերությունները, բրիտանացի մի խումբ գիտնականներ շարունակում են երջանկության բանաձևի փնտրտուքը: Այս անգամ նրանք գերազանցել են իրենք իրենց:
Ինչպե՞ս ամրացնել ամուսնությունը: Բրիտանացի գիտնականներն իբրև պատասխան առաջարկում են նորմալ վերաբերվել արտաամոսնական սեռական հարաբերություններին: Այս մասին հայտարարել է սոցիոլոգ Քեթրին Հակիմը: The Telegraph-ը, մեջբերելով Քեթրինին, գրում է, որ ժամանակակից հասարակությունը սխալ է վերաբերվում դավաճանություններին: Դավաճան զուգընկերոջ կամ զուգընկերուհու գլխին մեծ սկանդալ սարքելը, կռվելը, արցունքներն ու ամուսնալուծության հայտարարություն գրելը անցյալ դարի վարքագիծ են: Այժմ պետք է փոխել արժեհամակարգը, օրինակ վերցնել ֆրանսիացիներից ու իտալացիներից, ովքեր դավաճանություններին ավելի լոյալ են վերաբերվում:
Ի տարբերություն այդ երկրների, ըստ սոցիոլոգի, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում մեծ թիվ են կազմում հենց դավաճանության պատճառով ամուսնալուծությունները: Ինչպես նշել է Քեթրին Հակիմը, նոր ժամանակների պահանջն է վերանայել հայացքները:
26-05-2026 13:12 Լաս Վեգասում տեղի է ունեցել 52-րդ American Music Awards մրցանակաբաշխությունը։ Հաղթողներ ճանաչվեցին հարավկորեական BTS բոյ բենդը՝ արժանանալով երեկոյի գլխավոր մրցանակին՝ «Տարվա արտիստ» անվանակարգում, և փոփ սենսացիա Սաբրինա Քարփենթերը, որը «Լավագույն փոփ կին արտիստ» անվանակարգում առաջ անցավ Թեյլոր Սվիֆթից։ Ջասթին Բիբերն ամրապնդեց իր դիրքերը որպես «Լավագույն փոփ արտիստ», իսկ երգչուհի SZA-ն հաղթեց R&B ժանրերի հիմնական անվանակարգերում։
26-05-2026 07:23 Դերասանուհի Անն Հեթուեյն անսպասելիորեն բացահայտել է, որ տարիներ շարունակ տառապել է տեսողության լուրջ խնդիրներից, որոնց պատճառով ձախ աչքը գրեթե կուրացել է։ Այս ընթացքում նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում և իր վիճակը գաղտնի պահել հանրությունից։
26-05-2026 03:19 Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա-Ջոնսի դուստրը՝ Քերիսը, իր պրոֆեսիոնալ բեմական դեբյուտը կկատարի Նյու Յորքում: Հայտնի զույգի 23-ամյա ժառանգորդուհին կխաղա «Ճայը» ներկայացման մեջ:
26-05-2026 02:28 30-ամյա Քենդալ Ջենները և 28-ամյա Ջեյքոբ Էլորդին ժամադրության են գնացել Կալիֆոռնիայում: Զբոսանքի ժամանակ զույգին պապարացիները լուսանկարել են գրկախառնված և միմյանց նկատմամբ իրենց ջերմությունը ցույց տվող պահերին: Նախկինում նրանց միասին հանգստանալուց են տեսել Հավայան կղզիներում: Զույգին նկատել են լողափին՝ տեղական ռեստորանում նախաճաշելիս, ինչպես նաև կղզու այլ վայրերում:
26-05-2026 01:33 Երգչուհի Թեյլոր Սվիֆթյն և նրա փեսացուին՝ NFL խաղացող Թրևիս Քելսին, նկատել են բասկետբոլի խաղի ժամանակ։ Աստղային զույգը ուշադրություն է գրավել «Ռոքեթ Արենա»-ում՝ ներկա գտնվելով NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչի 3-րդ խաղին, որը տեղի ունեցավ «Քլիվլենդ Քավալիերս»-ի և «Նյու Յորք Նիքս»-ի միջև։ Քանի որ Թրևիսը ծնվել և մեծացել է Օհայոյում, զույգը բուռն երկրպագել է տեղական «Քավալիերս» թիմին։