Լավատեսները կյանքից վերցնում են ամեն ինչ. հետազոտություն
21.08.2012
Մարդիկ, որոնք երբեք չեն ընկճվում դժվարությունից, ավելի երջանիկ են եւ կյանքից բավարարված, քան էմոցիոնալ տատանումների տրվողները: Թվում է՝ պարզ պնդում է, բայց այն ողջ խորությամբ տեսնելու համար փորձ են անցկացրել Բոլոնիայի համալսարանի հոգեբանները: Նրանք փորձից հետո հայտարարել են, որ երջանկությունն ուղիղ համեմատական է լավատեսության կայունությանը, իսկ գլխավոր նախապայմանն աշխարհին նայելու միայն մեկ պրիզմա ունենալն է՝ օպտիմիզմը:
Նրանք փորձն իրականացրել են իրենց ուսանողների շրջանում մանրակրկիտ կերպով կազմված հարցաշարով: Մոտ 300 ուսանողների միայն 20 տոկոսն է հաղթահարել «երջանկության շեմը»: Հոգեբանները կարծում են, որ գրեթե նույնն է երջանիկների եւ ոչ երջանիկների հարաբերակցությունը նաեւ կյանքում: Փորձը ցույց է տվել, որ ինչքան մարդն աներեր է իր համոզմունքներում եւ նպատակին հասնելու ճանապարհին քիչ է շեղվում կյանքի անակնկալներից, քանի որ աներկբա հավատում է հաջող ելքին, կյանքն այնքան շատ վայելքներ է բացում նրա առաջ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 3447 անգամ
|