Աշխարհի երրորդ ռակետ, ռուսաստանցի թենիսիստ Մարիա Շարապովան Նյու Յորքում ներկայացրել է Sugarpova անվանումը կրող քաղցրավենիքի սեփական ապրանքանիշը:
Կոնֆետներն արտադրվել են թենիսի գնդակների, տարբեր մրգերի եւ կենդանիների տեսքով:
Քաղցրավենիքը փաթեթավորված է տոպրակներով, որոնց վրա պատկերված են թմբլիկ շրթունքներ: 142 գրամ կշռող մեկ փաթեթ կոնֆետն արժե 5.99 դոլար:
«Մեծ սիրով եմ ներկայացնում իմ ապրանքանիշը: Պետք է խոստովանեմ, որ շատ եմ սիրում քաղցրավենիք: Երբ խանութներում չգտա այն, ինչ որ փնտրում է, որոշեցի ներկայացնել քաղցրավենիքներ, որոնք դուր կգային իմ պես աղջիկների: Ժամանակն է, որ Sugarpova-ն հյուրասիրեմ բոլոր ընկերներիս»,- Շարապովայի խոսքը փոխանցում է «Gazeta.ru»-ն:
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։