Սերը հրաշալի է, քանի դեռ չի վերածվել կախվածության: Ցավոք սրտի, սիրային կախվածությունը նույնքան տարածված է, որքան, ասենք, ալկոհոլայինը:
«Ես չեմ կարող առանց նրա», «Այո, ես հիմա վատ եմ, բայց առանց նրա ավելի վատ կլինեմ». ծանոթ նախադասություններ են, չէ՞: Նման սահմանի հասած հարաբերությունները վտանգավոր են հոգեկան առողջության համար: Սիրած էակի հետ «սերտաճելու» մոլուցքը Ձեզ ի վերջո կզրկի սեփական հետաքրքրությունների շրջանակներում գործելու ունակությունից:
Կախվածություն այս կամ այն չափով կա բոլոր սիրային հարաբերություններում, «չափաքանակից» կախված՝ այն կարող է դառնալ կա՛մ դեղ, կա՛մ թույն: Համաձայնեք, որ մեծ է տարբերությունը «Ես նրա հետ այնքան լավ եմ զգում» զգացողության եւ «Ես առանց նրա չեմ կարող» անունով կախվածության միջեւ:
Կախվածության հիմնական նշաններն են՝
պարտադրված ցանկությունը շարունակելու հարաբերությունները՝ չնայած նրան, որ շատ լավ հասկանում եք՝ ամեն բան վատ է, եւոչ մի փոփոխություն էլ չի լինի,
չհիմնավորված խուճապը, երբ զուգընկերը «տեսանելիության դաշտից» դուրս է,
«դավաճանության ախտանիշը». միայն այն մտքից, որ մի օր ստիպված կլինեք վերջ դնել այդ հարաբերություններին, սկսում եք ֆիզիկապես վատ զգալ. ցավեր են հայտնվում կրծքում, փորն ու ստամոքսն են ցավում:
25-07-2026 11:48 Ըստ Twinby ժամադրությունների ծառայության հետազոտության՝ տղամարդկանց 35% պատրաստ է առաջին հանդիպման ժամանակ քննարկել սեքսուալ նախասիրությունները, մինչդեռ կանանց շրջանում այդպիսիք ընդամենը 12 % են։ Կարիերան առաջին ժամադրությունների ժամանակ պատրաստ է քննարկել տղամարդկանց 70,9 %, ապագայի ծրագրերը՝ 61,7 %։ Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ցանկանում քննարկել զուգընկերոջ նկատմամբ իրենց պահանջները (43,3 %՝ 34,2 դիմաց)։ Հարաբերությունների սկզբում քաղաքականությանը պատրաստ է անդրադառնալ հարցվածների 23 տոկոսը։
25-07-2026 10:53 Վիետնամի իշխանությունները դիտարկում են 16 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցիալական ցանցերում բովանդակության հրապարակման արգելք սահմանելու հնարավորությունը, հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության հրամանագրի նախագիծը:
25-07-2026 02:59 «Մանգո» ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկի մահվան գործը շարունակում է թափ հավաքել: Ինչպես պարզել է The New York Post-ը, ողբերգությունից մի քանի օր առաջ ընտանիքի թերապևտ Մարիա Ջուլիա Լյուդերվալդտը խորհուրդ է տվել Անդիկի որդուն և ժառանգորդ Ջոնաթանին ձեռնարկել սարսափելի հոգեբանական վարժություն: Նա պետք է ժամանակ անցկացներ հոր հետ ժայռի եզրին՝ «նրա մահը տեսնելու» համար: Նշենք, որ այս պահին մասնագետին այս գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել։
25-07-2026 01:55 Sarah's Trust բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորի եղբոր՝ արքայազն Էնդրյուի նախկին կինը՝ Սառա Ֆերգյուսոնը, պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է Associated Press գործակալությունը: Հիմնադրամը փակելու որոշումն ընդունվել է ամիսներ անց այն բանից հետո, երբ Ֆերգյուսոնի անունը կապվեց ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ ծագած սկանդալի հետ:
24-07-2026 11:18 Նատալի Փորթմանը, ըստ UnHerd-ի սյունակագիր Վալերի Սթիվերսի, դժգոհ էր իր ընկերուհու՝ բրիտանացի գրող Ռեյչել Քասքի նոր վեպից: Նա պնդում է, որ «Մ.-ի կյանքը» գիրքը մեծ մասամբ հիմնված է դերասանուհու կյանքի տհաճ պահերի վրա, որոնք նրան «դավաճանվածի» զգացողություն են թողել, երբ առաջին անգամ կարդացել է այն։ Սթիվերսը բացատրել է, որ Նյու Յորքի գրական շրջանակներում կա այն համոզմունքը, որ գրքի գլխավոր հերոսուհին՝ հայտնի դերասանուհի Մ.-ն, հիմնված է Փորթմանի վրա: Սակայն սյուժեն ինքնին պտտվում է մի գրողի շուրջ, որը որոշում է գրել իր հայտնի ընկերուհու կենսագրությունը, որը հիշեցնում է Ռեյչելի և Նատալիի պատմությունը: