Մարզուհին վաճառելու է մեդալը, որ օգնի 5-ամյա աղջկան
17.08.2012
Լոնդոնի Օլիմպիական խաղերում, սերֆինգի մրցումներում բրոնզե մեդալ նվաճած լեհ մարզուհի Զոֆիա Նոչետի-Կլեպացկայան որոշել է վաճառել այդ մեդալը, որպեսզի կարողա օգնել իր 5-ամյա հարևանուհուն, ով ծանր հիվանդ է:
«Զուզյան իմ ամենահավատարիմ ու, երևի, ամենաերիտասարդ երկրպագուն է: Նա նույնպես պայքարում է, բայց հիվանդության դեմ», - պատմել է մարզուհին մուկովիսցիդոզով տառապող աղջկա մասին:
Մինչ Օլիմպիական խաղերի մեկնարկը Զոֆիան խոստացել էր, որ պայքարելու է երեխայի փրկության համար. «Խոստանում եմ, որ մեդալ կնվաճեմ: Երբ մեդալն արդեն իմ ձեռքերում լինի, մենք կվաճառենք այն ու աշունը կանցկացնենք տաք երկրներում, որպեսզի դու երբեք չհիվանդանաս, - գրել է Նոչետի-Կլեպացկայան սոցիալական ցանցերից մեկում:
Մեդալի աճուրդի ժամկետներն ու անցկացման վայրն առայժմ հայտնի չեն:
tert.am Դիտվել է 2767 անգամ
|