Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ես երբեք ինձ չէի անվանի կին. ՋՈւԼՅԱ ՌՈԲԵՐԹՍ

16.08.2012

Գանգրահեր այս գեղեցկուհին' մինչև ականջները հասնող ժպիտով, բոլորին հայտնի դարձավ «Սիրունիկը» ֆիլմից հետո, որտեղ Ջուլյան մարմնավաճառի դեր էր տանում, որին սիրահարվում է հաջողակ բիզնեսմեն Ռիչարդ Գիրը: Այս դերի համար Ջուլյա Ռոբերթսը 1991-ին ստանում է իր առաջին Օսկարը և իհարկե աննկարագրելի փառք:

Ջուլյա Ֆիոնա Ռոբերթսը ծնվել է 1967թ. ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում: Նրա ծնողները փոքրիկ խանութ ունեին' «Դերասաններ և գրողներ», ինչը Ջուլյային հնարավորություն էր տալիս դեռ փոքրուց շփվելու ռեժիսորների, դերասանների, արվեստի ներկայացուցիչների հետ: Ջուլյայից առաջ կինորարվեստով հետաքրքրվեց նրա եղբայրը' Էրիկ Ռոբերթսը, ով իր առաջին դերը ստացավ, երբ Ջուլյան դեռ 11 տարեկան էր:

«Ես պատկերացնում էի, որ մի օր հրաշք կկատարվի և էրիկն իր ընկերների հետ միասին կգա իմ ետևից մեքենայով և ես պորտֆելով կգնամ նրանց հետ ընթրելու»,- իր մանկական երազանքի մասին պատմում է Ռոբերթսը: Ընտանիքում նա երրորդ երեխան էր' Էրիկից և Լիզայից հետո:

Երբ Ջուլյան դեռ 4 տարեկան էր, ապագա աստղի մայրը բաժանվեց ամուսնուց: Հայտնվեց երեխաների նոր «հայրը»' թատերական քննադատ Մայքլ Մոզեսը: Սկսվեցին Ջուլյայի դաժան տարիները: Շուրջ տասը տարի հետո մայրը բաժանվեց նրանից' հայտարարելով, որ իրենց ամուսնությունը սխալմունք էր: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ նրանց խորթ հայրը ֆիզիկական բռնության էր ենթարկում երեխաներին: Իր ծանր մանկության մասին Ջուլյան նախընտրում է լռել, սակայն այդ մասին շատ անգամ բարձրաձայնել է Էրիկը: 9 տարեկան էր Ջուլյան, երբ մահանում է հայրը: «Հորս մահը փոխեց ապագա կյանքի վերաբերյալ իմ բոլոր պլանները»:

Դե, իհարկե, լավ ապրելակերպը չէր, որ ստիպեց 13-ամյա փոքրիկ աղջկան անցնել աշխատանքի: Առավոտյան Ջուլյան շտապում էր դպրոց, իսկ դասերից անմիջապես հետո դպրոցական պայուսակով վազում էր աշխատանքի պիցերիայում' որպես մատուցողուհի:

Կարիերան

«Ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին: Ես ուզում էի անասնաբույժ դառնալ, իսկ դպրոցում մի տևական ժամանակ տարվել էի կլառնետով»: Սակայն դպրոցն ավարտելուց հետո Ջուլյան մեկնեց իր քրոջ և եղբոր մոտ' Նյու Յորք: Այստեղ Էրիկի միջնորդությամբ նա մի քանի փոքրիկ էպիզոդիկ դերեր ստացավ, որոնք այդպես էլ ոչ մի կերպ չբերեցին նրան ճանաչվածություն: Առաջին աղմկահարույց ֆիլմը' նրա մասնակցությամբ, «Միստիկ պիցցա» ֆիլմն է, որտեղ քննադատներն առաջարկում էին մրցանակ շնորհել Ջուլյային' վատագույն կին դերակատար անվանակարգում: Սակայն այս ամենը Ջուլյային չհիասթափեցրեց: «Ես չէի ուզում միանգամից նվաճել բոլոր մեծ էկրանները, և դա հնարավոր էլ չէր: Ես խաղացել եմ 10-ից ավելի էպիզոդիկ կերպար, ես նույնիսկ համաձայն էի չնկարահանվել, միայն թե ներկա լինեի նկարահանման ընթացքին»:

Սակայն հաջողությունը դեռ սպասում էր Ռոբերթսին: Այս անգամ նա երկրորդական դեր է ստանում «Պողպատե Մագնոլիաները» ֆիլմում, որտեղ նա մարմնավորում էր շաքարախտով հիվանդ մի աղջկա: Այս ֆիլմից հետո կինոքննադատները հասկացան, որ ասպարեզ է դուրս գալիս բոլորովին նոր աստղ, որը փոքր, բայց հստակ քայլերով շարժվում է առաջ: Ֆիլմը աննկարագրելի հաջողություն է ունենում: Այն հավաքում է մոտ 80 միլիոն դոլար եկամուտ, իսկ Ռոբերթսին բերում հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակ և Օսկարի նոմինացիա: Երբ ֆիլմը բարձրացավ էկրան, Ջուլյան արդեն նոր դեր էր ստացել: Իրար ետևից հաջողություններ:

Նոր ֆիլմը «Սիրունիկն» էր: Ջուլյայի ժպիտը գրավեց ամբողջ աշխարհը: Չնայած քննադատների սառը վերաբերմունքին, ֆիլմը 180 մլն. դոլար եկամուտ ունեցավ: Ջուլյա Ռոբերթսը դարձավ Հոլիվուդի ամենաճանաչված ու քննարկվող աստղերից մեկը: «Այդ ֆիլմից հետո ես հասկացա, որ այլևս չունեմ անձնական կյանք, որ չունեմ մի բան, որ միայն իմը լինի: Հայտնիությունը գալիս է այն ժամանակ, երբ քո մասին լուրերը սկսում ես ուրիշներից իմանալ: Ես դարձա հայտնի»:


Ջուլյա Ռոբերթսը առաջին դերասանուհին է, ով հայտնվեց Vogue ամսագրի շապիկին: Դրա հետ մեկտեղ Ջուլյան 12 անգամ հայտնվեց աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում' ըստ People ամսագրի:


«Սիրունիկը» ֆիլմից հետո Ջուլյայի հոնորարը բարձրացավ մինչև 1 մլն դոլար: Իրար ետևից ֆիլմերի առաջարկներ է ստանում Ռոբերթսը: 90-ականներին ստացվեց այնպես, երբ Ջուլյայի խաղացանկում իրար ետևից ծանր ու տխուր ֆիլմեր էին: Նրա ճանաչվածությունն օր օրի աճում էր, սակայն ֆիլմերի հարցում «Սիրունիկի» հաջողությունը չկրկնվեց:

Հանդիսատեսը նորից ուզում էր տեսնել Ջուլյայի բրենդային ժպիտը, սակայն վերջինիս կարիերայում մեծ դադար էր: Մամուլն արդեն ավարտված էր համարում նրա կարիերան, երբ 1997-ին էկրան է բարձրանում «Լավագույն ընկերոջ հարսանիքը» ռոմանտիկ կատագերգությունը, որտեղ Ջուլյան այնպիսին էր, ինչպիսին սիրում էր նրան հանդիսատեսը: Ֆիլմը դարձավ կինոքննադատների ֆավորիտը: Այս ֆիլմից հետո իրար ետևից էկրան են դուրս գալիս մեկը մեկից հաջողված ֆիլմեր' «Նոթինգ Հիլլ»,« Փախչող հարսնացուն», «Մոնա Լիզայի ժպիտը» և այլն: Վերջինիս համար Ջուլյան ստանում է անհավանական, նախադեպը չունեցող հոնորար' 25 մլն դոլար: Ջուլյան դառնում է ամենաբարձր վարձատրվող դերասանուհին, որի հաջողությունը դեռ չէր ունեցել ոչ մի կինոաստղ: Իր հաջորդ Օսկարը Ջուլյան ստանում է «Էրին Բրոկովիչ» կենսագրական ֆիլմի համար և դառնում Ամերիկայի ամենասիրված ու պահանջված դերասանուհին:

Անձնական կյանքը

«Ահավոր է, երբ դու միշտ ֆոտոխցիկի դիմաց ես: Դու չես կարող անել այն, ինչ ուզում ես: Դու դառնում ես մարդկանց սեփականությունը և նրանք սկսում են կառավարել կյանքդ»: Իսկապես Ջուլյայի' էկրանին հայտնվելուց հետո ֆոտոխցիկներն ու լրագրողները դարձան նրա կյանքի անբաժան մասը: Ջուլյային պապարացիները հետևում էին ամենուր և միշտ: Ամսագրերի վարկանիշը բարձրացնելու համար հորինվում էին ամենատարբեր պատմություններ, ամենատարբեր սիրավեպեր ու ձախորդություններ:

Ջուլյայի սիրային պատմություններում հերոսներ դարձան այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Կիֆեր Սազերլենդը, Մետյու Պերին, Լայեմ Նիսոնը, Բենջամին Բրետը, Ռիչարդ Գիրը, այլք:

Ջուլյայի սիրավեպերի մեծ մասը սկսվում էր նկարահանման տաղավարից: «Սիրունիկը» ֆիլմը Ջուլյայի համար ոչ միայն հաջողության դուռ էր, այլև շատ կարևոր իրադարձություն անձնական կյանքում:

Գլխավոր դերակատար Ռիչարդ Գիրն ու Ջուլյա Ռոբերթսը սկսում են հանդիպել, սակայն շուտով Ջուլյան հեռանում է Գիրից: Նրա կյանքում սկսվում է մի շրջան, երբ իրար ետևից Ջուլյայի կողքին են հայտնվում հայտնի ու գեղեցիկ տղամարդիկ, սակայն այդ հարաբերությունները երբեք լուրջ չեն եղել Ռոբերթսի համար:

Ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ Ջուլյան ծանոթանում է Կիֆեր Սազերլանդի հետ: Նրանց հարաբերություններն այնքան են զարգանում, որ զույգը նշանակում է հարսանիքի օրը: Սակայն Կիֆերը դավաճանում է Ջուլյային պարուհու հետ, որի մասին նա իմանում է թերթերից, բայց լռում: Ջուլյան որոշում է պատժել Կիֆերին:

Հարսանիքից 3 օր առաջ, երբ հարսանեկան պատրաստություններն արդեն վերջացել էին, Ջուլյան չեղյալ է հայտարարում հարսանիքը և փեսացուի լավագույն ընկերոջ հետ միասին մեկնում Իռլանդիա: Այսպիսի զարգացումների չէին սպասում անգամ «Փախչող հարսնացուն» ֆիլմի սցենարիստներն ու ռեժիսորները, մինչդեռ Ջուլյան վարվեց այնպես, ինչպես իր հերոսուհին:

Այս ֆիլմը նորից կապ ստեղծեց Ջուլյայի և Ռիչարդ Գիրի միջև: Ջույիան նորից զգաց այն զգացմունքը, որը միացրել էր նրանց տարիներ առաջ: Սակայն այս անգամ Ռիչարդն ավելի հեռու էր Ջուլյայից. նա չէր թողնում նրան վերհիշել իրենց անցյալը: Ֆիլմի վերջին տեսարանը նկարահանելիս Ջուլյան և Ռիչարդը կանգնում են իրար դիմաց և սկսում երկար խոսել: Ջուլյան հարցնում է Ռիչարդին. «Ինչո՞ւ եմ ես այսքան դժբախտ»: Ռիչարդի պատասխանը ցնցում է Ռոբերթսին. «Դու շատ մեծ ուշադրություն ես դարձնում անկարևոր երևույթներին: Դու ուշադրություն ես դարձնում մանրուքներին, այնինչ ամենակարևորը այն է, որ այդ մարդը սիրի քեզ, այլ ոչ թե ինչպես է նա դուրս գալիս Ձեր համատեղ նկարում, ինչպիսի մանրամասնությամբ է ընտրում հարսանեկան կոստյումը և այլն: Դու պետք է գտնես այնպիսի տղամարդ, որը կսիրի քեզ: Իսկ ավելի ճիշտ' թույլ տաս նրան գտնել քեզ»:

Այս խոսքերից Ջուլյան հասկացավ, որ այս ամբողջ ընթացքում Ռիչարդը հետևել է իրեն և իր կյանքի իրադարձություններին, մտովի նա միշտ կողքին է եղել, դրա համար էլ նրա բառերում այդքան ճշմարտություն կար:

1993-ին Ջուլյան այնուամենայնիվ ամուսնանում է, իսկ ընտրյալը երգիչ Լայլ Լովետն է դառնում: «Մենք Լայլի հետ շատ անհամբեր էինք, մենք այնքան էինք ուզում շուտ ամուսնանալ, որ անգամ չհասցրինք հյուրեր հրավիրել: Այնպես որ ամեն ինչ անցավ առանց ավելորդ աղմուկի»: Այս զույգին մամուլը որակեց «Գեղեցկուհին և հրեշը» մականվամբ:

Լայլին իսկապես անհնար է անվանել գեղեցիկ տղամարդ, նա անգամ գրավիչ չէր: Վերջիվերջո Ջուլյան որոշում է բաժանվել Լայլից, սակայն նրանք շարունակում են ջերմ ընկերական հարաբերությունները:
Կարիերայում անդադար աճի հետ զուգահեռ դեպի անորոշություն էր գնում Ջուլյայի անձնական կյանքը: Նրան ներկայիս ամուսնու հետ միացրեց Baskin – Robbins պաղպաղակը: Ասում են' մեծ սիրո պատմությունները միշտ հետաքրքիր սկիզբ են ունենում: Կինոօպերատոր Դանիել Մոդերը 5 տարի շարունակ աշխատում էր այն նույն տաղավարում, որտեղ ամենաթանկ վարձատրվող դերասանուհին էր: Դանիելը սիրահարվում է Ջուլյային, բայց վերջինս այս տարիների ընթացքում անգամ չի էլ ճանաչում Դանիելին:

Մի անգամ Ջուլյան 5 օր շարունակ չի ներկայանում նկարահանումների ծանր դեպրեսիայի պատճառով: Դանիելը համարձակվում է գնալ նրա տուն' մի տոպրակ Ջուլյայի սիրելի պաղպակով: «Այդ օրը ես ամբողջ օրը նստել էի խոհանոցում և անհույս պտտեցնում էի հեռուստացույցի ալիքները: Տեսքս ահավոր էր, ես , 3 օր էր, ոչ շպարվում էի, ոչ նորմալ հագնվում, իսկ մազերիս մասին ավելի լավ է չասեմ, դուք կպատկերացնեք: Եվ հանկարծ դռան զանգը տալիս է ապագա ամուսինս»:

Այո, դռան ետևում Դանիելն էր' ձեռքին տոպրակով պաղպաղակ: Մինչ Դանիելն անվստահ սկսում է բացատրել, թե ինչու է այցելել վերջինիս, Ջուլյան վերցնում է պաղպաղակն ու անցնում գործի: «Երբ վերջացրի պաղպաղակս, բարձրացրի աչքերս և տեսա Դանիելին, կարծես նա չէր, որ այդ պաղպաղակը բերել էր ինձ: Մենք միասին ծիծաղեցինք, խոսեցինք և…դուք գիտեք արդեն»:

Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե միայն չպարզվեր, որ Դանիելն ամուսնացած է: Մի օր Ջուլյան զանգահարում է Դանիելի տուն, խոսափողը վերցնում է նրա կինը: Ջուլյան իր համակրանքն է հայտնում վերջինիս ամուսնու նկատմամբ և հարցնում՝ չի նեղանա, եթե ինքը նրան խլի… Դանիելի կինն իհարկե ճանաչում է Ջուլյայի ձայնը և մտածում է, թե վերջինս կատակում է: Ինչպես ասում են, յուրաքանչյուր կատակի կեսը ճշմարտություն է: Այս դեպքում այն ամբողջովին ճշմարտություն էր: Դանիելը զբաղվում է ամուսնալուծության հարցերով, և 2002թ. հուլիսին կայանում է Ջուլյա Ռոբերթսի և Դանիել Մոդերի հարսանիքը: Հարսանիքը շատ համեստ էր կազմակերպված և հյուրերի ցուցակում միայն իրենց մտերիմ ընկերներն էին ու հարազատները:

Ջուլյայի առաջին հղիությունն անհաջող է ընթանու. նա կորցնում է երեխային: Պատճառը հազվագյուտ հիվանդությունն էր, որը, բժիշկների հավաստմամբ, չէր թողնելու նրան մայրանալ: «Չէր կարող այդպես լինել: Ես գիտեի, որ ոչինչ այս աշխարհում չի կարող ինձ զրկել մայր դառնալու բերկրանքից»:

2004թ. նոյեմբերի 24-ին Ջուլյայի և Դանիելի ընտանիքը համալրվում է միանգամից զույգ փոքրիկներով: Ծննդաբերությունից առաջ բժիշկները զգուշացրել էին զույգին, որ ծննդաբերության գինը կարող է լինել Ջուլյայի կյանքը:

«Երեխաներիս ծնունդից հետո ես ամբողջովին փոխվեցի, փոխվեց աշխարհայացքս, փոխվեցին երազանքներս, նպատակներս»: Երեխաների ծնունդից հետո Ջուլյան ամբողջովին նվիրվում է նրանց խնամքին: Նա անգամ հայտարարում է, որ հեռանում է կինոյից, որպեսզի իր երեխաները լիարժեք ու ապահով կյանք ունենան:

Բացի հիանալի դերասանուհի լինելուց, Ջուլյան դառնում է նաև հիանալի մայրիկ, որն իր ամուսնուն պարգևում է նաև 3-րդ երեխան' Հենրի Դանիել Մոդերին:

Այժմ 44-ամյա դերասանուհին վայելում է կյանքն իր ընտանիքի և ընկերների հետ, նկարահանվում է միայն հայտնի ռեժիսորների ֆիլմերում' ապահովելով բարձր վարկանիշ, նկարահանվում է գովազդային հոլովակում' 1մլն դոլարով և լիարժեք վայելում իր արձակուրդներն ամենաթանկարժեք հյուրանոցներում' ամբողջական ընտանիքով:

Դերասանը կարող է հիանալի կատարել իր դերը, բայց տանը նա պետք է լինի այնպիսին, ինչպիսին կա:

Եթե սիրում եք, ապա մի ձգձգեք, ասեք այդ մասին: Որովհետեւ հետո կարող է ուշ լինել:

Ես հասարակ մարդ եմ' ոչ հասարակ աշխատանքով:

Ինձ թվում է, որ շատ հաճախ քեզ օգնում են կայանալ ոչ թե հանճարեղ ուսուցիչները, այլ նրանց բացակայությունը:

Երբ ես ընտրության առջև եմ' նորմա, թե խենթություն, ես միշտ ընտրում եմ խենթությունը:

Ես շատ բարձրահասակ եմ, որպեսզի աղջնակ համարվեմ, ես չունեմ շատ զգեստներ, որպեսզի լեդի լինեմ և ես երբեք ինձ չէի անվանի կին: Ես այդ ամենի մեջտեղում եմ:


Նելլի Ղարիբյան

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 8906 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 768 անգամ
24.04.2026
Դիտվել է 233 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster