Եթե նախկինում մասնագետի մեջ առաջին հերթին գնահատվում էր պրոֆեսիոնալիզմը, ապա հիմա առաջին պլան է մղվել բարձր ինքնագնահատականը: Սա ամերիկացի գիտնականների վերջին բացահայտումներից է: Վիջինիայի բիզնես դպրոցի մասնագետների կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ չնայած չափազանց ինքնավստահ մարդիկ շատ ավելի հաճախ են սխալվում իրենց որոշումներում, բաց նրանք ավելի շուտ են հասնում մասնագիտական գագաթների…
«Ուսումնասիորությունները ցույց են տալիս, որ ինքնավստահ մարդիկ, եթե անգամ օժտված չեն բարձր պրոֆեսիոնալիզմով, զբաղեցնում են շատ ավելի պատկառելի դիրքեր սոցիալական սանդղահարթակում», - նկատել են նրանք:
Դիտելով փորձի ժամանակ կատարված նկարահանումները՝ գիտնականները ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ ինքնավստահ մարդիկ շրջապատում միշտ լիդերի դիրքերում են, խոսում են հանգիստ, անծանոթ միջավայրում շատ ավելի քիչ են լարված, քան մյուսները:
Այնպես որ, եթե մտադիր եք նոր բարձունքներ նվաճել կարիերայում, ուշադիր եղեք այս հատկանիշներին, սիրելի լեդիներ :)
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։