Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Առանց սիրո ես պայթում եմ, ինչպես փուչիկը. ԲՐԻՋԻԴ ԲԱՐԴՈ

10.08.2012

«Ես ստեղծված չեմ միայնակ լինելու համար ու չեմ դիմանում միայնությանը: Մի՞թե մտածում եք, որ, երբ գիշերը միայնակ անկողին ես մտնում, սփոփվում ես մտքով, թե քեզ սիրում է աշխարհի կեսը: Աշխարհի կեսը ոչինչ է: Ինձ պետք է միայն մեկը, ով ինձ կսիրի ամեն ինչից շատ»:


Սա նրա սկզբունքներից էր: Նա երբեք անկողին միայնակ չէր մտնում ու, երբ ժուռնալիստները հարցնում էին, թե ինչ է հագնում իբրև գիշերազգեստ, պատասխանում էր. «Սիրելի տղամարդուն»: Նրա սիրեկանների հստակ թիվը հնարավոր չէ որոշել, քանի որ մի սիրավեպին անմիջապես հաջորդում էր մյուսը: Իր ժամանակների մեծ դերասանուհին, սեքս-խորհրդանիշն ու միլիոնատեր կինը' Բրիջիդ Բարդոն… Մի՞թե երջանիկ է նա այսօր:

Նրա երիտասարդությունը անցել է ստի ու դավաճանությունների անլուծելի սարդոստայնի մեջ: Սկզբում տղամարդիկ վերաբերում էին նրան, ինչպես մի շիկահեր սեքսուալության, ապա' սեքս-խորհրդանիշի, հետո' հարուստ ու կայացած կնոջ: Իսկ նա նվիրվում էր յուրաքանչյուրին, քանի որ դա էր նրա ապրելու կերպը' տալ կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ:

Մինչդեռ սրա մասին չէ, որ նա երազում էր մանուկ ժամանակ. «Ես ոչ ոք էի և պարզապես ուզում էի մի քիչ հայտնի դառնալ ու մի քիչ փող աշխատել: Երբեք չեմ էլ մտածել այն ամենի մասին, ինչ հետո ինձ հետ կատարվեց»: Բրիջիդ Բարդոն ծնվել է բիզնեսմեն Լուի Բարդոյի ու Անա-Մարի Մյուսելի ընտանիքում, և հենց այդ ընտանիքն է պայմանավորել նրա մարդ-տեսակը. «Իմ ծնողները հիանալի մարդիկ էին, բայց ոչ նրանցից, ում հետ երեխաները սերտ կապ են ունենում: Ես ու քույրս դաստիարակվում էինք դայակների կողմից: Մանուկ հասակում ես ամաչկոտ էի ու վախենում էի ծնողներիցս: Նրանք այնպիսի մարդիկ էին, որոնց հետ ավելի հեշտ է լեզու գտնել, եթե մեծահասակ ես»:

Ահա թե ինչու նա շատ շուտ մեծացավ…

Մանկուց մոր պահանջով Բրիջիդն ու քույրը' Մաժինան, սկսեցին զբաղվել պարով: Քույրը հետագայում սկսեց հետաքրքրություն ցուցաբերել ճշգրիտ գիտությունների նկատմամբ, իսկ Բրիջիդը, ով առանձնապես հաջողություններ չուներ դպրոցում, բայց անչափ ճկուն էր, որոշեց բալետի պարուհի դառնալ: Արդեն 13 տարեկանում նա մտավ 130-ից ընտրված այն 8 աղջիկների շարքը, ովքեր պետք է սովորեին Փարիզի պարի ու երաժշտության ազգային կոնսերվատորիայում: Դա 1947-ին էր: Արդեն 2 տարի անց նա նկարահանվում էր առաջնակարգ ամսագրերի համար, որոնցից էր, օրիանակ, «ELLE»-ն: Հենց ամսագրերի շապիկին առաջին անգամ նրան տեսավ սկսնակ ռեժիսոր Ռոժե Վադիմը: Ծանոթացան: Օրեր անց Բրիջիդը պարզապես մտցրեց գլուխը գազե ջեռոցի մեջ ու խոստացավ ինքնասպան լինել, եթե ինքը չհասնի Ռոժեի սիրուն:

Նա ստացավ ցանկացածը: 18-ամյակը լրանալուց երեք ամիս անց Բրիջիդն ամուսնացավ Ռոժե Վադիմի հետ: Համաշխարհային ճանաչումն էլ պայմանավորեց հենց այս ռեժիսորի դեբյուտային ֆիլմը' «Եվ Աստված ստեղծեց կնոջը»: Այս ֆիլմում Բրիջիդը կատարեց գլխավոր դերն, ու նրա անունը սկսեց հոլովվել ամենուր: Դա իսկական ֆուրոր էր: Կաթոլիկ եկեղեցին դատապարտեց ֆիլմը, քանի որ տեսարաններից մեկում Բրիջիդը մերկ պարում է սեղանի վրա: Համեմատաբար ազատ Ամերիկայում արձագանքներն այլ էին: Այստեղ ֆիլմը, ըստ որոշ աղբյուրների, հիմք դարձավ 1960-ականների «սեքսուալ հեղափոխության» համար:

1957-ին Բրիջիդն ու Ռոժեն բաժանվեցին: Բարդոն անգամ չսպասեց ամուսնալուծության պրոցեսի ավարտին ու անմիջապես սիրավեպ սկսեց «Եվ աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի դերասաններից մեկի' կին ու երեխաներ ունեցող Ժան-Լյու Տրենտինյանի հետ: Սիրավեպը տևեց 1 տարի, իսկ երբ Ժանը որոշեց մնալ կնոջ ու երեխաների հետ, Բրիջիդը նրան արագ փոխարինեց Սաշա Դիստելով' երիտասարդ, ճանաչում չունեցող, սկսնակ երգիչով, որը շատ արագ կարողացավ Բրիջիդի միջոցով դասավորել կարիերան ու մեկնել Ամերիկա: Այդ ժամանակ Բրիջիդը կապվեց երիտասարդ դերասան Ժակ Շերյեի հետ, ով դարձավ նրա երկրորդ ամուսինը:

Երկու նյարդային խանգարումներն ու ինքնասպանության երկու փորձերը Ժակի կողմից և սուիցիդի մեկ լուրջ փորձը Բրիջիդի կողմից բավական եղան, որ ամուսնությունը քայքայվի, բայց մինչ այդ արդեն լույս աշխարհ էր եկել նրանց որդին' Նիկոլը: Ամուսնալուծությունից հետո'դատարանի դահլիճում Բրիջիդը հայտարարեց, որ ինքը դեռ երեխա է և չի կարող խնամել մեկ այլ երեխայի: Նիկոլի խնամքն ստանձնեց Շարյե ընտանիքը:

«Ես ազատ սիրում եմ, ազատ էլ հեռանում», -ասում էր Բրիջիդը ու մեկը մյուսի հետևից փոխում սիրեկաններին: Նա սեր էր փնտրում, բայց շատ ուշ հասկացավ, որ այն, ինչ գտնում է, սեր չէ. «Տղամարդիկ պաշտել են ինձ, որովհետև ես հայտնի Բրիջիդ Բարդոն եմ եղել: Իսկ իմ ա՞նձը… Կարծում եմ' նրանք չեն սիրել ինձ»:

Որոշ կենսագիրներ պնդում են, թե Բարդոն երբեք էլ չի ունեցել սիրո կարիք, այլապես չէր թողնի որդուն, բայց գուցե նա այժմ զղջու՞մ է: Հայտնի է միայն, որ Նիկոլը չի ուզում ընդունել, թե ինքը հայտնի Բրիջիդ Բարդոյի որդին է. «Նա խնդրել է, որ չխոսեմ իր մասին, և ես պարտավոր եմ կատարել նրա խնդրանքը: Նա ապրում է խաղաղ ընտանեկան կյանքով, այժմ երկու հրաշք աղջիկներ ունի, որոնց հետ ես հազվադեպ եմ հանդիպում»:

Թե ինչն է հիմք տալիս Բարդոյի կենսագիրներին պնդելու, որ նա վատ է վերաբերում իր տղային, կպատմենք իր հերթին, իսկ Ժակից ամուսնալուծվելուց հետո նա շարունակեց ազատ ապրել և շուտով կապվեց միլիոնատեր Գունտեր Սակսի հետ: Գունտերը նրա համար էր ստեղծված: Նա ևս գեղեցիկ էր, հարուստ, սրտակեր: Գունտերը նաև շռայլ էր: Մի անգամ նա ուղղակի ուղղաթիռ վարձեց ու լցրեց Բարդոյի պարտեզը վարդերով: 7 շաբաթ տևած ծանոթությունից հետո նրանք ամուսնացան: Ամեն ինչ այնքան միանգամից ստացվեց, որ Բարդոն անգամ մոռացավ տեղեկացնել հին սիրեկանին' Բոբ Զագուրիին, ով գաղափար անգամ չուներ, որ սիրելիի կյանքում տեղ չունի այլևս:

Գունտերն ու Բարդոն երբեք միասին չեն ապրել: Գունտերը անընդհատ մեկնում էր իր գործերն իրականացնելու ու հետը չէր տանում Բրիջիտին: Նա էլ իր հերթին ամեն բան հասկանում էր. «Երբ ամուսնացա, գիտակցում էի, որ նա չի պատրաստվում ապրել ինձ հետ այգուս մի անկյունում: Բայց մտածեցի. «Տեսնենք, գուցե ստացվի»: Մենք երկուսս էլ 30-ն անց էինք: Նա չէր զիջում ինձ հարստությամբ: Կարծում էի' լավ զույգ ենք, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: 2 տարին բավական եղավ»:

1992-ին Բրիջիդը կրկին լրացրեց միայնությունը: Այս անգամ նա ամուսնացավ Բերնարդ դ'Օրմալի հետ ու հայտարարեց. «Անցյալն ինձ համար գոյություն չունի: Ես ապրում եմ մեկ օրով: Միակ բանը, որ ինձ համար կարևոր է, այն է, թե ինչ եմ անում ես այս վայրկյանին:Ես ներկա պահով եմ ապրում: Կինոն ոչինչ չի նշանակում կյանքումս, քանի որ չեմ հիշում այն: Առաջին ամուսինս չի հուզում ինձ: Միակը, ով գոյություն ունի այն մարդն է, ում հետ ես ամուսնացած եմ ներկա պահին: Բերնարը միակ հարազատս է, ով հանգստացնում ու սփոփում է ինձ: Կարելի է ասել, որ կյանքս սկսվել է նրա հետ հանդիպելու պահից»:

Անցավ նաև այդ պահը… Շուտով այս կապը ևս քայքայվեց: Անցավ նաև կինոն… 1974-ին Բորդոն հայտարարեց, որ էլ չի խաղալու ու ողջ էությամբ նվիրվեց կենդանիների պաշտպանության գործին: Հիմա նա բանջարեղենային սննդակարգով է ապրում և պայքարում է կենդանիների որսի դեմ: 2009 թվականի սեպտեմբերի 28-ին' իր 75-ամյակին, նա դիմեց Սոֆի Լորենին խնդրանքով' այլևս չհագնել մորթուց կարված զգեստներ, ու դա մեծագույն նվեր կլինի իր համար:

Եկավ մի պահ, երբ նա մնաց միայնակ ու ասես խաղաղ կյանքի անցավ, բայց շատ շուտով նոր սկանդալ պայթեց նրա անվան շուրջ: Լույս տեսան նրա մեմուարները, որ մեծ աղմուկ բարձրացրին: Նախկին ամուսինը' Ժակ Շարյոն, ու որդին'Նիկոլը, դատի տվեցին նրան: Բրիջիդը սիպված 26000$ տվեց ամուսնուն, քանի որ մեմուարներում նրա մասին գրել էր. «Վուլգար, մենիշխանության ձգտող, անկառավարելի տղամարդ, հարբեցող ու խղճալի մարդ» և 17000$' որդուն, քանի որ անվանել էր նրան «իր վրա մակաբուծություն անող չարորակ ուռուցք»:

Եվ ի վերջո ճիշտ է այն խոսքը, թե երջանկությունը փողի մեջ չէ: Այսօր իր ժամանակների ամենահաջողակ կինն ու սիրուհին միայնակ ապրում է Սեն-Տրոպեզ քաղաքի իր տանը' շրջապատված բոլոր հնարավոր կենդանիներով:

Չէ՞ որ միայն կենդանիներն են, որ երբեք չեն դավաճանի, չեն գնա այլ տիրուհու մոտ, չեն պահանջի կարողության կեսը: Այժմ Բարդոն խոստովանում է. «Ես տվել եմ տղամարդկանց իմ երիտասարդությունն ու գեղեցկությունը, իսկ հիմա իմաստությունս ու փորձս, այսինքն, լավագույնը, որ ունեմ այս պահին, կենդանիներին եմ տալիս»:

 

Չկա ավելի բարդ աշխատանք, քան ձգտել գեղեցիկ երևալ առավոտվա 8-ից մինչև կեսգիշեր:

Եթե կինը չի կարողանում հասնել ցանկալի տղամարդուն, ուրեմն ծերացել է:

Ամեն սեր տևում է այնքան, որքան արժանի է:

Ես անբարո եմ ոչ ավել, ոչ պակաս, քան ցանկացած ուրիշ կին:

Մուշտակը գերեզման է, իրական կինը գերեզմանն իր վրա չի կրի:

Լավագույն օ՞րն իմ կյանքում…. Դա գիշեր էր:

Ավելի լավ է ծեր լինել, քան մեռած:

Լարա Առաքելյան

Դիտվել է 10155 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լեոնարդո դի Կապրիոյի անեծքը. ինչպես է դերասանը «սև նշան» դնում իր նախկինների վրա

22.11.2024
Հոլիվուդում լեգենդներ են պտտվում դերասանի սիրատոչորության մասին, սակայն վերջին շրջանում կանայք դժվարությամբ են համաձայնվում նրա հետ ժամադրության գնալ: Խնդիրը օսկարկիր դերասանի հակասական հեղինակությունն է:

«Միսս Ինթերնեյշնլ 2024»-ը Վիետնամից է և շատ ամաչկոտ

14.11.2024
Օրերս Տոկիոյում կայացավ «Միսս Ինթերնեյշնլ 2024» մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց վիետնամցի ուսանողուհի, 22-ամյա Հյուն Թհի Թհան Թյունը:

Աննա Եղոյանի պոեզիաթերապիան

06.11.2024
Շատերն աշունը համարում են տարվա ամենառոմանտիկ եղանակը, և բանաստեղծուհի Աննա Եղոյանը բացառություն չէ։

Դրամատիկ կյանք. կանայք Արմեն Ջիգարխանյանի կյանքում

08.10.2024
Դերասան Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նրա կյանքը լի էր սիրային փորձություններով, հատկապես բուռն էին կյանքի վերջին տարիները։

Սինդի Քրոուֆորդը կիսվել է երիտասարդ մնալու իր սիրելի գաղտնիքներից մեկով

11.09.2024
Սինդի Քրոուֆորդը դառնալով Good American-ի դեմք՝ պատմել է ջինսերի նկատմաբի իր սիրո, բազմակողմանիության և նորաձևության մեջ բոդի դրականության մասին:

Ամուսնանալ 42 տարեկանում. դերասանուհի Քեմերոն Դիասի և երաժիշտ Բենջի Մեդդենի սիրո պատմությունը

30.08.2024
Օգոստոսի 30-ին Քեմերոն Դիասը դառնում է 52 տարեկան։ Դիասը բազմաթիվ սիրավեպեր է ունեցել հայտնի տղամարդկանց հետ, սակայն իր ընտանեկան երջանկությունը նա գտավ ռոք երաժիշտ Բենջի Մեդդենի հետ ամուսնության մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-12-2024 10:51
43-ամյա Բեյոնսեի շրջապատը դրդում է նրան ամուսնալուծվել 55-ամյա Ջեյ Զիից այն բանից հետո, երբ վերջինիս մեղադրում են 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Radar Online-ը։ Հրապարակման համաձայն՝ չնայած երգչուհին հրապարակայնորեն աջակցել է ամուսնուն, սակայն «փակ դռների հետևում» նրանց ամուսնական կյանքում լուրջ խնդիրներ են հասունանում։
31-12-2024 10:43
Ինչպես հայտնի է, կոֆեինի կիրառությունը կապվում է մի շարք հիվանդություններով հիվանդանալու ռիսկի նվազեցման հետ: Դրանց թվում են 2-րդ կարգի շաքարային դիաբետը, սրտի հիվանդությունները և ինսուլտը: Գիտնականները պարզել են, թե ինչպես է կոֆեինը գործում: Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը սրտի բջիջները պաշտպանում է վնասումից։ Կոֆեինի դրական ազդեցությունը զգացվում է չորս բաժակ սուրճ խմելուց հետո:
31-12-2024 10:41
Կարմրահեր կանայք բավարարվածությունն ու ցավն այլ կերպ են զգում, քան ուրիշները, հավաստիացնում է Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Այրին Թրեյսին։ «Հաճախ կարելի է լսել, որ կարմրահեր կանայք տարբեր գենետիկական ծագում ունեն՝ մյուսների համեմատ, կապված իրենց ցավային շեմի մակարդակի հետ»,- ասել է Թրեյսին Daily Mail-ին։ Նրանք նաեւ ավելի քիչ ցավ են զգում, երբ ասեղը ծակում է նրանց, տեղեկացվել է Օսլոյի համալսարանի հետազոտությունում։ Գիտնականները խոստովանել են, որ կարմրահերներն այլ կերպ են բավարարվածություն զգում։
31-12-2024 10:36
Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի երրորդ շրջան։ Հայաստանի ներկայացուցիչը երկրորդ շրջանում մրցեց աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի հետ եւ առավելության հասավ 6:3, 1:6, 6:2 հաշվով։ Էլինայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 28-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի եւ աշխարհի 42-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի դիմակայության հաղթողը։
31-12-2024 09:48
54-ամյա Կլաուդիա Շիֆերը Hello!-ին տված նոր հարցազրույցում պատմել է, թե ինչպես են փոխվել իր առաջնահերթությունները ամուսնությունից և երեխաների ծնվելուց հետո։ Շատ առումներով սուպերմոդելը ստիպված է եղել զոհաբերել իր կարիերան հանուն ընտանիքի, սակայն նա չի ափսոսում դրա համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2025 թ․

01.01.2025
Սա այն ամիսն է, երբ դուք կարող եք սկսել ամենահավակնոտ նախագծերը և ձգտել ձեր նվիրական նպատակներին: 

LADYNEWS TV
Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Abnormal» երգով։ Լիլիթը խոստովանել է, երգն իր երգացանկի ամենասիրելի գործերից է, որից մինչ օրս «չի հագեցել»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.12.2024
Դիտվել է 863 անգամ
31.12.2024
Դիտվել է 772 անգամ
27.12.2024
Դիտվել է 673 անգամ
01.01.2025
Դիտվել է 529 անգամ
31.12.2024
Դիտվել է 477 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster