Լոնդոն-2012. Ոսկե մեդալ նվաճած ամերիկուհին մոռացել է հիմնի բառերը
31.07.2012
Ես ցանկանում էի կատարել իմ երկրի հիմնը, սակայն մոռացել էի բառերը, հայտարարել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ամերիկացի լողորդ Միսի Ֆրենկլինը, ով կանանց 100 մետր թիկնալողում գերազանցել էր ավստարալցի Էմիլի Սիբոմին եւ ճապոնացի Այե Տերակավային:
«Ես ցանկանում էի կատարել իմ երկրի հիմնը, սակայն մոռացել էի բառերը: Աներեւակայելի էր տեսնել, թե ինչպես է բարձացվում ԱՄՆ-ի ազգային դրոշը: Ես ուղղակի չէի հավատում կատարվածին: Հաղթանակից հետո գլխումս ինչ-որ անհասկանալի բաներ էին կատարվում: Ես նույնիսկ չէին էլ երազում օլիմպիական ոսկու մասին»,- Ֆրանկլինի խոսքը փոխանցում է USA Today-ը:
news.am Դիտվել է 2980 անգամ
|