Էլինա Դանիելյանը Համփի Կոներուին իջեցրեց առաջին հորիզոնականից
20.07.2012
Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրանպրի մրցաշարի 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտության է մատնել մրցաշարի առաջատար հնդկուհի Համպի Կոներուին:
Իսկ Լիլիթ Մկրտչյանը սևերով զիջել է չինուհի Ռուան Լյուֆեիին:
Այս տուրից հետո վաստակած 2,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չինաստանի ներկայացուցչուհի Ցզյու Վենցզյունը: Դանիելյանը իր ակտիվում ունի 1,5 միավոր, իսկ Մկրտչյանը' 0,5:
armsport.am Դիտվել է 3045 անգամ
|