Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ճանաչեք տղամարդուն գուլպաներից

11.07.2012

Ախ հետաքրքրասեր կանայք… Ինչեր ասես, որ չենք անի, միայն թե նախապես որևէ բան իմանանք տղամարդու մասին, բացենք նրա բոլոր խաղաքարտերն ու հասկանանք էությունը: Դա կարելի է անել ամենատարբեր միջոցներով' խոսելաձևից, պահվածքից մինչև ծխելու ձևն ու օղու բաժակում հեղուկի մնացած քանակը ուսումնասիրելով: Այս անգամ

LN-ն առաջարկում է իմանալ Ձեր սիրելիի նախասիրություններն ըստ գուլպայի:

Սև. այսպիսի գուլպաներ կրողները յուրաքանչյուր խնդրի դեպքում փնտրում են ամենահեշտ լուծման տարբերակը, յուրաքանչյուր իրավիճակում կարողանում են ջրից չոր դուրս գալ: Նրանք նաև ալարկոտ են, երբեմն' անուշադիր: Եվ այս գույնի ընտրությունն էլ իզուր չէ. չէ որ այն պրակտիկ է և ուշ է կեղտոտվում:

Մոխրագույն կամ շագանակագույն գուլպաներ հագնողները հիմնականում կոնսերվատիվ մարդիկ են: Նրանք պահպանողական են, կարող են մի գուլպան ամեն օր լվանալ և հագնել: Չեն սիրում նորություններ նաև կյանքում, աշխատում են զերծ մնալ ռիսկային գործերից, էքսպերիմենտներից:

Սպիտակ գուլպաներ նախընտրում են ոճային տղամարդիկ, ովքեր խիստ հետևում են իրենց արտաքինին: Չափազանց նրբանկատ են նաև շրջապատողների հագուկապի նկատմամբ: Մարզիկների նախընտրած գույնն է, ինչը ցույց է տալիս նաև, որ դրանք կրողը ֆիզիկապես ակտիվ մարդ է: Աշխատասիրությունը, համբերությունը նույնպես նրանց համար են:

Գունավոր գուլպաներ նախընտրողները բավականին համարձակ են: Նրանք ռոմանտիկներ են, երազողներ, ովքեր սիրում են պայքարել, հուսալ: Նրանք նաև կենսախինդ մարդիկ են: Կարևորում են դիմացինի կարծիքը, բայց հակառակ համոզման դեպքում մնում են իրենց կարծիքին:

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև գուլպայի վրայի նկարին, նախշերին:

Ռոմբիկավոր գուլպաները խոսում են մեկի մասին, ով դեռ չգիտի, թե ինչ է ուզում: Նրա կյանքում միշտ նորություններ են, և նա միշտ տատանվում է որոշումներում:

Ծաղիկներով գուլպաները խոսում են բարձր ինքնագնահատականով սրտակերի մասին:

Գծավոր, քառակուսիներով գուլպաներ հագնողները խիստ, բայց հավատարիմ տղամարդիկ են: Ընտանիքի տղամարդ ասվածն իսկը նրանց համար է: Երբեմն կարող են սահմանափակ մտքեր արտահայտել, բայց հոգով նրանք անսահման բարի են:

Այնպես որ ուշադիր եղեք Ձեր տղամարդու գուլպաներին. դրանք կարող են որպես այցեքարտ ծառայել…

Դիտվել է 6265 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-07-2026 11:34
Ջենիֆեր Լոպեսի շքեղ ծննդյան երեկույթը Փարիզում. 8 կերպար, 400,000 դոլար և սպորտային մեքենայի գնով զգեստ: Հուլիսի 24-ին երգչուհին դարձավ 57 տարեկան, իսկ անցյալ շաբաթավերջին նա շքեղ տոնակատարություն կազմակերպեց իր անունով: «Երբ շարունակում ես առաջ շարժվել, միայն ավելի լավն ես դառնում», - այսպես է աստղը նկարագրել ծերացման մասին իր մտքերը:
28-07-2026 11:27
Մալայզիացի տղամարդը կնոջը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո, որը տեղի է ունեցել 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչում։ AsiaOne-ի տվյալներով՝ խաղից առաջ նա գրազ է եկել ընկերոջ հետ, որ կբաժանվի կնոջից, եթե թիմը պարտվի, և խաղից հետո կատարել է խոստումը։ Կինը խոստովանել է, որ շփոթված է և չգիտի՝ ինչ անել։
28-07-2026 10:53
Հարավային Դերբիշիրն ընտրատարածքը ներկայացնող բրիտանացի պատգամավոր Սամանթա Նիբլեթը մտադիր է հասարակությանը ազատել սեքս-խաղալիքների և ինտիմ կյանքի շուրջ առկա ամոթից ու տաբուներից, գրում է Independent-ը։ Լեյբորիստ քաղաքական գործիչը հումորով է մոտենում այն փաստին, որ մամուլում իրեն կնքել են «սեքս-պատգամավոր»։ Սամանթա Նիբլեթը թերթերի առաջին էջերում է հայտնվել այն բանից հետո, երբ իր խորհրդարանական գործընկերներին կատակով առաջարկել էր իրենց հետ հետ սեքս-խաղալիքներ տանել Վեստմինստերյան պալատ, ինչից հետո կոչ էր արել երկրում «սեքսի ամառ» կազմակերպել։
28-07-2026 04:25
Թոմ Քրուզի և Քեյթի Հոլմսի դուստրը պաշտոնապես հրաժարվել է հոր ազգանունից, որի հետ երկար ժամանակ չէր շփվել: Ինչպես հայտնի է դարձել Page Six-ին, 20-ամյա Սուրին փոխել է այն մոր երկրորդ անունով՝ Նոել: Հստակ չէ, թե երբ է Սուրին փոխել իր ազգանունը պաշտոնական փաստաթղթերում, բայց նա մի քանի տարի է, ինչ հրապարակայնորեն ներկայանում է նոր անունով:
28-07-2026 01:21
77-ամյա Ալլա Պուգաչովան վերականգնվում է ոտքի կոտրվածքից, որը նրան անշարժացրել էր չորս ամիս։ Երգչուհին ներկայումս օգտագործում է ձեռնափայտ, և դրանից հրաժարվելու հնարավորությունը մնում է անորոշ, ՏԱՍՍ-ին ասել է նրա օգնականը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.07.2026
Դիտվել է 1195 անգամ
22.07.2026
Դիտվել է 419 անգամ
25.07.2026
Դիտվել է 359 անգամ
24.07.2026
Դիտվել է 308 անգամ
28.07.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster