Բրիտանիան տոնում է Էլիզաբեթ II թագուհու գահակալման 60-ամյակը
06.02.2012
Թագուհի Էլիզաբեթ II-ի իշխանությունը ամենաերկարատեւներից է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ. նրա օրոք է գործել անգամ վարչապես Ունիսթոն Չերչիլը:
Այսօր ողջ Բրիտանիան տոնում է նրա գահակալման 60-ամյակը: Պաշտոնապես թագուհու կառավարման ադամանդե տարեդարձը մեծ շուքով կնշվի այս տարվա հունիսին, այնուամենայնիվ, փետրվարի 6-ին նույնպես կանցկացվեն մի քանի տոնական արարողություններ: Լոնդոնյան Հայդ պուրակում 41 հրացանով համազարկ կտրվի, որից հետո Թաուերից երկինքը կզարդարվի հրավառությունով:
Թագուհին ուղերձով շնորհակալություն է հայտնել իր «հպատակներին» այն «աջակցության և ներշնչման համար, որը նրանք այս տարիների ընթացքում տվել եք իրեն և Արքայազն Ֆիլիպին»:
Կհրապարակվեն նաև թագուհու երկու պաշտոնական լուսանկարներ, իսկ բրիտանական թագավորական փոստը կթողարկի թագուհու դիմանկարներով դրոշմանիշեր: Դրանք տեղադրված կլինեն թղթադրամների, մետաղադրամների և նամականիշների վրա:
«Այս յուրահատուկ տարում ես կրկին ինձ նվիրում եմ ձեզ և հուսով եմ, որ մենք բոլորս կհիշենք միասնականության արժեքի , ընտանիքի ուժի, ընկերության և հարևանության մասին, որոնց օրինակները ես բախտ եմ ունեցել տեսնել կառավարմանս տարիներին»,-ասել է թագուհին:
Թագուհու կառավարման ընթացքում Մեծ Բրիտանիան 11 վարչապետ է փոխել: Դիտվել է 6214 անգամ
Читать на русском
|