Ազդրերի ավելորդ կիլոգրամները հաճախ իսկական գլխացավանք են կանանց համար: Մարմնի համաչափությունը միշտ էլ ցանկալի է: Կան վարժություններ, որոնք կօգնեն բավականին դյուրին և արագ կերպով հեռացնել անցանկալի ճարպերը ազդրերից: Նախ պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին: Պետք չէ անիմաստ ժամանակ ծախսել դիետաների վրա, պարզապես Ձեր սննդակարգում ներառեք առողջ սնունդ' հարուստ վիտամիններով' անյուղ ձուկ, մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք… Բացառեք կարտոֆիլը, պահածոները, մակարոնեղենը, գազավորված ըմպելիքնեըր, ալկոհոլը, հացամթերքը: Նաեւ վարժությունները կօգնեն Ձեզ հեշտ ու արագ ազատվել ազդրերի ավելորդ ճարպերից:
1. Այս վարժությունը կձգի և կամրացնի ազդրերի ներսի հատվածի մկանները: Հաճախ մեր մարմնի հենց այդ մասն է չմարզված մնում, իսկ այդ մկանները պատասխանատու են մեր մարմնի համաչափ զարգացման համար: Նստեք գետնին, բացեք ոտքերը ինչքան հնարավոր է լայն: Կրունկը գետնից չկտրելով' դեպի Ձեզ ձգեք թաթը: Ձեռքի ափերով կպեք հատակին' մեջքի ետևում: Կատարեք շնչառական վարժություն. Շունչ քաշեք քթով, լավ արտաշնչեք բերանով: Շունչը պահեք, գլուխը կախ գցեք և դեպի Ձեզ քաշեք որովայնը: Այնուհետև ձեռքերը բերեք առաջ, ափերով դրեք գետնին, բայց արդեն ոտքերի միջև ընկած հատվածում: Մեջքով առաջ եկեք, մի կտրեք ձեռքերը գետնից' հետզհետե ավելի առաջանալով: Մի փոքր մնացեք Ձեզ համար մաքսիմալ հեռավորության վրա: Հաշվեք մինչև ութը, շունչը թողեք, ընդունեք նախնական դիրքը: Կրկնեք 3 անգամ: Աստիճանաբար շատացրեք կրկնությունների թիվը:
2. Չկա ուրիշ վարջություն, որն այսքան նպաստի ազդրերի փոքրացմանը: Վարժությունը կատարելիս չմոռանաք ռիթմիկ երաժշտության և լավ տրամադրության մասին: Ծնկի եկեք, ձեռքերով կպեք հատակին: Մեջքը պետք է զուգահեռ լինի հատակին: Ազատ շարժեք ոտքը' մինչև վերջ այն չուղղելով: Մոտ 30 անգամ թափահարեք, այնուհետև փոխեք ոտքը: Մաքսիմալ շատ օգտագործեք կոնքերի մկանները: Երբ վերջացնեք, նստեք ծնկների վրա' հետույքով կպչելով կրունկներին: Ձեռքերը պահեք ուղիղ' հատակին զուգահեռ: Փորձեք գլուխը հասցնել ծնկներին: Թուլացեք և քայլեք սենյակով:
3. Սա ամենահեշտ վարժություններից է: Կքանստում եք, բարձրանում, մեկ քայլ առաջ գնում և նորից նույնը: Սկզբի համար 5-10 անգամ կրկնեք: Մի երկու շաբաթից Դուք առանց դժվարության 50 անգամ կկրկնեք: Կարող եք շարժվել բոլորովին փոքր քայլերով:
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները:
10-09-2026 09:29 Apple-ը ներկայացրել է իր նոր սերնդի առաջատար սմարթֆոնները՝ iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը: Հիմնական թարմացումների թվում են նոր 2nm A20 Pro չիպը, ավելի հզոր արհեստական ինտելեկտի համակարգը՝ թարմացված Siri-ով, մարտկոցի աշխատանքի բարելավված տևողությունը և զգալիորեն վերաձևավորված տեսախցիկը: Արտաքինից սմարթֆոնները պահպանում են անցյալ տարվա շարքի ճանաչելի դիզայնը, բայց ունեն նոր գունային տարբերակներ և մի շարք նշանակալի տեխնիկական փոփոխություններ:
10-09-2026 09:25 Կանանց դեմքերը միջինում գնահատվում են որպես ավելի գրավիչ, քան տղամարդկանցը, և այդ ազդեցությունը պահպանվում է տարբեր մշակույթներում, տարիքային խմբերում և անկախ գնահատողների սեռական կողմնորոշումից։ Այս եզրակացությանն են եկել Ֆրանկֆուրտում գտնվող Մաքս Պլանկի ընկերության Էմպիրիկ էսթետիկայի ինստիտուտի հետազոտողները։