Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սիրո մեջ հնարավոր չէ տարբերել հաղթանակը պարտությունից. ՄԱՐԼԵՆ ԴԻՏՐԻԽ

13.06.2012

Նրա կրքոտ կերպարը տարբերվում էր թե' Գրետա Գարբոյի հանելուկայնությունից, թե' Ինգրիդ Բերգմանի կանացիությունից: Այդ կերպարը անգամ սեքս-խորհրդանիշ էլ չէր, այլ դրանից ավելի վեր կանգնած մի էլիտարություն, իսկ կերպարի տիրուհին տղամարդկանց սրտերի տիրակալ «երկնագույն հրեշտակն» էր' Մարլեն Դիտրիխը:

 

Համաշխարհային կինոմատոգրաֆի ամենաիդելական կերպարներից մեկը ծնվել է Հոլիվուդից շատ հեռու մի ընտանիքում, որի ֆինանսկան պայմանները թույլ չէին տալիս մտածել ոչ միայն կինոյի, այլ անգամ ջութակ նվագելու մասին, քանի որ մանկուց ջութակի մեծ սիրահար Մարիա Մագդալենա Դիտրիխը ստիպված էր թողնել սիրելի զբաղմունքը. ընտանիքին փող էր պետք, ու նա այլ տարբերակ չուներ, քան աշխատանքը կաբարեում, երգելն ու պարելը բազմաթիվ այլ աղջիկների հետ: Բայց արդեն այդ տարիներին տղամարդկանց աչքից չվրիպող նրա գեղեցկությունը ավելի բարձր հորիզոնների էր ձգտում: Դիտրիխը երազում էր կինոյի մասին:

Դերասանական դպրոց ընդունվել նա կարողացավ միայն երկրորդ փորձից, բայց համառությունը ստիպեց չհիասթափվել, այլ ավելի ուժեղ դառնալ:

1929 թվականին Ամերիկայից Բեռլին եկավ «կինոմատոգրաֆիայի Ռենուարը»' կինոռեժիսոր Ջոզեֆ Ֆոն Շտերնբերգը: Հենց այս այցն էր Մարլեն Դիտրիխի կյանքի շրջադարձը: Շտերնբերգը պատահմամ տեսավ Դիտրիխին, ով իր մասին չէր էլ լսել, ու հայտնեց իր ղեկավարությանը, թե գտել է «Երկնագույն հրեշտակ» ֆիլմին համապատասխան դերասանուհու: Մյուս ռեժիսորներն ասացին, թե Մարլենն անտաղանդ է, բայց Շտերնբերգը պնդեց. «Կամ հաստատում եք նրա թեկնածությունը, կամ ես հետ եմ գնում Ամերիկա»: Պատկերացնու՞մ էր արդյոք նա, թե ինչպիսի աստղ է էկրան բարձրացնում:

Շտերնբերգն իր ռեժիսորական ողջ տաղանդը կենտրոնացրեց «Երկնագույն հեշտակի» Լոլայի կերպարի վրա, և շուտով պարզ դարձավ' երկրորդական այդ դերը եկել է առաջին պլան' իր տեղն ուղարկելով գլխավոր դերը կատարողին: Շտերնբերգը շատ ջանքեր թափեց այդ ավարտուն ու մինչ օրս խելքահան անող կերպարն ամբողջացնելու համար, բայց նրան դա չէր հաջողվի, եթե չլիներ Դիտրիխը: Այն, ինչին նյութական ձև տվեց Շտերնբերգը, արդեն կար Մարլենի մեջ:

Հոլիվուդում Շտերնբերգի հետ նկարելով 6 ֆիլմ' Դիտրիխը միանգամից սկսեց համեմատվել իր մեծ ժամանակակցի' Գրետա Գարբոյի հետ, բայց որոշ իմաստով Մառլենը հաղթեց այդ պայքարում: Գրետա Գարբոն ավելի շուտ իջավ կինոէկրաններից:

Մինչ փառքը ինքն էր գալիս Դիտրիխի հետևից, նա հասցրեց ամուսնանալ: Ընտրյալը կինոադմինիստրատոր Ռուդոլֆ Զիբերն էր, ում հետ համատեղ կյանքը տևեց 5 տարի' չնայած նրան, որ Զիբերից նա այդպես էլ չբաժանվեց և ունեցավ բազմաթիվ արտաամուսնական կապեր: Առաջին հերոս-սիրեկանը հենց Շտերնբերգն էր: Նա գայթակղեց Մարլենին Հոլիվուդով, ստեղծեց նրա կերպարը, կինոէկրաններ տանող ճանապարհը ցույց տվեց ու դարձավ ամենակարևոր մարդը Դիտրիխի համար: Ասում են' Շտերնբերգը վախենում էր կորցնել նրան: Մի անգամ, երբ նա Մարլենին նվիրեց «Ռոլսռոյս» մակնիշի մեքենա, պատվիրեց միշտ իր նշանակած վարորդի հետ շրջել ու երբեք չնստել ղեկին: Նա վախենում էր, որ Դիտրիխը ղեկը ձեռը կվերցնի ու ընդմիշտ կհեռանա:

Ինչևէ, կապն ավարտվեց անմիջապես «ստեղծագործական դուետի» բաժանումից հետո: Շտերնբերգի հետ համատեղ աշխատանքն ավարտելուց հետո Դիտրիխը երկար ժամանակ փորձեց դուրս գալ վերջինիս ստեղծած կերպարից, բայց բան չստացվեց: Փոձերն ուղեկցվեցին քննադատությամբ:

Ողջ այս ընթացքում նա նամակագրական կապի մեջ էր հայտնի գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ:

Նամակները տպագրվեցին միայն նրա մահից 15 տարի անց և պարզ դարձավ գրողի ու գեղեցկուհու պատմությունը: Նրանք ծանոթացել էին 1934-ին, բայց նամակագրությունն սկսվել էր ավելի ուշ: «Ֆիեստա»-ի հեղինակն անվանում էր Դիտրիխին «փոքրիկ գերմանուհի» կամ «դստրիկ», իսկ իրենց հարաբերությունները' «տարաժամանակյա կիրք»: Դիտրիխն էլ Հեմինգուեյին «Հայրիկ» էր անվանում ու մի անգամ նա գրել է. «Թանկագին Հայրիկ, ժամանակն է ասելու, որ մտածում եմ քո մասին մշտապես: Կարդում եմ նամակներդ անընդհատ ու խոսում եմ քո մասին միայն ընտրյալների հետ: Ես տեղափոխել եմ քո նկարը ննջասենյակ ու ամեն անգամ անօգնական հայացքով նայում եմ դրան…»:

Դիտրիխի ու Հեմինգուեյի նամակագրությունը շարունակվել է ընդհուպ մինչև գրողի ինքնասպանությունը, բայց այդ ընթացքում Մարլենը էլի սիրեկաններ է ունեցել: Նրանցից մեկը Ռեմարկն էր, ում հետ կյանքն անցնում էր մշտական կռիվների մեջ:

Մարլենը խնդրում էր նրան գեղեցիկ հագնվել, չխմել ու իր հետ դուրս գալ հավաքույթների: Մարլենը Ռեմարկին դավաճան էր անվանում, երբ նա ժամերով Չայկովսկի էր լսում ու խանգարում էր իրեն քնել: Ամենաահավորը Ռեմարկի հագնվելու ձևն էր, որ պարզապես հունից հանում էր Մարլենին, այնպես որ, երբ նրա կյանքում հայտնվեց Ժան Գաբենը, Դիտրիխն ասաց. «Գաբենը տղամարդ է, իսկական տղամարդ, այնպիսին, որի մասին ցանկացած կին երազում է: Նա թերություններ չունի: Իդեալական է ու գերազանցում է իմ սպասումներն ու երազները»:

Ժան Գաբենը ֆրանսիացի դերասան էր, իսկ Ֆրանսիան միշտ ձգել էր Մարլենին: Կինը, ով արդեն հայտնի դերասանուհի էր, որոշեց օգնել սիրեկանին Հոլիվուդ դուրս գալ: Նա ճիգ ու եռանդ չխնայեց և ի վերջո նկարահանվեց Գաբենի հետ մի շարք ֆիլմերում: Գաբենի հետ կյանքի միակ կոնֆլիկտը կապվեց Մարլենի' Զիբերից լույս աշխարհ բերած աղջկա հետ: Մարիա Զիբերը, ով Մարլնի և Գաբենի համատեղ կյանքի ընթացքում արդեն 17 տարեկան էր և նկարահնվել էր երկու ֆիլմում, որոշեց դուրս գալ հայտնի մոր աղջիկ լինելու ստվերից ու ամուսնանալ մի ռեժիսորի հետ:

Մայրը կտրականապես դեմ կանգնեց այդ որոշմանը: Գաբենը վիճեց նրա հետ'կանգնելով աղջկա կողմում: Այսպես էլ քիչ-քիչ ի հայտ եկան հակասություններ, որոնցից հոգնած Գաբենն ի վերջո որոշեց ռազմաճակատ մեկնել:

Դիտրիխը չհմակերպվեց նրանից հեռու կյանքի հետ ու որոշեց հետևից գնալ: Երբ Գաբենն իմացավ Մարլենի' ռազմաճակատ հասնելու որոշման մասին, բնավ չզարմացավ. Դիտրխը համառ էր, այդքան բան: Հանդիպումը բնավ էլ ռոմանտիկ չէր: Գաբենը միայն ասաց. «Ո՞ր սատանան է քեզ այստեղ բերել»:

Հետո ճանապարհներն էլի բաժանվեցին, քանի որ պատերազմից հետ Գաբենը մեկնեց հայրենի Ֆրանսիա: Այս անգամ էլ Մարլենը հետևեց նրան ու սրտի մեծ ցավով իմացավ վերջինիս ամուսնության մասին: Կորուստն անդառնալի էր, թեև Դիտրիխը փորձեց հետ բերել սիրելի տղամարդուն:

Անդադար զանգերն ու հետապնդումները ոչ մի օգուտ չտվեցին. «Ես կորցրեցի նրան, ինպես կորցնում են ամեն իդեալական բան»,- ասաց Մարլենը' գիտակցելով «իմ սերը նրա հանդեպ ապացուցված է, մեծ է ու անջնջելի»: Հենց այդ մեծ սերն էր, որ հետագայում, երբ Զիբերի մահից հետո կյանքից հեռացավ նաև Գաբենը, Դիտրիխն ասաց. «Ես երկրորդ անգամ այրիացա»:

Կյանքի վերջին տարիներին նրան կարելի էր տեսնել' անշարժ նստած իր տան պատշգամբում' ներքև նայելիս: Ի՞նչ էր նա մտածում: Հնարավոր է' պարզապես քնած էր' ամբողջովին մատնված միայնության:

Միայնությանը տարիների ընթացքում սովորել հնարավոր է, բայց համակերպվել դրա հետ' երբեք:

Ծխել ես սկսեցի պատերազմի տարիներին: Հենց դա պահպանեց առողջությունս:

Մեծ տարբերություն կա այն մարդկանց մեջ, որոնցից մեկը շատ գումար է աշխատել, իսկ մյուսը հարուստ է ծնված օրից:

Տգեղ աղջիկներին ավելի հեշտ է համեստ կյանք վարել:

Իսկական կինը չի անհանգստանում, այլ անհանգստացնում է:

Իմ դիետան պարզ է' առավոտյան կեքս, երեկոյան սեքս:

Կանայք տղամարդկանցից ավելի խելացի են: Չկա մի կին, ով կկորցնի խելքը միայն այն պատճառով, որ տղամարդու ոտքերը գեղեցիկ են:

Մի ծախսեք Ձեր համբույրներն հենց այնպես, բայց մի էլ հաշվեք:

Սիրո մեջ հնարավոր չէ տարբերել հաղթանակը պարտությունից:

Լարա Առաքելյան

Դիտվել է 9321 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամուսնու սիրուհուն այրած խանդոտ կինը դատարանում նրանից ներողություն էր խնդրել

09.04.2026
Հիմա նա պայքարում է նվազագույն շարժումներ կատարելու ունակությունը վերականգնելու՝ առանց ցավի մի բաժակ ջուր վերցնելու, կռանալու, ևս մեկ քայլ անելու համար:

Դենիզ Ռիչարդսը վերականգնել է իր 20-ամյա դեմքը. դերասանուհին ֆենոմենալ վիրահատությունից առաջ և հետո

25.03.2026
Աստղը որոշեց արմատապես երիտասարդանալ և առաջին անգամ ցուցադրել է գործընթացի ողջ ուղին։

Ճարտարապետական սինֆոնիա՝ հոբելյանական ցուցահանդեսում

04.03.2026
«Ես հարյուր տարեկան եմ և այսօր էլ հաշվետու եմ» խորագիրը կրող ցուցահանդեսը նվիրված է հայ մոդեռնիզմի ամենահաստատուն ու հետևողական ճարտարապետներից մեկի՝ Մարտին Միքայելյանի ծննդյան 100-ամյակին:

Ինչպես են ապրում Հենսելի սիամական երկվորյակները այսօր՝ մայր դառնալուց հետո

04.02.2026
Աբբին և Բրիթանին 35 տարեկան են։ Չնայած իրենց յուրահատկությանը, քույրերն ապրում են լիարժեք կյանքով։

Tinder-ի խաբեբան բանտից ազատվելուց հետո հարցազրույց է տվել. նա երազում է սեր գտնելու մասին

30.01.2026
Սայմոն Լևիևի անունը հայտնի դարձավ Netflix-ի մի ֆիլմի շնորհիվ, որը պատկերում էր նրա խարդախ սխեման։ Սակայն նա շարունակում է պնդել իր անմեղությունը։

Անծանոթները փող էին առաջարկում, մատուցողները երազում էին կերակրել. Մոնիկա Բելուչիի երիտասարդությունը

09.01.2026
Ամեն տարի մենք ընտրում ենք երկրի, մոլորակի, տիեզերքի ամենագեղեցիկ կնոջը, բայց այս ամենն անցողիկ քմահաճույքներ են։ Մոնիկան, սակայն, հավերժական, կատարյալ, չբացահայտված և, հետևաբար, գրավիչ դասական է, որի գեղեցկությունը նրա համար դարձել է և՛ պարգև, և՛ անեծք։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2026
Դիտվել է 7268 անգամ
27.04.2026
Դիտվել է 659 անգամ
24.04.2026
Դիտվել է 207 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster