Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Կանացի սովորություններ, որոնք փչացնում են սեքսը

07.06.2012

Մեր սեքսուալությունը կրքերի և տրամադրվածության միավորված դրսևորում է: Բայց կան սովորություններ, որոնք անկողնում միայն խանգարում են: Ահա դրանցից մի քանիսը. փորձեք խուսափել, եւ հարաբերություններում դրական տեղաշարժը չի ուշանա:


Սահմանափակ դիրքերը

Եթե ընտրել եք Ձեզ համար մեկ- երկու հարմար դիրք և դրանից այն կողմ սեքս չեք պատկերացնում, ապա ստացվում է, որ այն ոչ թե հաճույք է,այլ պարտավորվածություն: Այդ սահմանափակվածությունը սեքսը դարձնում է ձանձրալի, կանխատեսելի և ոչ հետաքրքիր:

Ճշգրիտ պլան

Ձեզ մոտ ամեն ինչ մտածված է և պլանավորված բոլոր մանրուքներով: Սակայն սիրով զբաղվելը բոլորովին պետք չէ ընդգրկել Ձեր ամենօրյա պլանների մեջ և հետևել դրան խիստ կարգով: Եթե Ձեզ մոտ հստակեցված է սեքսի ժամը, ասենք' ընթրիքի և քնելու արանքում, ապա փորձեք շեղվել այդ կանոնից: Օրինակ, փոխարինեք գիշերային շտապողական սեքսը առավոտյան զգացմունքային սեքսով:

Պասիվությունը

Հետաքրքիր է, որտեղի՞ց է բոլոր աղջիկների մոտ տարածված այն կարծիքը, որ սեքսի ժամանակ ղեկավարող կողմը պարտավոր են լինել տղամարդիկ: Ձեզնից ոչ պակաս պահանջվում է այդ ակտիվությունը՝ հաճելի զգացմունքներ պարգևելու և ստանալու համար: Երբ Դուք պասիվ են, Ձեր տղամարդը կարող է անտարբերություն համարել դա, և կկորչի նրա սեռական ցանկությունը:

Օրգազմի ձևացում

Բոլոր կանայք հոգով դերասաններ են: Եվ չգիտես, շատերը դրա դրսևորման ամենահարմար վայրը համարում են անկողինը: Երևի թե այն ցանկությունից է գալիս, որ մենք ինքներս ուզում ենք հավատալ՝ դա իսկապես օրգազմ է, եւ որ տղամարդն էլ զգա իրեն անկրկնելի: Իրականում նրանք կարողանում են տարբերել՝ ձևական է այն, թե ոչ: Այդ բացահայտումը նրանց համար ավելի ցավոտ կարող է լինել, քան այն, որ Դուք պարզապես այդ անգամ օրգազմ չապրեցիք:

Երկխոսություններ անկողնում

Իրականում սա շատ անհրաժեշտ է: Մենք կարող ենք անդադար և ամենուր խոսել, բայց երբ անկողնում ենք, չգիտես ինչու, լռում ենք: Իրականում ցանկալի է կիսվել էմոցիաներով Ձեր տղամարդու հետ: Հաճախ նրանք սպասում են դրան: Բայց օգտագործեք այդ հնարավորությունը ճիշտ: Կարող եք հուշել նրան, թե ինչպես Ձեզ հաճույք պատճառի, և սեքսից հետո անպայման քնքշանքի խոսքեր ասեք:

Ամաչկոտությունը

Այ սա բոլորովին տեղին չէ: Ցավալի է, որ դրա դեմ դեռ ոչ մի դեղահաբ չկա, բայց կանանց մեծամասնությունն անկողնում ամաչկոտությունից ձերբազատվելու կարիք ունի: Մի վախեցեք նորույթներից, ազատություն տվեք երևակայությանը: Մի կոնսերվացրեք Ձեր սիրելիի ցանկությունները: Թողեք իրական աշխարհը մի կողմում, իսկ այդ պահին զգացեք Ձեզ բոլորովին այլ աշխարհում, և որ դա երբեք չի վերջանալու:

Դիտվել է 17989 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու են որոշ կանայք գիտակցաբար ընտրում ամուսնացած տղամարդկանց

25.10.2022
Որոշ կանայք տարիներ շարունակ հարաբերությունների մեջ են մնում ամուսնացած տղամարդու հետ՝ դրա մեջ շատ օգուտներ տեսնելով։

Ուղղում ենք ժամացույցները. սեքսի համար կատարյալ ժամը

19.10.2022
23:00-ի՞ն, կեսօրի՞ն, թե՞ առավոտյան յոթին: Գիտնականները պարզել են, թե երբ է սիրով զբաղվելու լավագույն ժամանակը։

Ինչ անել, եթե ձեզ հետապնդում են սիրային անհաջողությունները

04.10.2022
Կարևոր է ոչ միայն դադարել աշխարհին մեղադրել որպես ձեր խնդիրների պատճառ, այլև սովորել պատասխանատու լինել սեփական արարքների համար, կարողանալ վերլուծել դրանք։

Հրաժեշտի սեքս. լավ է դա, թե ոչ այդքան

29.07.2022
Ինչո՞ւ է ցանկություն առաջանում բաժանվելուց առաջ դա անել (առնվազն) ևս մեկ անգամ։

Սիրո մեջ երջանիկ լինելու 5 եղանակ

14.07.2022
Ինչպես սովորել հարաբերություններ կառուցել առանց կապվածության և տառապանքի:

Ով է կանանցից խլում կյանքի լավագույն տարիները

06.07.2022
Իսկ ինչո՞ւ հենց կանայք են ասում, որ ամուսնուն տվել են իրենց կյանքի լավագույն տարիները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2022 09:53
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Գերմանիա - Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը։ Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության պատմության մեջ նա կլինի առաջին կին գլխավոր մրցավարը։
30-11-2022 09:49
Հոգեբանները պարզել են, որ գործընկերների հետ աշխատավայրում ուրախանալն ու «հիմարություններ անելն» օգտակար է առողջության համար։ Դրական հույզերը թույլ են տալիս աշխատակիցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ռեսուրսները: Սա թույլ է տալիս պահպանել աշխատանքի լավ տեմպը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
30-11-2022 08:57
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին:
30-11-2022 05:14
Կոլումբացի երգչուհի Շակիրան ավելի հաճախ է հայտնվում դատարանների դահլիճներում, քան կարմիր գորգի վրա։ Նախօրեին Շակիրան հարկային խարդախության գործի շրջանակներում Իսպանիայի գանձարանին մեղադրել է ոտնձգությունների մեջ։
30-11-2022 02:09
Հեյլի Բիբերը հերքել է հղիության մասին լուրերը: «Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ»,-անկեղծացել է Ջասթին Բիբերի կինը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2022 թ

01.11.2022
2022 թվականի նոյեմբերը համեմատաբար հանգիստ շրջան է, հատկապես ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակները։ Բայց նոյեմբերի 1-12-ը եւ 30-ից հետո Երկիրը կգտնվի ուժեղ աններդաշնակ ազդեցությունների գոտում։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը հյուրընկալվել է ամերիկյան հայտնի «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր հանրահայտ «Snap» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2022
Դիտվել է 986 անգամ
25.11.2022
Դիտվել է 415 անգամ
26.11.2022
Դիտվել է 376 անգամ
30.11.2022
Դիտվել է 233 անգամ
29.11.2022
Դիտվել է 226 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster