Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
28-03-2024 02:49
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մանկական պատկերագիրք է գրել իր սպիտակ ընտանի կատվի՝ Ուիլոյի մասին, որը լույս կտեսնի հունիսին: Ուիլոն Բայդենների միակ կենդանին է, որը դեռևս ապրում է Սպիտակ տանը: Նրանք ունեին նաև երեք գերմանական շներ։ Նրանցից մեկը սատկել էր 2021 թվականին, իսկ մյուսներին հեռացրել էին ագրեսիվ վարքագիծ դրսևորելուց հետո՝ ներառյալ գաղտնի ծառայության գործակալներին և Սպիտակ տան աշխատակիցներին կծելու դեպքերը:
27-03-2024 08:38
Մասնագետների կարծիքով՝ լազերային էպիլյացիայից հետո մազերի աճը, որը պաշտոնապես հայտնի է որպես պարադոքսալ հիպերտրիխոզ, լազերային էպիլյացիայի հազվադեպ կողմնակի ազդեցություն է: Պարադոքսալ հիպերտրիխոզի վտանգը ավելի տարածված է ավելի մուգ մաշկ ունեցող հիվանդների մոտ և այնպիսի հիվանդների մոտ, ինչպիսիք են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (PCOS):
27-03-2024 08:34
Գիտնականները պարզել են, որ արհեստական բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերություններն ու բարելավել գարեջրի համը։
27-03-2024 03:41
Առօրյա սննդային որոշ սովորություններ վնասակար են ենթաստամոքսային գեղձի առողջության համար: Ալկոհոլի օգտագործումը, ըստ բժշկների, օրգանի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններից է, թունդ ըմպելիքներն ավելի շատ են քայքայում, քան թույլ ալկոհոլային խմիչքները։ Այս օրգանի համար վնասակար են նաև տրանս ճարպերը։ Նման շատ նյութեր կան մայոնեզի, մարգարինի, կաթնային շոկոլադի, քաղցրավենիքի և որոշ նրբերշիկների մեջ։
26-03-2024 11:54
Տեխասի A&M համալսարանի գիտնականները պարզել են, որ անառողջ սնունդը կարող է դառնալ դիաբետի եւ ուղեղում թունավոր սպիտակուցների կուտակման պատճառ, որոնք կարող են առաջ բերել Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ կոգնիտիվ խանգարումներ։
26-03-2024 05:33
Քանյե Ուեսթի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, լուսանկարներ է հրապարակել մի կերպարով, որը շատ է հիշեցնում նրա նոր կնոջ՝ Բիանկա Ցենսորիի սկանդալային կերպարները։ Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել կիսամերկ և թափանցիկ զուգագուլպաներով, սակայն վրան գցել է մեծ մուշտակ։
26-03-2024 03:36
Ռիհաննան նկարահանվել է Vogue China-ի նոր համարի շապիկին։ Երգչուհին կեցվածք է ընդունել լուսանկարիչ Հայլոնգ Մայի համար՝ չինական շուկայում իր կոսմետիկայի Fenty Beauty ապրանքանիշի ներկայացումից առաջ:
26-03-2024 01:57
Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը։ 1/8 եզրափակիչում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:2 հաշվով։ Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։
26-03-2024 00:39
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին լավագույն նոտայով չեն բաժանվել, սակայն դերասանը շարունակում է շփվել նախկին կնոջ երեխաների հետ։ Այսպես, 17-ամյա Շիլոն որոշել է ապրել հոր հետ։ In Touch ամսագիրը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ աղջիկը ցանկանում է Ջոլիի տնից տեղափոխվել Բրեդի Լոս Ֆելիզում գտնվող առանձնատուն։ Ի դեպ, տան գինը 8,3 մլն դոլար է։
25-03-2024 23:22
Ուրախ իրադարձություն է տեղի ունեցել 51-ամյա Քեմերոն Դիասի և Բենջի Մեդդենի ընտանիքում։ Հոլիվուդյան դերասանուհին հայտարարել է, որ երկրորդ անգամ են ծնող դարձել։
25-03-2024 23:14
Քիմ Քարդաշյանն ու NFL-ի աստղ Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են վեց ամիս ծանոթությունից հետո։ Աստղերին առաջին անգամ միասին նկատել են փետրվարին Լաս Վեգասում Super Bowl-ում: Ըստ ինսայդերի՝ սիրահարները որոշել են գնալ տարբեր ճանապարհով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster