Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-04-2024 09:02
Շոտլանդացի երգչուհի Լուլուն «խոսքի ծոմապահություն» է կիրառում՝ մինչեւ կեսօր ամբողջովին լուռ է մնում։ Չնայած «խոսքի ծոմապահությունը» անսովոր պրակտիկա է, The Guardian-ը նշում է, որ այն «ունի մի շարք առավելություններ, որոնք ոչ միշտ են կապված երգելու հետ»: Lուռ մնալը «խոսքի ծոմապահությունը»  հանգեցնում է արյան ճնշման կտրուկ անկման, այս պրակտիկան օգնում է նվազեցնել կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը:
04-04-2024 08:53
Գերմանիայում երկու կին նախարարներ որոշել են ամուսնանալ իրար հետ։ Սաքսոնիայի արդարադատության նախարար Կատյա Մայերը և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իրավահավասարության նախարար Ժոզեֆին Փոլը միասին են արդեն մի քանի տարի: Նրանք Գերմանիայի քաղաքական երնակամարում կդառնան առաջին նման զույգը։
04-04-2024 02:27
Կոլումբիացի երգչուհի Շակիրան անկեղծ ֆոտոշարքի է մասնակցել Allure ամսագրի համար։ 47-ամյա փոփ երգչուհին լուսանկարիչ Էմանուել Մոնսալվեի առջև ներկայացել է սպիտակ Jade լողազգեստով, նույն գույնի Hanro զուգագուլպաներով և Gianvito Rossi բրենդի շքեղ կրունկներով։ Հայտնի աստղի տեսքը համալրվել է Versace-ի արևային ակնոցներով։
04-04-2024 02:22
Ֆուտբոլիստուհի Աթենեա դել Կաստիլյոն բացատրել է, թե իր համար ինչ է նշանակում խաղալ Մադրիդի «Ռեալում»: «Ես հավատում եմ, որ աշխարհի լավագույն ակումբում եմ։ Ինձ համար «Ռեալում» լինելը երազանք է, ես մանկուց նրանց երկրպագել եմ։ Ես երբեք չէի խաղա «Բարսայում», նույնիսկ եթե աշխարհում մնար միայն այս ակումբը, քանի որ իմ երազանքը «Ռեալում» խաղալն է։ Հուսով եմ՝ կարող եմ այստեղ անցկացնել իմ ողջ կարիերան։
03-04-2024 08:32
Երկար ժամանակ մեկ տեղում նստելը կարող է առաջացնել դեպրեսիա և մկանների թուլացում, նշում են վերականգնողական մասնագետները։ Եթե մարդը նստում է ավելի քան վեց ժամ անընդմեջ, նրա մոտ մեծանում է ջլերի, մկանների թուլացման վտանգը։ Սա, իր հերթին, մեծացնում է կենցաղային վնասվածքների հավանականությունը։
03-04-2024 08:32
Երկար ժամանակ մեկ տեղում նստելը կարող է առաջացնել դեպրեսիա և մկանների թուլացում, նշում են վերականգնողական մասնագետները։ Եթե մարդը նստում է ավելի քան վեց ժամ անընդմեջ, նրա մոտ մեծանում է ջլերի, մկանների թուլացման վտանգը։ Սա, իր հերթին, մեծացնում է կենցաղային վնասվածքների հավանականությունը։
03-04-2024 08:29
Ուելսի արքայադուստր Քեյթի տեսաուղերձը, որում նա մանրամասնում է քաղցկեղի բուժման ընթացքը, շտապ թողարկել են Քենսինգթոնյան պալատի օգնականները՝ նրա ախտորոշման մասին տեղեկության արտահոսքից հետո: Քեյթ Միդլթոնը տեսաուղերձում հաստատել է, որ քաղցկեղ ունի և կանխարգելիչ քիմիաթերապիա է անցնում։
03-04-2024 08:22
Գանայում 12-ամյա աղջկան ոստիկանների պաշտպանության տակ են առել, երբ պարզվել է, որ նա ամուսնացել է 63-ամյա քահանայի՝ Նումո Բորկետի Լոուեհ Ցուրու 33-րդի հետ։ Այս երկրում լայնորեն տարածված մանկական ամուսնությունները վերջին տարիներին նվազել են, սակայն երևույթը դեռ ընդունելի է։
03-04-2024 05:43
Գեղեցկության համար պայքարում դերասանուհի Սիդնի Սվինին չի դիմում արմատական մեթոդների, ինչպիսիք են պլաստիկ վիրահատությունները կամ ներարկումները, այլ աշխատում է իր վրա՝ սնվելու և առողջ սովորությունների միջոցով։ «Էյֆորիա»-ի աստղը WSJ Magazine-ի հետ զրույցում խոսել է իր գեղեցկության գաղտնիքների մասին։ Դրանց թվում կան մի քանի բավականին կանխատեսելիներ, օրինակ՝ օրական մեծ քանակությամբ ջրի սպառումը, վաղ արթնանալը կամ բարձր ինտենսիվությամբ մարզումները, և մի քանիսը, որոնք այնքան էլ սովորական չեն: Օրինակ՝ դերասանուհին կյանքում երբեք սուրճ չի փորձել ու չի էլ պատրաստվում դա անել։
03-04-2024 02:50
77-ամյա Շերը Լոս Անջելեսում կայացած iHeartRadio Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ կարմիր գորգի վրա քայլել է իր ընկերոջ՝ 38-ամյա Ալեքսանդր Էդվարդսի հետ: Զույգը բառացիորեն փայլել է երջանկությունից՝ կարմիր գորգի վրա ներկայանալով ոճային կերպարներով։
02-04-2024 08:35
Եթե ցանկանում եք ֆիզիկապես ավելի ակտիվ լինել ձեր առօրյա կյանքում, բայց չափազանց ծույլ եք մարզասրահ հաճախելու համար, ապա սեքսը կարող է լինել կատարյալ լուծում: Իհարկե, սեքսը չի կարող այրել այնքան կալորիա, որքան մարզասրահում մարզվելու կամ վազքի դեպքում, սակայն, ըստ Harvard Health-ի, սեքսը րոպեում մոտ հինգ կալորիա է այրում:
02-04-2024 07:57
Որոշ հիվանդություններ և պայմաններ կարող են նպաստել էպիլեպսիայի զարգացմանը՝ ուղեղի տրավմատիկ վնասվածքները, վարակները, մասնավորապես՝ մենինգիտը, ՄԻԱՎ-ը և վիրուսային էնցեֆալիտը։ Ըստ բժիշկների՝ էպիլեպսիայի զարգացման գործոն կարող է լինել նաև սուր կամ քրոնիկ թունավորումը, օրինակ՝ ալկոհոլով, թմրանյութերով, ածխածնի օքսիդով, սնդիկով։
02-04-2024 05:12
Բելլա Հադիդը երկար ընդմիջումից հետո լուսանկարվել է Victoria's Secret-ի համար։ 27-ամյա Բելլան դարձել է Victoria's Secret-ի նոր արշավի դեմքը։ Թոփ մոդելը փորձել է ոսկեգույն դետալներով փափուկ յասամանագույն գույնի վառ լողազգեստ։
02-04-2024 02:37
Ռիհաննան համարձակ եւ սեքսուալ տեսքով է ներկայացել իր Savage x Fenty ապրանքանիշի գովազդային վերջին արշավում: Երգչուհին ցուցադրել է իր Signature Script ներքնազգեստի վերջին հավաքածուն:
01-04-2024 07:56
Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի և Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների հանգչելու վայրի կողքին գտնվող դամբարանը աճուրդում վաճառվել է 195 հազար դոլարով։ Լոս Անջելեսի Վեսթվուդ Վիլիջի Փիրս Եղբայրների հուշահամալիրում գտնվող դամբարանը գնել է Բևերլի Հիլզից տեխնոլոգիական ներդրող Էնթոնի Ջաբինը, որն, իր իսկ խոստովանությամբ, «միշտ երազել է հայտնվել Մերիլին Մոնրոյի կողքին»:
01-04-2024 07:03
Սննդաբանները նեխուրն անվանել են եզակի մթերք դիետա պահողների համար, քանի որ այն պարունակում է ավելի քիչ կալորիաներ, քան օրգանիզմին անհրաժեշտ է այն մարսելու համար։ Նեխուրը հարուստ է բետա-կարոտինով և ֆլավոնոիդներով, որոնք նվազեցնում են մարսողական համակարգի բորբոքումները և նույնիսկ կանխում են այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է քաղցկեղը։
01-04-2024 05:59
Նյարդակենսաբանները պարզել են, որ կյանքի իրադարձությունները, որոնց մասին դուք խորհում եք դրանց տեղի ունենալուց անմիջապես հետո, ավելի հավանական է, որ ձեր ուղեղում դրոշմվեն որպես երկարաժամկետ հիշողություն:
01-04-2024 04:11
Սնուցումը հսկայական դեր է խաղում մարմնի ծերացման մեջ, բայց առողջությունը կարող է պահպանվել հասուն տարիքում, եթե ուտեք ճարպոտ վայրի ձուկ, նշում են բժիշկները։ Այն պոլիհագեցած օմեգա-3 ճարպաթթուների աղբյուր է, որն օգնում է կանխել օստեոպորոզը և պահպանել երիտասարդ մաշկը։ Ամենաօգտակար ճարպաթթուները հանդիպում են ոչ թե թանկարժեք կարմիր ձկների, այլ ավելի մատչելի ծովատառեխի և սկումբրիայի մեջ։
01-04-2024 02:19
Բրեդ Փիթը հրաժարվել է Անջելինա Ջոլիի հետ ունեցած երեխաների համատեղ խնամակալությանը հասնելու իր փորձերից։ Դեռևս 2016 թվականին սկսված դերասանների ամուսնալուծության գործընթացը մոտենում է ավարտին և կարող է վերջապես ավարտվել հաջորդ ամառ։ 60-ամյա Բրեդը ի սկզբանե ձգտում էր 50-50-ի հետ համաձայնության գալ իր վեց երեխաների համար, բայց այժմ հրաժարվել է այդ խնդրանքից: Սա նշանակում է, որ 48-ամյա Անջելինան կպահպանի լիարժեք խնամակալությունը, իսկ նրա նախկին ամուսինը երեխաների հետ տեսակցության իրավունք կունենա։
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 660 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster