Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024

Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Եվ ևս մեկ նորություն. կա մի քանի կանոն, որոնց դեպքում հնարավոր է դուր գալ զրուցակցին։

Ունեցեք իրավիճակին համապատասխան տեսք

Արտաքին տեսքն առաջին բանն է, որ գրավում է ուշադրությունը, երբ մարդն առաջին անգամ հայտնվում է հորիզոնում: Խոսքը թանկարժեք ու բրենդային իրերի մասին չէ, այլ ոճի, որը պետք է համապատասխանի իրավիճակին։ Համաձայնեք, եթե մեծ ընկերությունում աշխատանքի հարցազրույցի համար ընտրեք շորտեր և կիպ գրկող շապիկ, ապա աշխատանք ստանալու ձեր հնարավորությունները շատ մեծ չեն լինի։ Միաժամանակ դուք կարող եք տարօրինակ տեսք ունենալ, եթե ծովափնյա երեկույթին հայտնվեք գործնական կոստյումով:

Ընտրեք հագուստ, որը համապատասխանում է հանդիպման տեղին և միջավայրին: Հիշեք, որ համեստությունն ու զսպվածությունը դեռևս լավ գեղեցկացնում են:

Վստահ կեցվածք պահեք

Առաջին տպավորության դրական արդյունքի կեսը կախված է նրանից, թե ինչպես եք դուք ներկայանում, երբ հանդիպում եք ինչ-որ մեկին: Վստահ պահվածքը միշտ ազդարարում է, որ մարդն ունի առողջ ինքնագնահատական, լավ հումորի զգացում, ուրիշներին վերաբերվում է բարի և հարգալից ու գիտի իր ուժեղ կողմերը:

Փորձեք պահպանել ուղիղ կեցվածք, ուսերը՝ ուղիղ: Այս դիրքը տրամադրում է հաճելի զրույցի:

Խոսեք հանգիստ ձայնով

600x400

Որոշ մարդկանց ձայնը կարող է փոխվել սթրեսի ժամանակ: Ոմանք սկսում են բարձր ու արագ խոսել, իսկ մյուսները՝ քթի տակ մրմնջալ։ Առաջին լավ տպավորություն թողնելու համար վարժեցրեք ձեր խոսքը:

Արտահայտեք ձեր մտքերը վստահ, դանդաղ, հստակ, կարճ դադարներ տվեք։ Ձեր ձայնի բարձրությունը պետք է լինի միջին, առաջնորդվեք ձեր շրջապատի մարդկանց թվով կամ այն սենյակի տարածքով, որտեղ գտնվում եք: Մի ընդհատեք ձեր զրուցակիցներին։

Բազմիցս ապացուցվել է, որ ցածր տեմբր ունեցող մարդկանց լսելը շատ ավելի հաճելի է, նրանց խոսքերն ավելի համոզիչ են հնչում։

Ժպտացեք

Ձեր տրամադրությունն ու էմոցիաները նույնպես կարևոր են առաջին անգամ հանդիպելիս։ Ժպիտի գաղտնիքը դրա հոգեբանական ընկալումն է` այն ընկերասիրության նշան է: Ժպիտը խրախուսում է անկեղծ հաղորդակցությունը: Դրականության փոքր նշույլը կարող է հանդիպման ժամանակ օգնել նվազեցնել լարվածությունը: Բացի այդ, ժպիտը նաև վստահություն է հաղորդում։

Հայելու առջև սովորեք բնական ժպտալ՝ ցանկացած շրջապատում առաջին լավ տպավորություն ստեղծելու համար:

Հիշեք զրուցակիցների անունները

Փորձեք անմիջապես հիշել, թե ում անունը ինչ է: Սա շատ կարևոր գործոն է ծանոթության ժամանակ: Կրկին հարցրեք և կրկնեք մի քանի անգամ, եթե անունը տարածված չէ կամ դժվար է արտասանել, բայց մի անտեսեք այն: Արդեն առաջին հանդիպման ժամանակ անուններով դիմելը ցույց կտա, որ դուք հարգանքով եք վերաբերվել յուրաքանչյուր զրուցակցի։

Պահպանեք տեսողական շփում

Ձեր հայացքը փախցնելու փորձը ցույց է տալիս, որ նյարդայնացած և անինքնավստահ եք: Բայց չարժե սևեռված նայել մինչև մարդու հոգու խորքը։ Մի վախեցեք աչերը բնական թարթելուց, ժամանակ առ ժամանակ նայեք շուրջը։

Հաղորդակցության ընթացքում բավական է պարբերաբար պահպանել աչքի անմիջական շփումը ընդամենը 3-5 վայրկյան: Ձեր աչքերից պարզ կդառնա, թե ինչ եք զգում, արդյոք փորձում եք լռել կամ խեղաթյուրել որոշ տեղեկություններ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 329 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 653 անգամ
15.05.2024
Դիտվել է 182 անգամ
17.05.2024
Դիտվել է 127 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster