Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-03-2024 08:38
Մասնագետների կարծիքով՝ լազերային էպիլյացիայից հետո մազերի աճը, որը պաշտոնապես հայտնի է որպես պարադոքսալ հիպերտրիխոզ, լազերային էպիլյացիայի հազվադեպ կողմնակի ազդեցություն է: Պարադոքսալ հիպերտրիխոզի վտանգը ավելի տարածված է ավելի մուգ մաշկ ունեցող հիվանդների մոտ և այնպիսի հիվանդների մոտ, ինչպիսիք են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը (PCOS):
27-03-2024 08:34
Գիտնականները պարզել են, որ արհեստական բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերություններն ու բարելավել գարեջրի համը։
27-03-2024 03:41
Առօրյա սննդային որոշ սովորություններ վնասակար են ենթաստամոքսային գեղձի առողջության համար: Ալկոհոլի օգտագործումը, ըստ բժշկների, օրգանի վրա բացասաբար ազդող հիմնական գործոններից է, թունդ ըմպելիքներն ավելի շատ են քայքայում, քան թույլ ալկոհոլային խմիչքները։ Այս օրգանի համար վնասակար են նաև տրանս ճարպերը։ Նման շատ նյութեր կան մայոնեզի, մարգարինի, կաթնային շոկոլադի, քաղցրավենիքի և որոշ նրբերշիկների մեջ։
26-03-2024 11:54
Տեխասի A&M համալսարանի գիտնականները պարզել են, որ անառողջ սնունդը կարող է դառնալ դիաբետի եւ ուղեղում թունավոր սպիտակուցների կուտակման պատճառ, որոնք կարող են առաջ բերել Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ կոգնիտիվ խանգարումներ։
26-03-2024 05:33
Քանյե Ուեսթի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, լուսանկարներ է հրապարակել մի կերպարով, որը շատ է հիշեցնում նրա նոր կնոջ՝ Բիանկա Ցենսորիի սկանդալային կերպարները։ Քիմ Քարդաշյանը կեցվածք է ընդունել կիսամերկ և թափանցիկ զուգագուլպաներով, սակայն վրան գցել է մեծ մուշտակ։
26-03-2024 03:36
Ռիհաննան նկարահանվել է Vogue China-ի նոր համարի շապիկին։ Երգչուհին կեցվածք է ընդունել լուսանկարիչ Հայլոնգ Մայի համար՝ չինական շուկայում իր կոսմետիկայի Fenty Beauty ապրանքանիշի ներկայացումից առաջ:
26-03-2024 01:57
Մայամիում անցկացվող WTA-1000 մրցաշարում սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը։ 1/8 եզրափակիչում լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Եկատերինա Ալեքսանդրովայի հետ, որն առավելության հասավ 6:4, 6:2 հաշվով։ Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8,9 միլիոն դոլար է։
26-03-2024 00:39
Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին լավագույն նոտայով չեն բաժանվել, սակայն դերասանը շարունակում է շփվել նախկին կնոջ երեխաների հետ։ Այսպես, 17-ամյա Շիլոն որոշել է ապրել հոր հետ։ In Touch ամսագիրը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ աղջիկը ցանկանում է Ջոլիի տնից տեղափոխվել Բրեդի Լոս Ֆելիզում գտնվող առանձնատուն։ Ի դեպ, տան գինը 8,3 մլն դոլար է։
25-03-2024 23:22
Ուրախ իրադարձություն է տեղի ունեցել 51-ամյա Քեմերոն Դիասի և Բենջի Մեդդենի ընտանիքում։ Հոլիվուդյան դերասանուհին հայտարարել է, որ երկրորդ անգամ են ծնող դարձել։
25-03-2024 23:14
Քիմ Քարդաշյանն ու NFL-ի աստղ Օդել Բեքհեմ կրտսերը բաժանվել են վեց ամիս ծանոթությունից հետո։ Աստղերին առաջին անգամ միասին նկատել են փետրվարին Լաս Վեգասում Super Bowl-ում: Ըստ ինսայդերի՝ սիրահարները որոշել են գնալ տարբեր ճանապարհով։
25-03-2024 22:14
Շատ հաճախ կանանց չբերության պատճառը լինում է սեռական օրգանների տուբերկուլյոզը:
25-03-2024 22:03
Էմիլի Ռատակովսկին ամուսնուց՝ կինոպրոդյուսեր Սեբաստիան Բիր-ՄաքՔլարդից բաժանվելուց հետո որոշել է իր նշանադրության մատանին վերածել բոլորովին նոր բանի: Ոսկերչական ապրանքանիշի Alison Lou-ի կրեատիվ տնօրեն Էլիսոն Չեմլայի օգնությամբ մոդելը վերափոխել է իր տանձաձև և «արքայադստեր» կտրվածքով ադամանդե նշանադրության մատանին երկու առանձին մատանիների։ «Մատանիները ներկայացնում են իմ անձնական էվոլյուցիան»,- ասել է մոդելը Vogue-ին:
21-03-2024 11:02
Գերմանացի մասնագետները ստեղծել են արհեստական ինտելեկտի մոդել, որին սովորեցրել են ճշգրիտ ճանաչել մարդու էմոցիաները ձայնի միջոցով։ Գիտնականները պարզել են, որ մոդելի տրամադրությունը որոշելու համար պահանջվել է նրա ելույթի 1,5 վայրկյան ձայնագրությունը:
21-03-2024 10:57
Դերասանուհի Ջենի Մաքքարթին պատմել է, որ 1990-ականների սկզբին «շատ սեքս» է տեսել Playboy-ի հիմնադրի առանձնատնը (Playboy Mansion), բայց խոստովանել է, որ դա «զզվելի» էր: 51-ամյա դերասանուհին այժմ «Դիմակավորված աստղը» շոուի գլխավոր դեմքերից է, բայց մինչ հեռուստատեսությամբ հայտնի դառնալը, նա Հյու Հեֆների Playboy ամսագրի մոդելներից էր:
21-03-2024 07:19
Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը: Բեմադրության հեղինակը Ֆրանսիայում հայտնի պարուսույց Մուրադ Մերզուկին է։ Գաղափարի հեղինակը Ֆրանսիայում գործող «Սաթէ–Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանն է։
21-03-2024 06:23
Թաց ոտքերը ոչ միայն կարող են անհանգստություն պատճառել մարդուն, այլ նաև առաջացնել որոշակի հիվանդություններ, այդ թվում՝ սնկային վարակներ: Ըստ բժիշկների՝ թաց ոտքերը կարող են հանգեցնել հիպոթերմային, հատկապես ցուրտ եղանակին, ինչը մեծացնում է սուր շնչառական վիրուսային վարակի զարգացման ռիսկը։
21-03-2024 03:28
Մեգան Ֆոքսն ու նրա ընկերը՝ Քոլսոն Բեյքերը, որի բեմական անունը Machine Gun Kelly է, չեղարկել են իրենց նշանադրությունը։ Ինքը՝ Մեգանը, խոսել է այս մասին Call Her Daddy փոդքաստում։ Us Weekly-ի ինսայդերները ավելի ուշ ավելացրել են, որ նրանք այլևս միասին չեն ապրում, բայց աշխատում են իրենց հարաբերությունների վրա։
20-03-2024 09:32
Շարժումների կրճատումը չի օգնում առողջ հոդերի պահպանմանը։ Ոմանք սխալվում են՝ փոքրացնելով իրենց շարժման շրջանակը՝ կարծելով, թե օգնում են իրենց հոդերին։ Ըստ բժիշկների՝ իրականում ներհոդային հեղուկի քանակը, որը հոդի միացնող օղակն է, կախված է նրանից, թե ինչպես են աշխատում մանր անոթները: Առանց շարժման, հինգ մազանոթներից միայն մեկն է աշխատում, բայց շարժվելիս աշխատում են չորսը կամ նույնիսկ հինգը։
20-03-2024 09:29
Շերը ելույթ կունենա amfAR-ի ամենամյա գալա-համերգին, որը կկայանա մայիսի 23-ին՝ Կաննում, հայտնում է Variety-ն։ «Այնքան հրաշալի հիշողություններ ունեմ այն տարվանից, երբ հրավիրվել էի իմ ընկեր Էլիզաբեթ Թեյլորի կողմից՝ վարելու առաջին amfAR միջոցառումներից մեկը Կաննում»,-ասել է լեգենդար երգչուհին,-«Ես չափազանց հպարտ եմ, որ վերադառնում եմ այս իրադարձության 30-ամյակին եւ շարունակում եմ աջակցել այս կազմակերպության անհավանական աշխատանքին»:
20-03-2024 09:23
Իրանի հարավ-արևելքում հայտնաբերված փոքրիկ քարե շշի մեջ հնագետները գտել են կարմիր կոսմետիկ միջոց, որը, հավանաբար, օգտագործվել է գրեթե 4000 տարի առաջ շուրթերը ներկելու համար, հայտնում է CNN-ը։ Հազվագյուտ գտածոն, ամենայն հավանականությամբ, շրթներկի ամենահին օրինակն է, որը գիտականորեն փաստագրված և վերլուծված է, հայտնում են գիտնականները:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 365 անգամ
08.05.2024
Դիտվել է 220 անգամ
09.05.2024
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster