Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2024 07:46
Լոնդոնի Ալբերտ Հոլլում համերգասրահում կայացել է Olivier Awards 2024 մրցանակաբաշխությունը, որը շնորհվում է Լոնդոնի թատերական հասարակության կողմից թատերական ոլորտում մասնագիտական ձեռքբերումների համար։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել մոդել Կարա Դելևինը, երգչուհի Նիկոլ Շերզինգերը, Սառա Սնուկը, Էնդրյու Սքոթը, այլք։
16-04-2024 02:34
Լոս Անջելեսում կայացել է 10-րդ Breakthrough Prize մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է ամերիկյան իրապատում շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: 43-ամյա աստղը կրկին շլացրել է իր տեսքով: Նա գեղեցիկ կազմվածքն ընդգծել է սպիտակ, կիպ կիսակաշվե դասական զգեստով: Քարդաշյանին ուղեկցել է 68-ամյա մայրը՝ Քրիս Ջեները, որը, ի տարբերություն դստեր, ամբողջովին սև հագուստ է կրել:
16-04-2024 01:42
Դերասանուհի և հեռուստատեսային պրոդյուսեր Սոֆյա Վերգարան ամուսնալուծությունից 8 ամիս անց հաստատել է իր հարաբերությունները հայտնի վիրաբույժի հետ։ Սոցցանցերում Վերգարան առաջին անգամ երկրպագուներին է ներկայացրել իր ընտրյալին։ Նա դա արեց շատ անսովոր ձևով. իր կատարած ծնկի վիրահատության մասին խոսելուց հետո, հայտնին բացահայտել է իր ինտիմ կյանքի որոշ մանրամասներ։
15-04-2024 08:55
Նյու Յորքի Weill Cornell Medicine-ի գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ կանայք ավելի են հակված վիրահատության ժամանակ արյան՝ մասնավորապես, արյան կարմիր մարմնիկների կորստի, քան տղամարդիկ: Հետազոտողների կարծիքով, միջինում կանանց մարմնի փոքր չափսերը և այն փաստը, որ նրանք, որպես կանոն, շունտավորման վիրահատության են գալիս արյան կարմիր մարմնիկների ավելի փոքր քանակով, քան տղամարդիկ, նրանց ավելի խոցելի է դարձնում ներվիրահատական անեմիայի նկատմամբ։
15-04-2024 05:16
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարի հաղթող: Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում Կարապետյանը 3-րդ տեղով դուրս գալով եզրափակիչ` դարձավ մրցաշարի հաղթող: Էլմիրա Կարապետյանը մինչ այս արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
15-04-2024 03:23
59-ամյա Մոնիկա Բելուչին երկար ժամանակ անց առաջին անգամ դուրս է եկել իր նոր սիրելիի հետ: Մոնիկա Բելուչին սոցիալական ցանցերում նոր լուսանկար է հրապարակել Թիմ Բարթոնի հետ։ Դերասանուհին իր սիրելիի հետ հայտնվել է Լաս Վեգասում կայացած CinemaCon շնորհանդեսին։
15-04-2024 02:02
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ բաժանվել է իր ընկերուհուց՝ դերասանուհի Ֆաթիմա Ֆլորեսից, որի հետ հարաբերությունները սկսել էին 2023 թվականի ընտրական գործընթացի ժամանակ: Բաժանման պատճառների թվում Միլեյն առանձնացրել է, որ Ֆլորեսը բազմաթիվ աշխատանքի առաջարկներ է ստացել ԱՄՆ-ում և Եվրոպայում, և որ դա, զուգորդվելով իր նախագահական աշխատանքի հետ, հանգեցրել է նրան, որ նրանք սկսել են առանձին ապրել:
15-04-2024 01:32
Լոս Անջելեսի Կինոարվեստի և գիտության ակադեմիայում տեղի է ունեցել «Breakthrough Prize» 10-րդ ամենամյա արարողությունը, որը շնորհում է գիտնականներին ամբողջ աշխարհից՝ գիտության տարբեր բնագավառներում բեկումնային նվաճումների համար: Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հոլիվուդյան աստղեր և լրատվամիջոցների կարկառուն գործիչներ։
12-04-2024 08:30
Playboy-ը եւ լողազգեստների FAE ապրանքանիշը թողարկել են նոր հավաքածու, որը սեքսուալ առումով դրական նոտա է հաղորդում լողազգեստներին: Ամենավաճառվող՝ «Nero Bunny Costume»-ը ոգեշնչված է Playboy Bunny-ի խորհրդանշական հագուստով, որը ստեղծվել է Զելդա Բարբուր Վին Վալդեսի կողմից:
12-04-2024 08:27
Վիետնամի դատարանը մահապատժի է դատապարտել անշարժ գույքի գծով մագնատ Թրուոնգ Մայ Լանին՝ երկրի պատմության մեջ խոշորագույն ֆինանսական խարդախության գործում ունեցած դերի համար: Գործարար կինը մեղադրվում է ավելի քան 12 միլիարդ դոլար յուրացնելու, կոռուպցիայի և բանկային վարկավորման կանոնները խախտելու մեջ։
11-04-2024 09:02
Կալիֆորնիայի բնակիչ Ստյուարտ Լուկաս Մյուրեյը դատի է տվել ավելի քան 50 կնոջ եւ պահանջել 2,6 միլիոն դոլար այն բանից հետո, երբ նրանք իր մասին բացասական պատմություններ են տարածել «Are We Dating the Same Guy» ֆեյսբուքյան էջում: Տղամարդը պնդել է, որ նրանք պնդումները կեղծ են և զրպարտչական:
11-04-2024 06:05
Հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջն անվճար բոտոքս է արել իր կլինիկայում սեքսի դիմաց: Սա բացահայտել է բժշկական տրիբունալը: Բժիշկ Տիջիոն Էշոն, ով հանդես է եկել մի քանի հեռուստատեսային հաղորդումներում, խոստովանել է, որ Նյուքասլում ոչ պատշաճ հարաբերություններ է ունեցել մի կնոջ հետ, բայց հերքել է, որ դա եղել է ֆիզիկական:
10-04-2024 10:15
Կոլումբիայի համալսարանի Mailman School of Public Health-ի գիտնականները պարզել են, որ բարձր պտղաբերությունը և հղիությունը կարող են բացասական կողմնակի ազդեցություններ ունենալ կանանց առողջության վրա և արագացնել ծերացումը: Գիտնականների կարծիքով, ծերացումը կարող է արագանալ հղիության և կրծքով կերակրման, այլ ոչ թե որևէ սոցիոմշակութային գործոնների կամ երեխային խնամելու անհրաժեշտության պատճառով:
10-04-2024 10:06
Չինաստանի 20-ամյա բնակչուհին դեռահաս տարիքից տառապել է ցավոտ դաշտանից և ամբողջ մարմինը ծածկած բշտիկներից: Բժիշկները պարզել են, որ աղջիկը հազվագյուտ գենետիկ հիվանդություն՝ էրիթրոպոետիկ պրոտոպորֆիրիա ունի: Արևի գույնի նկատմամբ հիվանդների անհանդուրժողականության պատճառով պաթոլոգիան կոչվում է նաև «վամպիրային հիվանդություն»: Ժամանակակից բժշկությունը չունի հիվանդության բուժման մեթոդներ:
10-04-2024 09:23
Վազքը ոչ միայն սիրված սպորտ է, այլև ընդհանուր հոբբի: Այն ինքնին վտանգավոր չէ, սակայն որոշակի նախազգուշական միջոցներ չձեռնարկելու դեպքում կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը վազելը կարող է բացասական ազդեցություն ունենալ նյարդային համակարգի վրա։ Հարկավոր է նաև ընտրել հատուկ կոշիկներ և սովորել վազքի տեխնիկան՝ մկանների և հոդերի վրա ավելորդ սթրեսից խուսափելու համար: Ծանրաբեռնվածության չափազանց արագ ավելացումը կարող է հանգեցնել ցրվածության, վնասվածքների և կոտրվածքների։
10-04-2024 05:19
Ամեն գարուն Բավարիայի հյուսիսում գտնվող Պետերշտիռնում անցկացվում է տեղական գինեգործների ավանդական տոնը, բայց այս տարի այնտեղ խոստանում են աննախադեպ մի բան. առաջին անգամ այցելուներին հրավիրում են ոչ ալկոհոլային գինու փառատոնի: Հիմնական միջոցառումը՝ գինու փառատոնը, կանցկացվի մայիսի 10-ից մինչև 13-ը։ Մայիսի 9-ին կանցկացվի փորձնական մինի-տոն՝ ոչ ալկոհոլային գինիների և տեղական խոհանոցի ճաշատեսակների, ինչպես նաև ալկոհոլ չպարունակող բազմաթիվ այլ խմիչքների համտեսմամբ։
10-04-2024 03:29
Երգչուհի Լեդի Գագան իր սիրելիի՝ գործարար Մայքլ Պոլանսկու հետ նշանադրության մասին խոսակցություններ է հրահրել։ 38-ամյա Լեդի Գագային նկատել են ապրիլի 7-ին Արեւմտյան Հոլիվուդում։ Զույգին պապարացիները բռնացրել են զբոսնելիս։
09-04-2024 09:57
Կինոյի, նորաձեւության եւ արվեստի աստղերը ժամանել են Միլան՝ Dolce&Gabbana նորաձեւության տան ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակցելու համար, որը նվիրված էր ապրանքանիշի 40-ամյակին։ Բարձրաշխարհիկ երեկույթը տեղի է ունեցել Միլանի Palazzo Reale պալատում։
09-04-2024 09:46
Կիտրոնի մի կտորը կամ թարմ քամած ցիտրուսային հյութը սուրճն ավելի առողջարար կդարձնեն, նշում են սննդաբանները։ Կիտրոնը կօգնի սուրճը հագեցնել հակաօքսիդանտներով, որոնք կանխում են օրգանիզմում օքսիդատիվ գործընթացները, որոնք հրահրում են վաղաժամ ծերացումը։ Նման համադրությունը կօգնի ամրապնդել իմունային համակարգը ցուրտ սեզոնին։ 
09-04-2024 09:34
Քթի պոլիպները քիթ–կոկորդ–ականջաբանի պրակտիկայում ամենահաճախակի հանդիպող խնդիրներից են։ Հետաքրքիր է, որ տղամարդկանց մոտ դրանք 3-4 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան կանանց մոտ։ Առաջացման հիմնական պատճառը ինֆեկցիոն կամ ալերգիկ բնույթի բորբոքումներն են։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 359 անգամ
08.05.2024
Դիտվել է 220 անգամ
09.05.2024
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster