Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024

Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Մասնագետները զգուշացնում են. որոշ թրենդներ կարող են լավ տեսք ունենալ պոդիումում կամ հայտնիների սոցիալական ցանցերի լուսանկարներում, բայց ամենևին էլ հարմար չլինեն առօրյա կյանքի, առավել ևս՝ աշխատավայրում կրելու համար։

Ծավալը և շերտավորումը

Եթե հագուստից դժվար է հասկանալ, թե ով է մեր առջև՝ տղա՞, թե՞ աղջիկ, ապա կանանց վրա այդպիսի իրերը, ըստ տղամարդկանց մեծամասնության, կարող են տարօրինակ թվալ։

Սա ներառում է մեծ չափսերի և 100% տղամարդկային թվացող հագուստը, որը թաքցնում է կանացի կազմվածքը՝ դարձնելով այն ծավալուն և անձև: Բայց մի շփոթեք այն ազատ հագուստի հետ: Ազատ ձևվածքը տեղին է ու հարմարավետ, և, իհարկե, չի հակասում կանացիության մասին տղամարդկանց պատկերացումներին:

600x400

Բացի այդ, ոչինչ չի կարելի ասել չափավոր շերտավորման դեմ, երբ այս տեխնիկան օգտագործվում է միայն վերևի կամ ներքևի համար: Օրինակ՝ ծավալուն սվիտերի հետ հարմար է ընտրել կազմվածքն ընդծող տաբատ կամ կիսաշրջազգեստ։ Կամ, ընդհակառակը, լայն տաբատի դեպքում՝ հագնել ձեր կազմվածքին համապատասխան տրիկոտաժ:

Թափթփվածություն

Վերջին տարիներին պոդիումում նկատվում են ճմրթված, ձգված ու պատառոտված իրեր, որոնք ճիշտ չհամադրելու դեպքում կարող են անփույթ տեսք հաղորդել։ Այս տեսքով կինը կարող է նորաձեւ տեսք ունենալ, բայց տղամարդկանց մոտ ոչ լավագույն տպավորություն ստեղծել։

Նորաոճ, բայց միևնույն ժամանակ կոկիկ տեսք ունենալու համար կրեք միայն մեկ ճմրթված կամ պատռված իր։ Բայց կարևոր է, որ ձեր կերպարը համապատասխան լինի՝ օրինակ, նման հանդերձանքը հաստատ հարմար չի լինի գրասենյակի կամ գործնական հանդիպման համար։

Չափազանց բաց

Խորը դեկոլտե, շատ կարճ կիսաշրջազգեստ կամ ոտքը մերկացնող բացվածք, ներքնազգեստը բացահայտող թափանցիկ գործվածք. նման կերպարները հաճախ անհարմարություն են պատճառում տղամարդուն, քանի որ նա ստիպված կլինի անընդհատ անհանգստանալ, որ պատահաբար իր հայացքը երկար չպահի մարմինի բաց մասերի վրա:

Իհարկե, համապատասխան հանդիպումների համար (օրինակ՝ ժամադրություն երկուսով) նման կերպարները տեղին են, գայթակղիչ ու սեքսուալ տեսք ունեն։ Սակայն առօրյա կյանքում նման հագուստը գռեհիկ և ոչ պատշաճ տեսք ունի, հատկապես՝ հասարակական վայրերում և աշխատավայրում:

Շռայլություն

600x400

Չափազանց շռայլ, թրենդային կամ ակտիվ դետալներով ծանրաբեռնված հագուստը նույնպես կարող է անհասկանալի ու ծիծաղելի թվալ տղամարդկանց աչքերում։ Նրանց համար կարևոր է, որ կերպարներն ընդգծեն կանացի բնական գեղեցկությունը, և ոչինչ ավելի լավ չի կարող լինել, երբ կինը գիտի իր յուրահատկությունն ու կարողանում է այն ընդգծել և ներկայացնել գեղեցիկ ու ներդաշնակ կերպարներով։

Ակնհայտ անհարմար հագուստ

Տղամարդկանց կարծիքով՝ անհարմար հագուստը, որը սահմանափակում է ազատ տեղաշարժը, նույնպես անհրապույր տեսք ունի։ Համարավետ հագուստով կինն արտահայտում է  վստահություն, ազատություն իր ինքնարտահայտման մեջ և բնական գրավչություն:

Եթե չափազանց կիպ և անհարմար կիսաշրջազգեստը խանգարում է նույնիսկ սովորական քայլելուն, ապա ավելի հավանական է, որ դա ծիծաղ առաջացնի, քան կգրավի տղամարդկանց ուշադրությունը:

600x400

Սա կարող է վերաբերել նաև չափազանց բարձր կրունկներին, որը փոխում է քայլվածքը, այն դարձնելով անվստահ և ծանր։

Ավելորդ զարդեր և դիմահարդարում

Չափազանց մեծ և վառ զարդերի առատությունը շեղում է կնոջ բնական գրավչությունից և հաճախ ծանրաբեռնում կերպարը՝ այն դարձնելով հավակնոտ ու անճաշակ: Տղամարդիկ, որպես կանոն, կնոջ կերպարում նախընտրում են զսպվածությունն ու նրբագեղությունը։

Միևնույն ժամանակ, դեմքի վրա չափազանց վառ կոսմետիկան հաճախ դիմակի էֆեկտ է ստեղծում և թաքցնում բնական գեղեցկությունն ու անհատականությունը, ինչը նույնպես կարող է անհասկանալի լինել տղամարդկանց համար։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 460 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սքվո–օվալ. նորաձև է եղունգների ունիվերսալ ձևը

30.04.2024
Գեղեցկության վերջին միտումներից մեկը ոչ թե վառ դիզայնն է, այլ եղունգների կատարյալ հղկված և կոկիկ ձևը:

Հայտնի են դարձել 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը

23.04.2024
Նորաձևության խմբագիրները նշել են 2024 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստը և թրենդային զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակվել է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակում։

Ինչն է զայրացնում տղամարդկանց կանանց նորաձևության մեջ

17.04.2024
Այսօր նորաձեւությունը բազմաթիվ դրսևորումներ ունի և թույլ է տալիս կանանց տարբերվել։ Բայց դեռ կան որոշ թրենդներ, որոնցից, ըստ ոճաբանների, պետք է զգույշ լինել։

Ինչ ջինսեր հագնել, որպեսզի ոտքերը երկար երևան

21.03.2024
Շատերը վստահ են, որ ոտքերն անվերջ թվալու համար պարզապես պետք է կրել ավելի բարձր կրունկներով կոշիկներ և մինի կիսաշրջազգեստ։ Բայց․․․

Ջինս, կաշի, թավշյա և ևս 3 ամենանորաձև կտորներ 2024 թվականի գարնան համար

12.03.2024
Ոճաբաններն անընդհատ ասում են՝ կերպարը պետք է հետաքրքիր լինի գույնով, ձևվածքով կամ կտորի հյուսվածքով։

Հայտնի է 2024 թվականի գարնան հիմնական զգեստի ոճը

29.02.2024
Կանացի և սեքսուալ թրենդ, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 414 անգամ
08.05.2024
Դիտվել է 223 անգամ
09.05.2024
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster