Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024

Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում, և նույնիսկ այս դեպքում մի շտապեք անհանգստանալ։

Մազերի հազվադեպ լվացում

Եթե դուք հազվադեպ եք լվանում ձեր մազերը, մի զարմացեք, եթե լվանալիս կասկածելի մեծ քանակությամբ թափվող մազեր հայտնաբերեք: Հնարավոր է, որ հարդարման միջոցները, քրտինքը և աղտոտվածությունը առօրյա կյանքում պարզապես կանխում են մազաթափությունը, և մազերը գլխից թափվում են լվանալու ընթացքում: Բացի այդ, աղտոտվածությունը կարող է գրգռել գլխամաշկը և հանգեցնել մազաթափության, ուստի խորհուրդ է տրվում մազերը լվանալ շաբաթական մոտ 3-4 անգամ:

600x400

Սեզոնային մազաթափություն

Ոչ բոլորն են զգում սեզոնային մազաթափություն հետևանքները, այնուամենայնիվ, կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ շատ մարդկանց մոտ մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվում է մազաթափության աճ: Գիտնականները ենթադրել են, որ ամեն ինչ կապված է վիտամին D-ի հետ, որն արտադրվում է ավելի երկար ցերեկային ժամերին և տաք սեզոնի արևի ավելի հաճախակի ազդեցության պատճառով: Միկրոտարրը խթանում է նոր մազերի աճը, ինչը հանգեցնում է հների կորստի։

Սնուցող նյութերի անբավարարություն

Եթե ձեր սննդակարգը չունի բավարար քանակությամբ երկաթ, ցինկ, ճարպաթթուներ, վիտամին D և B խմբի որոշ վիտամիններ, ինչպես նաև սպիտակուցներ, դուք չեք կարող ակնկալել հաստ ու առողջ մազեր: Այս սննդանյութերը կարևոր դեր են խաղում մազերի առողջ ֆոլիկուլների և աճի ցիկլերի պահպանման գործում:
Մասնագետները խորհուրդ են տալիս օրական օգտվել սպիտակուցի երկու կենդանական աղբյուրից՝ օրինակ, ձու, ձուկ, հավ կամ կաթնամթերք, քանի որ դրանք պարունակում են բոլոր անհրաժեշտ ամինաթթուները:

Հորմոնալ փոփոխություններ

Մազաթափության աճը հաճախ պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Օրինակ, նոր ծննդաբերած մայրերը նման փաստի բախվում են ծննդաբերությունից մոտ երեք ամիս հետո, երբ էստրոգենի մակարդակը նվազում է: Իրավիճակը, որպես կանոն, կայունանում է մեկ տարվա ընթացքում։ Կանայք կարող են նաև մազաթափություն ունենալ դաշտանադադարի ժամանակ, քանի որ էստրոգենի և պրոգեստերոնի մակարդակը նվազում է:

Հիվանդություն

Բարձր ջերմությունը, վիրահատությունը, լուրջ հիվանդությունը՝ այս ամենը կարող է հանգեցնել մազերի քանակի նվազման։ Փաստն այն է, որ մարմինը դադարեցնում է ոչ էական գործընթացները, որպեսզի էներգիան ուղղի դեպի վերականգնում։ Մազերի ֆոլիկուլներն անցնում են քնած փուլի՝ մինչև ավելի լավ ժամանակներ: Հետևանքները կարող են նկատելի լինել մինչև վեց ամիս։

Օրինակ, մազերի վրա կարող են ազդել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները. այս դեպքում ինտենսիվ մազաթափությունը կդադարի բուժումից մոտավորապես երեք ամիս հետո:

Սթրես

Ուժեղ սթրեսն արյան մեջ առաջացնում է կորտիզոլ հորմոնի ավելցուկ, որը կարող է հանգեցնել լրացուցիչ մազաթափության։ Ենթադրվում է, որ այս պատճառով մազաթափությունը պետք է թուլանա ծանր սթրեսից հետո երեքից վեց ամսվա ընթացքում:

Եթե սթրեսը մշտական է ձեր կյանքում, փորձեք մեդիտացիա, շնչառական վարժություններ և զբաղվեք այն մարզաձևով, որը ձեզ դուր է գալիս:

Դեղեր

Որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել մազաթափություն՝ որպես կողմնակի ազդեցություն: Դրանք ոչ միայն քիմիաթերապիայի դեղամիջոցներ են, այլ նաև բազմաթիվ հակադեպրեսանտները և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը: Փորձեք ձեր բժշկի հետ քննարկել բուժման հնարավոր միջոցները, որոշ դեպքերում կարող է օգնել այլընտրանքային դեղամիջոց նշանակելը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 536 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 364 անգամ
08.05.2024
Դիտվել է 220 անգամ
09.05.2024
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster