Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024

Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։ Քաջությունն ու ինքնավստահությունը կօգնեն ձեզ շատ բանի հասնել։ Եթե երկար ժամանակ տատանվում էիք ինչ-որ բան սկսելուց՝ համարելով այն չափազանց դժվար, իմացեք՝ դրա համար ճիշտ պահը եկել է։ Դուք կարող եք զարմանալիորեն արագ հասնել ձեր առաջին հաջողություններին:

Խոյ

Այս շաբաթ էներգիայի մակարդակը բավականին բարձր կլինի։ Սա հատկապես վերաբերում է մտավոր գործունեությանը և աշխատանքին ու կարիերային առնչվող գործունեությանը: Այնուամենայնիվ, չարժե հենց հիմա սկսել մեծ գործեր և գնալ նվաճելու կարիերայի բարձունքները: Ուշադրությունը պետք է ավելի շատ լինի պլանավորման և նախապատրաստական աշխատանքների վրա: Բայց եթե որոշ վճռական քայլեր դեռ անհրաժեշտ են, ապա ավելի լավ է դրանք ձեռնարկել երեքշաբթի-չորեքշաբթի։

Ցուլ

Շաբաթվա ազդեցությունները շատ դրական են, բայց կա մի բան, որի մասին արժե զգուշացնել։ Վեներան՝ ձեր նշանի տիրակալը, ազատված է Սատուրնի դաժան խնամակալությունից։ Եվ լուրջ անախորժությունների մեջ մտնելու մեծ գայթակղություն կլինի, մանավանդ, որ այլ հանգամանքները նույնպես խրախուսում են դա։ Մի չարաշահեք ծախսելը, ալկոհոլը, ալյուրը և քաղցրավենիքները: Ընդհանրապես լավ շրջան է, լավագույն օրերը հինգշաբթին ու ուրբաթն են։

Երկվորյակ

Ամբողջ շաբաթվա ընթացքում կարող եք լինել շատ ակտիվ և պատրաստ ցանկացած գործի: Բայց հիշեք. սա սպրինտի ժամանակ է, ոչ թե մարաթոնի: Ժամանակահատվածը հարմար է արագ, կարճ առաջադրանքների համար, մինչդեռ խոշոր և երկարաժամկետ նախագծերը պետք է հետաձգել ավելի հարմար պահի։ Հանգստյան օրերին շատ բծախնդիր մի եղեք ձեր սիրելիների հետ և մի փորձեք բոլորին բացահայտել:

Խեցգետին

Շաբաթը սկսվում է լուսնի խավարմամբ։ Ուստի դրա առնվազն առաջին կեսը պետք է անցկացնել զսպվածությամբ ու հանգստությամբ՝ խուսափելով բախումներից ու բարձր սթրեսներից։ Ընկերների հետ փոխըմբռնումը' թե՛ ռոմանտիկ, թե՛ գործնական, ընդհանուր առմամբ կարող է լինել առաջիկա օրերի գլխավոր թեման: Եղեք դիվանագիտ և զգույշ։ Հինգշաբթի և ուրբաթ օրերը ամենահարմարն են բիզնեսի համար։

Առյուծ

Պետք է հիշել, որ ձեր հնարավորություններն անսահմանափակ չեն, թեև աստղային ազդեցություններն այժմ ունակ են նման պատրանք ստեղծել։ Բացի այդ, մի եղեք չափազանց եռանդուն, առավել եւս՝ ագրեսիվ՝ փորձելով առաջ մղել ձեր տեսակետը, նույնիսկ,
եթե հարյուր տոկոսով վստահ եք, որ այն ճիշտ է (ամենայն հավանականությամբ դա այդպես է): Դե, հիմա գլխավորի մասին՝ ձեզ շատ եռանդուն և հաջող շաբաթ է սպասվում։

Կույս

Ամբողջ շաբաթը կանցկացնեք ակտիվության գագաթնակետին։ Բայց մտավախություն կա, որ այս գործունեությունը կարող է հիմնականում կործանարար լինել, քան ստեղծարար: Դրանք աստղերի ազդեցություններն են, և եթե փորձեք դրանք օգտագործել օպտիմալ կերպով՝ փնտրել ձեր սխալները նախագծերում, լսել կառուցողական քննադատությունը, ինչպես նաև ջանասիրաբար պայքարել վատ սովորությունների դեմ:

Կշեռք

Հենց ձեր նշանն է ամենաշատը ազդվելու երկուշաբթի օրը տեղի ունենալիք լուսնի խավարումից: Ուստի ողջ շաբաթվա ընթացքում պետք է շատ զգույշ լինել։ Նույնիսկ եթե հիմա որոշ անախորժություններ պատահեն, հիշեք, որ ամբողջական պարզությունը կգա միայն ապրիլի սկզբին: Նույնը, սակայն, վերաբերում է հաճելի իրադարձություններին։ Լավագույն օրը հինգշաբթին է։

Կարիճ

Ձեր ինտուիցիան և խորաթափանցությունն այս շաբաթ այնքան ուժեղ կլինեն, որ մյուսները կարող են մտածել, որ դուք ճանաչում եք այլմոլորկային ուժերին: Նրանց համոզել-չհամոզելը կախված է ձեզանից, սակայն թվարկված հատկանիշները հիանալի կծառայեն ձեզ բարդ խնդիրների լուծման և կարևոր որոշումներ կայացնելու գործում։ Շաբաթվա առաջին կեսն ավելի բարենպաստ է մեծ գործերի համար։

Աղեղնավոր

Հինգշաբթի օրը զգույշ եղեք։ Այդ օրը մեծ վտանգ կա սեփական (և ուրիշների) թուլություններով զբաղվելու, առողջ բանականության հաշվին օրիգինալության հետևից ընկնելու և պարզապես չափից դուրս ծախսեր անելու համար: Հակառակ դեպքում ձեզ չափազանց բարենպաստ շաբաթ է սպասվում, որի ընթացքում կարող եք շատ հաջող որոշումներ կայացնել ինչպես ձեր նյութական, այնպես էլ անձնական հարաբերությունների հետ կապված։

Այծեղջյուր

Շաբաթվա ընթացքում պետք է հույսը դնել հիմնականում սեփական ուժերի վրա։ Օրինակ, լավագույն ժամանակը չէ վերադասի հետ շփվելու համար։ Եթե այդպիսի հաղորդակցություն, այնուամենայնից, տեղի ունենա, ապա համոզվեք, որ ձեր նախագծերում և փաստաթղթերում սխալներ չկան, և որ ձեր գործողությունները չեն խախտում որևէ հրահանգ: Ընդհանուր առմամբ, հրահանգներին ու կանոններին համապատասխանելը շաբաթվա գլխավոր պահանջն է։ Ձեզ համար լավագույն օրը հինգշաբթին է։

Ջրհոս

Շաբաթը հիանալի է հանրաճանաչություն ձեռք բերելու համար, և եթե այժմ բախվում եք ցանկացած տեսակի հրապարակային գործունեությամբ, ապա ձեզ անպայման հաջողություն է սպասվում: Շաբաթը հաջող է նաև ցանկացած այլ գործունեության համար, պայմանով, եթե ժամանակ գտնեք գործերով զբաղվելու համար: Քանի որ շաբաթը նաև չափազանց ռոմանտիկ է, ապա սիրուց գլուխը կորցնելը նույնպես շատ իրական հեռանկար է:

Ձկներ

Աստղերը ձեզ համար հավասարակշռված և բարենպաստ շաբաթ են պատրաստել։ Այն հավասարապես հաջող է թե բիզնեսի, թե զգացմունքների համար: Բայց, թերևս, այն ամենահարմարն է ինքներդ ձեզնով զբաղվելու համար՝ տարբեր տեսակի մերսումներն ու կոսմետիկ պրոցեդուրաներն այժմ չափազանց հաճելի և օգտակար կլինեն։ Հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել սիրելիների շրջապատում, առանց խոշոր հավաքույթների ու փողոց դուրս գալու։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1119 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 13-19-ը 2024 թ․

13.05.2024
Վեներան իր երկնային ուժերի ծաղկման մեջ է, և, հետևաբար, մեզ սպասվում է ռոմանտիկայով ու զգացմունքներով լի շաբաթ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 466 անգամ
09.05.2024
Դիտվել է 228 անգամ
15.05.2024
Դիտվել է 76 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster