Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024

Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Խոյ

Մարտի սկզբին որոշ Խոյեր կկարողանան ձեռք բերել շատ արժեքավոր տեղեկություններ, ինչպես նաև ստուգել այն, ինչ ավելի վաղ հայտնի էր դարձել: Այս ժամանակահատվածում, առանց շտապելու և ավելորդ անհանգստությունների, կարգավորեք երկարաժամկետ ծրագրերը և դաշնակիցների հետ համաձայնեցրեք համատեղ գործողությունները։

Ամսվա երկրորդ կեսին կարող են դժվարություններ առաջանալ ձեր աշխատանքում, սակայն արագ լուծում կգտնեք, եթե լսեք ձեր ինտուիցիային։ Այս շրջանը հարմար է նաև նոր բան սովորելու համար։

• Բարենպաստ օրերը՝ 5, 11, 19, 27
• Անբարենպաստ օրերը՝ 8, 15, 22, 30 

Ցուլ

Մարտի սկիզբը հագեցած է լինելու և ձեզ կզգաք կարուսել նստածի պես։ Այս շրջանում տեղի կունենան անսպասելի իրադարձություններ, կհայտնվեն նոր հնարավորություններ ու որոշ դժվարություններ։ Որքան համառ լինեք, այնքան ավելի լավ արդյունքների կարող եք հասնել: Ամսվա երկրորդ կեսին Ցուլերը կստանան բազմաթիվ հարցերի պատասխաններ, որոնց մասին վերջին շրջանում մտածում էին։ Հնարավորություն կլինի նաև կյանքում ինչ-որ բան փոխելու։

• Բարենպաստ օրերը՝ 3, 9, 17, 25
• Անբարենպաստ օրերը՝ 7, 14, 21, 29

Երկվորյակ

Այս նշանի համար մարտի առաջին օրերը բեղմնավոր կլինեն։ Բարենպաստ շրջան կլինի աշխատանքային հարցերը լուծելու, գործընկերների հետ բանակցելու, գործարքներ կնքելու համար։ Երկվորյակները սովորականից ավելի հաճախ կհայտնվեն ուշադրության կենտրոնում։ Ամսվա կեսը բարդ կլինի՝ ստիպված կլինեք հետաձգել պլանավորված գործերն ու լուծել ծագած խնդիրները։ Մարտի վերջին դրական միտումը կուժեղանա։

• Բարենպաստ օրերը՝ 1, 8, 16, 24, 31
• Անբարենպաստ օրերը՝ 6, 13, 20, 28

Խեցգետին

Ամսվա սկիզբը կլինի բեղմնավոր ու հագեցած։ Այս ժամանակահատվածում կարող եք մեծ ծրագրեր կազմել ու ավելի հաճախ նախաձեռնողականություն ցուցաբերել։ Մարտի կեսին Խեցգետինները պետք է կենտրոնանան օգտակար գործերի ու աշխատանքային խնդիրների լուծման վրա։ Մարտի վերջին շաբաթները բարենպաստ կլինեն անձնական հարաբերությունների համար։

• Բարենպաստ օրերը՝ 6, 14, 22, 30
• Անբարենպաստ օրերը՝ 3, 10, 17, 25 

Առյուծ

Մարտին Առյուծները կկարողանան նկատելի հաջողությունների հասնել իրենց աշխատանքում, եթե ժամանակ չկորցնեն ու վստահելի դաշնակիցներ ընտրեն։ Հիանալի ժամանակ է լուրջ նախագծեր սկսելու համար։ Նաև պետք է պատրաստ լինեք նոր բաներ սովորել և երկարաժամկետ ծրագրեր կազմել: Շատ Առյուծների համար անձնական հարաբերությունները կարող են հետին պլան մղվել:

• Բարենպաստ օրերը՝ 4, 12, 20, 28 
• Անբարենպաստ օրերը՝ 7, 15, 23, 31

Կույս

Մարտի սկզբին Կույսերը պետք է ավելի զգույշ լինեն։ Անհանգստությունները սովորականից ավելի շատ կլինեն, իսկ առաջնահերթությունները միանգամից ճիշտ սահմանել չի հաջողվի։ Արժե լսել նրանց խորհուրդները, ովքեր ձեզ վաղուց են ճանաչում և լավ հասկանում։ Ամսվա կեսից դրական միտումների ազդեցությունը կմեծանա ու նոր հնարավորություններ կհայտնվեն։

• Բարենպաստ օրերը՝ 3, 11, 19, 27
• Անբարենպաստ օրերը՝ 6, 14, 22, 30 

Կշեռք

Ամսվա սկիզբը բավականին բուռն կլինի։ Որոշ մասնագիտական դժվարություններ կարող են առաջանալ։ Բայց շուտով ձեր ինտուիցիան ձեզ կասի, թե ինչպես վարվել: Կարեւոր դեր կխաղա նաեւ սիրելիների աջակցությունը։ Մարտի երկրորդ կեսին դրական միտումը կսկսի ակտիվանալ։ Այս անգամ բարենպաստ շրջան կլինի անձնական հարաբերությունների համար։

• Բարենպաստ օրերը՝ 2, 10, 18, 26
• Անբարենպաստ օրերը՝ 5, 13, 21, 29

Կարիճ

Կարիճների համար մարտը բավականին բուռն է լինելու։ Մեկ ամսվա ընթացքում ձեզ հարկավոր կլինի շատ բաների մասին միաժամանակ մտածել և լուծել ոչ միայն ձեր խնդիրները։ Ինչ պլաններ էլ որ կազմեք, հիշեք, որ դրանք, հավանաբար, ճշգրտման կարիք կունենան:

Ամսվա կեսին սպասվում են հաճելի անակնկալներ, բախտորոշ զուգադիպություններ։ Այնուամենայնիվ, արժե հիշել, որ ամեն ինչում ձեր բախտը չի բերելու և պետք է ապավինեք սեփական ուժերին։ Մարտի վերջին օրերը կլինեն հետաքրքիր և հուզիչ։

• Բարենպաստ օրերը՝ 1, 9, 17, 25, 31 
• Անբարենպաստ օրերը՝ 4, 12, 20, 28

Աղեղնավոր

Ամսվա սկիզբը բավականին հագեցած է լինելու։ Խնդիրները լուծելու համար ստիպված կլինեք մի կողմ դնել ընթացիկ գործերը։ Բայց անհանգստանալու լուրջ պատճառներ չեն լինի՝ արագ կհաղթահարեք դժվարությունները։ Մարտի երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների համար։ Աղեղնավորները կկարողանան փախչել հոգսերից ու հանգստանալ հաճելի ընկերակցությամբ։

• Բարենպաստ օրերը՝ 6, 14, 22, 30
• Անբարենպաստ օրերը՝ 2, 10, 18, 26

Այծեղջյուր

Մարտի սկզբին Այծեղջյուրները հնարավորություն կունենան հասնելու նրան, ինչ նախկինում անհնար էր թվում։ Դաշնակիցների աջակցությունը կարևոր դեր կխաղա։ Դուք պետք է արագ գործեք, և դա որոշ Այծեղջյուրների կստիպի անհանգստանալ: Ամսվա երկրորդ կեսը հարմար է ինֆորմացիան ուսումնասիրելու և վերլուծելու համար։ Այս ժամանակահատվածում աշխատեք նաեւ ժամանակ գտնել ընտանեկան հարցերի ու սիրելիների հետ շփվելու համար։ Մարտի վերջին օրերը կարող են դժվար լինել։ Ճիշտ գնահատեք ձեր ուժերը և մի մոռացեք հանգստանալ։

• Բարենպաստ օրերը՝ 4, 12, 20, 28
• Անբարենպաստ օրերը՝ 7, 15, 23, 31

Ջրհոս

Պետք չէ մարտի սկզբին կարևոր որոշումներ կայացնել։ Խոստումներ տալու և ինքդ քեզ պարտավորեցնելու ճիշտ ժամանակը չէ։ Ամսվա կեսին դրական ազդեցությունը կմեծանա, իսկ վաղեմի ցանկությունները կարող են իրականանալ։ Մարտի վերջին օրերին Ջրհոսները շատ անելիքներ կունենան։ Աշխատեք ոչինչ չթաքցնել նրանցից, ում օգնությանն եք դիմում, դա զերծ կպահի թյուրիմացություններից։

• Բարենպաստ օրերը՝ 3, 11, 19, 27 
• Անբարենպաստ օրերը՝ 6, 14, 22, 30

Ձկներ

Մարտի սկիզբը Ձկների համար խոստումնալից շրջան կլինի։ Հավանական է, որ օգտակար ծանոթություններ կունենաք և կհանդիպեք մարդկանց, որոնցից շատ բան կսովորեք։ Մարտի կեսին առաջին պլան կգան անձնական հարաբերությունները։ Հնարավորություն կա, որ դուք որոշեք ամուսնանալ կամ սկսել միասին ապրել։ Մարտի վերջին օրերին պետք է խուսափել գերծանրաբեռնվածությունից։

• Բարենպաստ օրերը՝ 2, 10, 18, 26 
• Անբարենպաստ օրերը՝ 5, 13, 21, 29 

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3251 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 265 անգամ
07.05.2024
Դիտվել է 233 անգամ
08.05.2024
Դիտվել է 215 անգամ
09.05.2024
Դիտվել է 204 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster