Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024

Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները: Աշխատավարձը գոհացուցիչ է, բայց գնաճն իր վնասն է տալիս, ու օրեցօր ավելանում են առաջադրանքները։

Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը: Ինչպե՞ս կարող եք օգնել ղեկավարությանը տեսնել ձեր ներուժը:


Նախապես պատրաստվեք ղեկավարի հետ լուրջ զրույցի 

Առաջին բանը, որ պետք է անել, զրույցի նպատակը որոշելն է: Ի՞նչ արդյունք եք ուզում։ Մտածեք առավելագույն և նվազագույն տարբերակների մասին: Ինչի՞ն եք պատրաստ համաձայնվել, եթե ինչ-ինչ պատճառներով պարզվի, որ առավելագույն տարբերակը անհասանելի է: Օրինակ, եթե ձեզ մերժեն մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, կբավարարվե՞ք փոխտնօրենի դերին։

Վերցրեք թուղթ և բաժանեք այն երեք սյունակի: Ինքներդ ձեզ անկեղծորեն պատասխանեք հետևյալ հարցերին.

1. Ի՞նչ իրավիճակ եմ ուզում ստանալ (եկամտի աճ թվերով):

2. Ի՞նչ արդյունք եմ ուզում ստանալ (պաշտոն, պարտականություններ, կարգավիճակ և այլն):

3. Ինչպե՞ս և երբ կարող եմ խոսել այս մասին:

Որքան մանրամասն նկարագրեք ձեր ակնկալիքները, այնքան ավելի հեշտ կլինի զրույցի ընթացքում համոզել ղեկավարին: Դուք ստիպված չեք լինի իմպրովիզներ անել, և դա ձեզ վստահություն կհաղորդի անհրաժեշտ պահին:

Անպայման ուսումնասիրեք շուկան: Բարձրացում խնդրելու համար դուք պետք է տեղյակ լինեք ձեր մատուցած ծառայությունների գների մասին: Կարող եք փնտրել նմանատիպ թափուր աշխատատեղեր և ուշադրություն դարձնել ոչ այնքան աշխատավարձի մակարդակին, որքան դիմորդներին ներկայացվող պահանջներին, նրանց աշխատանքային փորձին և կրթությանը։

Հիմնավորեք ձեր առաջարկը

Ղեկավարները սիրում են հստակություն՝ թվեր, փաստեր, գրաֆիկներ: Փաստագրեք ձեր ձեռքբերումները և դրանք հստակ ներկայացրեք ղեկավարությանը, որպեսզի կասկած չլինի. դուք արժեքավոր աշխատող եք և իսկապես պետք է ավելի շատ վարձատրվեք:

Եթե, չնայած բոլոր ջանքերին, ձեր վերադասի կարծիքը մնում է անփոփոխ, հրաժարվեք: Գտեք աշխատանք, որտեղ ձեր ունակությունները կգնահատվեն։

Կատարելագործվեք

Ձեր ցանկությունները, հնարավորությունները և կարողությունները համապատասխանեցրեք գործատուի պահանջներին: Միգուցե որոշ հմտություններ պետք է կատարելագործվե՞ն, իսկ մյուսները՝ զրոյի՞ց սկսեք: Հիշեք՝ նրանք ընտրում են նախաձեռնողներին և ինքնավստահներին: Ցույց տվեք ողջամիտ նախաձեռնություն ձեր ներկայիս պաշտոնում:

Մտածեք այն մասին, թե ինչը ձեզ չի բավականացնում և դարձրեք այն ձեր առաջնահերթությունը: Կարդացեք մասնագիտական գրականություն, հետևեք ձեր ոլորտի նոր զարգացումներին, սովորեք արագ մշակել տեղեկատվությունը, և դուք միշտ պահանջված կլինեք:

Այնուամենայնիվ, կարողություններ զարգացնելով, մի մոռացեք փափուկ հմտությունների մասին. վարժեցրեք գործընկերների հետ շփվելու ձեր ունակությունը, սովորեք հարմարվել նոր պայմաններին և աշխատել ձեր հուզական ինտելեկտի վրա:

Ինքնփիար արեք

600x400

Դուք առաջադրանքներ եք կատարում «ձեր և այն տղայի փոխարե՞ն»: Ներգրավվա՞ծ եք նոր նախագծերի մշակման մեջ, թեև դա նշված չէ ձեր աշխատանքի նկարագրության մեջ: Բաժանմունքի կեսից ավելի հաճախորդների խնդիրններո՞վ եք զբաղվում: Մի ամաչեք և գաղտնի մի պահեք: Ղեկավարությունը պետք է ճանաչի իր հերոսներին։ Կարիք չկա ամեն օր ցուցադրել ձեր ձեռքբերումները, բայց ամենշաբաթյա պլանավորման հանդիպման ընթացքում կարող եք և պետք է նշեք սահմանվածից ավելի կատարված աշխատանքը:

Չափավորությունը կարևոր է ամեն ինչում։ Եթե դուք ինտենսիվ սովորեցնում եք ձեր գործընկերներին, ստանձնում եք բարդ գործեր և անընդհատ կատարում փոխտնօրենի պարտականությունները, ղեկավարությունը կարող է վարժվել դրան և դադարել նկատել։ Շատ հարմար է թիմում ունենալ «աշխատանքային ձի», որը հավելյալ վարձատրվելու կարիք չունի։ Հիշեք անձնական սահմանների մասին՝ դուք խոստումնալից մասնագետ եք և հարգված լինելու կարիք ունեք։

Զրույցից առաջ վերլուծեք ընկերության տնտեսական իրավիճակը: Եթե կազմակերպությունը ճգնաժամի մեջ է, առաջխաղացում անկնալելը լավ գաղափար չէ: Հետաձգեք այն մինչև ավելի լավ ժամանակներ:

Ընտրեք ճիշտ պահը խոսելու համար

Զրույցը ծրագրեք օրվա սկզբին, քանի դեռ ղեկավարը ծանրաբեռնված չէ աշխատանքային առաջադրանքներով, և ոչ ոք չի հասցրել փչացնել նրա տրամադրությունը։ Science ամսագրում հրապարակված հետազոտությունը հաստատում է, որ առավոտյան բանակցություններն ամենաարդյունավետն են: Մի խոսեք վազելիս, խնդրեք, որ ձեզ անձամբ ընդունեն, որպեսզի կարողանաք դեմ առ դեմ քննարկել հարցը:

Շնչառական վարժությունները կօգնեն ձեզ հանգստանալ կարևոր զրույցից առաջ: Օրինակ, կատարեք հետևյալ դանդաղ շնչառական վարժությունը։

• ներշնչեք մինչև 4 հաշվելը

• պահեք շունչը 4 հաշվելով

• արտաշնչելք հաշվելով մինչև 4-ը

• պահեք շունչը մինչև 4 հաշվելը

• կրկնեք 5-6 անգամ։

Ցանկացած իրավիճակում եղեք ինքներդ ձեր հետ անկեղծ, թե ինչ է ձեր ուզածը։ Ղեկավարից շատ ժամանակ մի խլեք: Ուղիղ զրույցի դեպքում՝ առանց դսես ու դեն ընկնելու, ձեզ նպատակին հասցնելու ավելի մեծ հավանականություն կունենաք:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 728 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2024 12:16
Ջենիֆեր Լոպեսը պատմել է իր այն աշխատանքի մասին, որն իրեն օգնել է «մարտական մարզավիճակի» հասնել։ «Ես հենց նոր ավարտեցի «Սարդ-կնոջ համբույրը» ֆիլմի նկարահանումները, որտեղ շատ երգեր ու պարեր էին հնչում, ինչը եւ՛ ոգեւորիչ էր, եւ՛ հոգնեցնող»,-նշել է նա,-«Հիմա ես ավելի նիհար եմ, քան երբեւէ: Ես հիմա մարտական վիճակում եմ»:
13-05-2024 05:13
Մոդել եւ դերասանուհի Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից: Դերասանուհին սոցիալական ցանցերում անկեղծորեն պատմել է իր երկարամյա ճանապարհորդության մասին․ «2,5 տարի՝ առանց սեռական հարաբերությունների, եւ, անկեղծ ասած, երբեք ավելի լավ չի եղել»,-գրել է նա TikTok-ի տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
13-05-2024 04:02
Պամելա Անդերսոնը և նրա որդիները Mötley Crüe-ի թմբկահար Թոմի Լիից՝ 27-ամյա Բրենդոնը և 26-ամյա Դիլանը նկարահանվել են Pandora-ի գովազդային արշավում՝ նվիրված Մայրության օրվան։ Նրանք ներկայացրել են լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերի նոր հավաքածու։
13-05-2024 03:53
54-ամյա Քեյթ Բլանշեթը դարձել է Vogue China-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Հարցազրույցներից մեկում կինոաստղն ասել է, որ հավատարիմ է կայուն զարգացման սկզբունքներին և նախընտրում է նույն զգեստը կրել տարբեր կարմիր գորգերի համար։ Նա նաև չի խորշում դիզայներական իրերի վերօգտագործումից:
13-05-2024 02:21
Երգիչ Անդրեն հերքել է երեկվանից սոցցանցերում ու լրատվականներում տարածվող այն լուրերը, թե ինքը որդի է ունեցել։ «Ես դեռ որդի չունեմ, բայց, Աստված առաջ, մի օր կունենանք։ Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք։ Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»,-ինստագրամյան Story բաժնում, ի պատասխան շրջանառվող խոսակցությունների, գրել է երգիչը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 281 անգամ
07.05.2024
Դիտվել է 234 անգամ
08.05.2024
Դիտվել է 216 անգամ
09.05.2024
Դիտվել է 205 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster