03-02-2012 19:21 Ցեղասպանությունների մասին օրինագիծը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը կքննի փետրվարի 29-ին:
03-02-2012 19:19 Փետրվարի 12–ին Հայաստանի 9–ը մարզերի մի շարք համայնքներում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ։
03-02-2012 17:21 Մինչև տարեվերջ կգույքագրվեն Երևանի բոլոր ծառերը, և կտնկվի մոտ 30 հազար նոր ծառ ու թուփ:
03-02-2012 17:14 Փետրվարի 4-ին եւ 5-ին տեղումները հանրապետության տարածքում կպահպանվեն միայն Սյունիքում և Արցախում:
03-02-2012 16:20 Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորական, անազատության մեջ գտնվող Ռագըփ Զարաքոլուն Նոբելյան մրցանակի է ներկայացվել:
03-02-2012 15:59 ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում փետրվարի 1-ին տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում' նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձին:
03-02-2012 15:25 Իսլամիստները հաղթել են Քուվեյթի պատգամավորական ընտրություններում. «Ֆրանսպրես»
03-02-2012 15:06 Հայաստանում անչափահասների գործած հանցագործություններն աճել են. 2011 թ. արձանագրվել է 453 անչափահասների գործած 527 հանցագործություն:
03-02-2012 14:38 Google-ը հայտարարել է, որ արգելափակելու է Blogger խոշորագույն բլոգ-ծառայությունում ստեղծված բլոգների հասանելիությունը որոշ երկրների կառավարությունների պահանջով:
03-02-2012 13:51 Կիեւյան փողոցից բերման են ենթարկել սուտ մատնություն կատարելու համար հետախուզվող ուզբեկստանցի կնոջը:
03-02-2012 13:16 Արքայազն Ուիլյամը զինվորական վեցշաբաթյա ծառայությունը կանցկացնի Ֆոլկլենդյան կղզիներում:
03-02-2012 13:12 Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր բացվում է սկսում Անվտանգության միջազգային համաժողովը:
03-02-2012 12:37 ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարել է, որ նախորդ տարվա հուլիսին Սոմալիում հայտարարված սովն ավարտված է:
03-02-2012 11:50 «Արմենպրես»-ի նախկին տնօրեն Հրայր Զորյանը նշանակվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ:
03-02-2012 11:18 Նոր բաժնետեր՝ Հայաստանի ինտերնետ շուկայում. «Ռոստելեկոմը» 22,5 մլն դոլարով ձեռք է բերել GNC-Alfa հայաստանյան մագիստրալային ինտերնետ օպերատորի «75%՝ հանած մեկ բաժնետոմս» բաժնեմասը:
03-02-2012 10:29 Եվրոպայում սառնամանիքների զոհերի թիվն այս գիշեր անցել է 160-ից:
03-02-2012 10:18 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում գիշերը ոստիկանության հետ բախումների հետեւանքով վիրավորվել է ավելի քան 600 ցուցարար, Սուեզում երկու զոհ կա:
03-02-2012 10:17 Հանրապետության տարածքում ձնաբքի ու մերկասառույցի հեեւևանքով դժվարանցանելի ճանապարհներ կան. Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:
02-02-2012 21:23 Եգիպտոսի վարչապետը ցրել է ֆուտբոլի ֆեդերացիան`կապված փետրվարի 1-ին Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղի ունեցած անկարգությունների հետ:
02-02-2012 21:19 Ըստ անգլիական «Heat» ամսագրի հարցման,«Լոս Անջելես Գելեքսի» թիմի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդ:
08-10-2026 09:40 Նյուքասլի և Էքսեթերի համալսարանների գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ինքնավստահ մարդիկ առավել հաճախ են առաջխաղացում ունենում աշխատավայրում, և բանկերում և այլ կազմակերպություններում զբաղեցնում են բարձր դիրքեր, հաղորդում է Eurek Alert պարբերականը: Բացի այդ, այդպիսի մարդիկ հաճախ թերագնահատում են ուրիշների հնարավորությունները և զբաղվում են ավելի ռիսկային գործերով, ինչը հանգեցնում է խնդիրների առաջացման այն կազմակերպություններում, որտեղ նրանք աշխատում են: Մյուս կողմից էլ՝ ոչ այնքան ինքնավստահ մարդիկ համարվում են ավելի քիչ կոմպետենտ:
07-10-2026 11:42 Նյու Դելիում մեկնարկել է «Ms. and Mrs. United Nations 2026» գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Եզրափակիչ փուլը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, իսկ մինչ այդ Հնդկաստանում մասնակիցներին հագեցած ծրագիր է սպասվում։
07-10-2026 11:31 Արքայադուստր Դիանային նվիրված՝ Չարլզ Սփենսերի հուշագրությունը մեծ արձագանք է գտել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Կոմսը բազմաթիվ մանրամասներ է ներկայացրել քրոջ կյանքի, այդ թվում՝ այլ հայտնի անձնավորությունների հետ նրա ունեցած հարաբերությունների մասին։ Հատկանշական է, որ նոր գրքի գլուխներից մեկում նա բացահայտում է, թե արքայադուստրն ունեցել է ամերիկացի մի երկրպագու, որը խոստացել է նրան դարձնել Միացյալ Նահանգների առաջին տիկին. շատերը ենթադրում են, որ խոսքը կարող էր լինել Դոնալդ Թրամփի մասին։
07-10-2026 02:00 Ջիջի Հադիդն ու Բրեդլի Կուպերը կրկին երկրպագուների շրջանում հնարավոր հարսանիքի վերաբերյալ ենթադրությունների առիթ են տվել։ Փարիզում զբոսնելիս զույգի ձեռքերին նկատել են միանման ոսկե մատանիներ։ Պապարացիների արած լուսանկարները հանրությանը հիմք են տվել ենթադրելու, որ աստղերն արդեն ամուսնացել են և այժմ պատրաստվում են հարսանեկան խնջույքի։
07-10-2026 01:48 49-ամյա Նատալյա Գնեուշևան երեխայի է սպասում 28-ամյա Վլադ Պրոխորովից։ Ապագա հայրն առաջինն է հայտնել այդ լուրը «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում։ Դերասանը նշել է, որ չէր ծրագրել հայր դառնալ մինչև 35 տարեկանը, սակայն դա ավելի շուտ տեղի ունեցավ, և նա շատ ուրախ է այդ կապակցությամբ։ Զույգն իր նոր կարգավիճակով առաջին անգամ հանրությանը ներկայացավ, երբ դերասանն իր գործակալի հետ ներկա գտնվեց «Ruki Vverkh 2» ֆիլմի պրեմիերային։ Վլադ Պրոխորովը վստահորեն հայտարարեց, որ այժմ ստիպված կլինի ավելի քրտնաջան աշխատել։