Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Ինչ կարող է անել ձեր մարմնի հետ օրական 15 կքանիստը

14.11.2025

Մենք ավելի ու ավելի շատ ժամանակ ենք անցկացնում նստած՝ ավտոմեքենայում, գրասենյակում, համակարգչի մոտ։ Այս պայմաններում նույնիսկ կարճատև ակտիվությունը դառնում է ինքնախնամքի մաս, սակայն մենք հաճախ անգամ դա անտեսում ենք։ Դուք կարող եք պարզապես առանց որևէ նախապատրաստության սկսել տանը տասնհինգ կքանիստ անելուց։

Ֆիթնես մարզիչները բացատրում են, թե ինչու է դա բավական, որպեսզի ձեր մարմինն արդեն իսկ ձեզ շնորհակալություն հայտնի։

Ինչով են օգտակար կքանստումները

Կքանստումը մարդկային ամենաբնական գործողություններից մեկն է: Մենք նստում ենք, կանգնում, կռանում և առարկաներ բարձրացնում. մեր մկաններն աշխատում են նմանատիպ ձևով: Հետևաբար, կքանստումը նպաստում է ուժի և կոորդինացիայի զարգացմանը՝ առանց որևէ սարքավորման անհրաժեշտության:

Կքանստումները բարելավում են արյան շրջանառությունը, ամրացնում հոդերը և օգնում վերականգնել հավասարակշռությունը։ Նույնիսկ մի քանի անգամը կարող է արթնացնել մարմինը։ Կքանստումն ակտիվացնում է ոտքերի, հետույքի և մեջքի մկանները։

Ֆիզիկական օգուտներից բացի, այս պարզ վարժությունը նպաստում է ուշադրության զարգացմանը. դուք սկսում եք զգալ ինքներդ ձեզ, վերահսկել ձեր կեցվածքը, շնչառությունը և շարժումների սահունությունը։

Ինչպես ճիշտ կատարել կքանստում

300x400

• Կանգնեք՝ ոտքերը ուսերի լայնությունից մի փոքր լայն բացած և ոտնաթաթերը մի փոքր դեպի դուրս շրջված։

• Մեջքը պահեք ուղիղ, հայացքը՝ դեպի առաջ։

• Կոնքը ետ պահեք, կարծես նստած լինեք անտեսանելի աթոռի վրա։

• Ծնկները պահեք ոտնաթաթերի ողղությամբ, կրունկները հատակից չեք կտրում։

• Արտաշնչելիս սահուն վեր կանգնեք։

Հաճախ հանդիպող սխալներից են կլորացված մեջքը, մարմինն առաջ տեղափոխելը և թույլ հոդերի դեպքում չափազանց խորը շարժումները։ Ավելի լավ է քիչ կատարել, բայց որակով։

Ինչ օգուտներ ունի օրական 15 կքանիստը

300x400

Ֆիզիոլոգիապես, տասնհինգ կքանիստը ձեզնից կպահանջի մոտ մեկ րոպե. դա լիարժեք մարզում չէ, բայց հիանալի միջոց է ձեր մարմինն արթնացնելու և նյութափոխանակությունը գործի դնելու համար։

Նույնիսկ կարճ շարժումներն ակտիվացնում են ձեր ոտքերի, հետույքի, մեջքի և որովայնի մկանները, բարելավում արյան շրջանառությունը և օգնում են պահպանել հոդերի շարժունակությունը, հատկապես, եթե օրը նստած եք անցկացնում։

Ցանկացած մարզում սկսելուց առաջ պետք է խորհրդակցեք ձեր բժշկի հետ, հատկապես, եթե ունեք քրոնիկ հիվանդություններ կամ հոդերի ցավ։

Թվում է, թե տասնհինգ կքանիստը մանրուք է։ Բայց եթե դրանք անեք ամեն օր, կզարգանա կարգապահությունը, իսկ ձեր մկաններն աստիճանաբար կամրապնդվեն։ Սկզբում դա դառնում է սովորություն, ապա՝ կյանքի բնական մաս։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ, 2020) մեծահասակներին խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Սա չի նշանակում, որ դուք պետք է անմիջապես առավելագույնս ծանրաբեռնեք ձեզ. ընդհակառակը, նույնիսկ փոքր, բայց կանոնավոր քայլերը ձեզ ավելի կմոտեցնեն այդ ցուցանիշին։

Երբ է կքանիստներ կատարելու լավագույն ժամանակը

300x400

Օպտիմալ ժամանակը կախված է ձեր ինքնազգացողությունից։

• Առավոտյան կքանիստները ձեզ կօգնեն արթնանալ և վերականգնվել։

• Օրվա ընթացքում դրանք հիանալի միջոց են ձգվելու համար, եթե նստակյաց աշխատանք եք կատարում։

• Երեկոյան կքանիստները կօգնեն թեթևացնել հոգնածությունը։ Այնուամենայնիվ, խուսափեք քնելուց առաջ կատարելուց, քանի որ ֆիզիկական ակտիվությունը խթանում է նյարդային համակարգը, ինչը կարող է դժվարացնել քնելը։

Կարևորը ժամանակը չէ, այլ հետևողականությունը։ Ամենօրյա ակտիվության ընդամենը մեկ րոպեն մեկ քայլ է դեպի ավելի լավ ինքնազգացողություն։

Ցանկացած ֆիզիկական ակտիվություն ներդրում է ձեր ինքնազգացողության մեջ։ Նույնիսկ եթե տևում է ընդամենը մեկ րոպե, այն դարձրեք անձնական ինքնախնամքի սովորություն։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2138 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շոգը և ալկոհոլը. ինչպես է ալկոհոլն ազդում մարմնի վրա շոգ եղանակին

28.05.2026
Շոգ եղանակին ալկոհոլը կարող է լինել չափազանց վտանգավոր համադրություն, որը կարող է հանգեցնել առողջության համար անբարենպաստ հետևանքների:

20 րոպե, որոնք որոշիչ են. կանայք ավելի շատ են տառապում քնի պակասից, քան տղամարդիկ

10.04.2026
Քնի հիգիենա. հանգստի 10 կանոն, որոնք կվերականգնեն ձեր հենսունակությունը:

10 պարզ սովորություն, որոնք ձեզ երկար և երջանիկ կյանք կապահովեն

04.03.2026
Բոլորս ասում ենք, որ առողջ ապրելակերպ ենք վարում։ Բայց արդյոք դա իսկապե՞ս այդպես է։

Դեմքի բոտոքսի դրական և բացասական կողմերը

29.01.2026
Բոտուլինային տոքսինային թերապիան տարածված միջամտություն է, որը ներառում է բոտուլինային տոքսինի ներարկում մաշկի մեջ։

Ինչ սովորություններ են քայքայում հիշողությունը և ինչպես վերականգնել այն

15.01.2026
Շատերն են գանգատվում, որ իրենց հիշողությունը թուլանում է։ Եվ պարտադիր չէ, որ դա պայմանավորված լինի տարիքով, հնարավոր է նաև՝ պատճառը առօրյա սովորությունները լինեն։

Կանանց սեռական առողջությունը և երկարակեցությունը

12.12.2025
Կա միֆ, որ սեռական ակտիվությունը տարիքի հետ անպայմանորեն նվազում է: Պարզվում է, որ այս պնդումը բավարար ապացույցներով չի հիմնավորված:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-06-2026 09:00
Շաբաթավերջին Ուելսի արքայադուստրը մասնակցեց արքայադուստր Աննայի որդու՝ Պիտեր Ֆիլիպսի հարսանիքին, որտեղ անսպասելիորեն հանդիպեց մի տղամարդու, որը մի ժամանակ հատուկ տեղ էր զբաղեցնում իր կյանքում: Հյուրերի թվում էր Ռուպերտ Ֆինչը՝ Քեյթի նախկին ընկերը, որի հետ նա հանդիպում էր դեռևս արքայազն Ուիլյամին հանդիպելուց շատ առաջ: Նրանց սիրավեպը սկսվել է 2001 թվականին Սուրբ Անդրեասի համալսարանում: Քեյթը նոր էր ընդունվել առաջին կուրս, իսկ Ռուպերտն արդեն ավարտում էր ուսումը: Երիտասարդները արագ մտերմացան և համարվում էին համալսարանի ամենագեղեցիկ զույգերից մեկը:
08-06-2026 08:56
Երկար ժամանակ հանրության ուշադրությունը կենտրոնացած էր միայն Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի ավագ դստեր վրա։ Մինչ 21-ամյա Դևա Կասելը մոդելային կարիերա էր կառուցում, նկարահանվում նորաձևության ապրանքանիշերի համար և փորձում իր ուժերը դերասանական ասպարեզում, նրա կրտսեր քույրը նախընտրում էր մնալ ստվերում։ Սակայն իրավիճակը արագ փոխվում է։ 16-ամյա Լեոնի Կասելը լուրջ հայտ է ներկայացրել իր սեփական կարիերայի համար՝ որպես գլխավոր հերոսուհի հայտնվելով Madame Figaro-ի վերջին համարում։
08-06-2026 08:49
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան նվաճեց իր առաջին «Մեծ սաղավարտի» տիտղոսը։ Նա հաղթեց Ռոլան Գարոսի (Ֆրանսիայի բաց առաջնություն) կանանց մենախաղի եզրափակչում։ Անդրեևայի մրցակիցը 24-ամյա լեհ թենիսիստուհի Մայա Չվալինսկան էր։ Անդրեևան վստահ առավելություն ստացավ՝ առաջին սեթը հաղթելով 6-3 հաշվով, իսկ երկրորդը՝ 6-2 հաշվով։
08-06-2026 08:47
Բրեդ Փիթը հանրությանը ներկայացել է իր ընկերուհու՝ 33-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Զույգը ներկա է գտնվել Փարիզում ընթացող Ռոլան Գարոսի թենիսի մրցաշարին։
08-06-2026 07:04
Լոնդոնում իրենց ամուսնության պաշտոնական գրանցումից ընդամենը մի քանի օր անց երգչուհի Դուա Լիպան և դերասան Թըրները կրկին ամուսնական երդումներ փոխանակեցին՝ այս անգամ Իտալիայի շքեղ առանձնատանը։ Մինչդեռ առաջին արարողությունը համոստ էր և տեղի ունեցավ նրանց ամենամտերիմների շրջապատում, նորապսակները երկրորդ տոնակատարության համար ընտրեցին բոլորովին այլ՝ շքեղ ձևաչափ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.06.2026
Դիտվել է 1050 անգամ
08.06.2026
Դիտվել է 391 անգամ
04.06.2026
Դիտվել է 341 անգամ
05.06.2026
Դիտվել է 291 անգամ
06.06.2026
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster