Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025

Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

Զարդերը կարող են մգանալ տարբեր պատճառներով՝ անորակ մետաղ, մաշկի հետ շփում, ոչ պատշաճ պահպանում և այլն: Այստեղ կպատմենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես ավելի երկար պահպանել սկզբնական տեսքը:

Արծաթի սևանալու հիմնական պատճառները

Արծաթն ազնիվ մետաղ է, որը հայտնի է իր ձյունաճերմակ գույնով և գեղեցիկ փայլով: Սակայն ժամանակի ընթացքում այն հակված է մգանալու և իր գրավչությունը կորցնելու: Ներկայացնում ենք արծաթի սևանալու հիմնական պատճառները:

300x400

Ռեակցիա ջրածնի սուլֆիդի հետ

Արծաթե զարդերի մգանալու հիմնական պատճառը մետաղի և մթնոլորտում առկա ջրածնի սուլֆիդի միջև քիմիական ռեակցիան է: Այս ռեակցիան առաջացնում է արծաթի սուլֆիդ (Ag2S), որը հայտնվում է որպես սև ծածկույթ: Այս ռեակցիան արագանում է բարձր խոնավության և արդյունաբերական արտանետումներից առաջացող օդի աղտոտման պատճառով:

Մաշկի հետ շփում

Արծաթե զարդերը կարող են ավելի արագ մգանալ, եթե դրանք պարբերաբար շփվեն մաշկի հետ: Քրտինքը, ճարպը և կոսմետիկան կարող են ռեակցիայի մեջ մտնել մետաղի հետ: Հատկապես խոցելի են ցածրորակ զարդերը կամ օքսիդացման նկատմամբ զգայուն խառնուրդներ պարունակող համաձուլվածքներից պատրաստվածները:

Սխալ պահպանում

Արծաթե իրերի անհամապատասխան պայմաններում պահելը նպաստում է մգացմանը: Երկարատև պահպանումը փակ տուփերում՝ առանց օդափոխության կամ բարձր խոնավության դեպքում, մգացման գործընթացն ուժեղանում է:

Մետաղի որակը

Վատ որակի արծաթը (օրինակ՝ ցածր հարկի արծաթը) հակված է արագ փոխել գույնը՝ հիմնականում մետաղի խառնուրդների պատճառով: Բարձրորակ մաքուր արծաթը (925 հարկի) դանդաղ է մգանում և ավելի երկար է պահպանում իր փայլը:

Ինչպես արծաթը պաշտպանել մգացումից

300x400

Արծաթը մգացումից պաշտպանելու համար կան մի քանի պարզ եղանակներ։

Ճիշտ պահպանում․

• Արծաթե իրերը պետք է պահվեն իրարից առանձին՝ քերծվածքներից և վնասներից խուսափելու համար։

• Օգտագործեք հատուկ պայուսակներ կամ գործվածքե պատյաններ՝ արծաթը թթվածնից և խոնավությունից պաշտպանելու համար։

• Յուրաքանչյուր զարդը փաթաթեք փափուկ կտորի կամ փայլաթիթեղի մեջ՝ օդի հետ շփումը նվազագույնի հասցնելու համար։

Կանոնավոր խնամք․

• Պարբերաբար սրբեք մակերեսը մաքուր, չոր կտորով՝ կեղտը և փոշին հեռացնելու համար։

• Օգտագործեք փափուկ խոզանակներ կամ փայլեցնող կտոր՝ փայլը վերականգնելու համար։

• Մաքրեք զարդերն արծաթի համար հատուկ մշակված լուծույթներով կամ մածուկներով։

Պաշտպանիչ ծածկույթների օգտագործում.

• Կոռոզիան և օքսիդացումը կանխելու համար քսեք պաշտպանիչ լաքի կամ հատուկ ծածկույթի բարակ շերտ։

• Մաքրելուց հետո զարդի վրա քսեք արտադրողի կողմից խորհուրդ տրված մոմային քսանյութ կամ պաշտպանիչ կրեմ։

Վեց ամիսը մեկ մաքրումը օգնում է պահպանել զարդի սկզբնական տեսքը և կանխում է սևանալը։

Ինչպես մաքրել մգացած արծաթե զարդերը

300x400

Ներկայացնում ենք պարզ մեթոդներ, որոնք կօգնեն վերականգնել ձեր զարդերի սկզբնական տեսքը։

Կերակրի սոդայի միջոցով․

1. Մեկ ճաշի գդալ սոդան խառնեք մի փոքր քանակության ջրի հետ՝ մածուկ ստանալու համար։

2. Խառնուրդը զգուշորեն քսեք կեղտոտ մակերեսին։

3. Մաքրեք փափուկ խոզանակով կամ սպունգով՝ հատուկ ուշադրություն դարձնելով կեղտոտ հատվածներին։

4. Զարդերը լվացեք տաք ջրի տակ և չորացրեք փափուկ կտորով։

Ատամի մածուկի միջոցով

1. Ատամի մածուկի փոքր քանակություն քսեք փափուկ ատամի խոզանակի վրա։

2. Զգուշորեն մաքրեք ամբողջ առարկան՝ խուսափելով չափազանց սեղմումից։

3. Ատամի մածուկի մնացորդները լվացեք տաք ջրով և չորացրեք սրբիչով։

Կիտրոնի հյութի և աղի միջոցով

1. Խառնեք կիտրոնի հյութը և աղը՝ 1:1 հարաբերակցությամբ։

2. Զարդերը գցեք լուծույթի մեջ՝ պահելով 10 րոպե։

3. Մաքրեք փափուկ խոզանակով, լվացեք ջրով և չորացրեք։

Մասնագիտական մաքրող միջոցների օգտագործմամբ

1. Հետևեք արտադրողի կողմից ապրանքի փաթեթավորման վրա գրված հրահանգներին։

2. Մաքրող միջոցը հավասարաչափ տարածեք զարդերի ամբողջ մակերեսի վրա։

3. Սրբեք փափուկ կտորով կամ անձեռոցիկով։

4. Մաքրված իրը լվացեք սառը ջրով և չորացրեք։

Հարցեր և պատասխաններ

300x400

Համառոտ պատասխաններ՝ հաճախակի տրվող մի քանի հարցերի։

Արծաթը միշտ նույն կե՞րպ է մգանում։

Ոչ, գույնի փոփոխության ինտենսիվությունը կախված է անհատական առանձնահատկություններից։ Որոշ մարդիկ ավելի շատ ծծմբային միացություններ են արտազատում, ինչը արագացնում է մգացման գործընթացը։ Արծաթի ցածր հարգը նույնպես ազդում է արծաթի մգացման արագության վրա։

Կարո՞ղ է առողջությունն ազդել արծաթի մգացման վրա։

Այո, առողջությունը դեր խաղում է ։ Վահանաձև գեղձի հիվանդությունները, հորմոնալ անհավասարակշռությունը և նյութափոխանակության խնդիրները կարող են մեծացնել արծաթի հետ փոխազդող միացությունների արտադրությունը։ Հետևաբար, զարդերի հաճախակի մգացումը կարող է բժշկի դիմելու նշան լինել։

Արդյոք պետ՞ք է դիմել մասնագետի, եթե զարդերը զգալիորեն մգացել են։

300x400

Եթե տնային կանոնավոր մաքրումը չի օգնում կամ կասկածներ է առաջացնում, ապա լավագույնը մասնագետ ոսկերչին դիմելն է։ Փորձառու մասնագետը կկարողանա արդյունավետ լուծումներ առաջարկել մգացումը հեռացնելու և ձեր զարդերն ապագայում պաշտպանելու համար։

Շնորհակալություն Տաթևիկ Գրիգորյանին՝ լուսանկարները տրամադրելու համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2535 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Ինչ կպատահի մարմնի հետ, եթե ամեն օր ձու ուտեք

10.03.2026
Ձուն հաճախ համարվում է ամենասննդարար սննդամթերքներից մեկը։ Եկեք տեսնենք, թե ինչպես է օրական մեկ չափաբաժինն ազդում մարմնի վրա և ինչ փոփոխություններ կարող են նկատվել։

Սննդակարգ մաքուր մաշկի համար. ինչպես ընդմիշտ մոռանալ ակնեի մասին

05.03.2026
Բորբոքման բուժումը սովորաբար բարդ գործընթաց է, որը ներառում է մի քանի բժիշկների հետ խորհրդակցություններ, բազմաթիվ թեստեր, պատշաճ խնամք և ընթացակարգեր:

Ինչու պետք չէ արդուկել անկողնային սպիտակեղենը. գիտնականների ցնցող բացահայտումը

10.02.2026
Դուք դեռ լվանալուց հետո արդուկո՞ւմ եք ձեր անկողնային սպիտակեղենը՝ հետևելով ձեր մայրիկների և տատիկների խորհուրդներին:

Ձեր կենսագրականում ինչն է ստիպում գործատուին առաջինը զանգահարել ձեզ

20.01.2026
Ուղարկել եք ձեր ռեզյումեն, բայց հետադարձ զանգ չե՞ք ստացել: HR փորձագետները բացահայտել են այն նրբությունները, որոնց մասնագետները առաջին հերթին ուշադրություն են դարձնում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
19-05-2026 10:25
Կաննի 79-րդ ամենամյա կինոփառատոնի շրջանակներում տեղի է ունեցել Chopard Miracle Gala գալա երեկոն: Հյուրերի թվում էին Բելլա Հադիդը և նրա մայրը՝ Յոլանդան, Ադրիանա Լիման, Կարլա Բրունին, Դեմի Մուրը, Դիտա ֆոն Թիզը, Եվա Հերցիգովան և Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը:
19-05-2026 09:36
Ուկրաինացի արտիստներ Նաստյա Կամենսկիխը և Պոտապը (իսկական անունը՝ Ալեքսեյ Պոտապենկո), որոնք այս ամսվա սկզբին հայտարարել էին իրենց բաժանման մասին, հայտարարել են ինը տարվա ընդմիջումից հետո վերամիավորման մասին։ Արտիստները լուրը հայտնել են սոցիալական ցանցերում։
19-05-2026 09:31
49-ամյա երգչուհի Շակիրան բողոքարկել է Իսպանիայի հարկերից խուսափելու գործով դատարանի որոշումը, որի շրջանակներում նախկինում նա վճարել էր 15 միլիոն եվրո, և հաղթել։ Այժմ երգչուհին իր գումարը տոկոսներով հետ կստանա, հաղորդում է Rolling Stone-ը։
19-05-2026 02:29
Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, փոխել է իր կերպարը և շիկահեր դարձել՝ Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին իր ելույթի համար։ Համացանցում քննարկվում է Ռոդրիգեսի նոր կերպարը, համեմատություններ են արվում Քիմ Քարդաշյանի հետ, ով նախկինում նույնպես մոխրագույն շիկահեր էր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 579 անգամ
13.05.2026
Դիտվել է 449 անգամ
15.05.2026
Դիտվել է 314 անգամ
19.05.2026
Դիտվել է 96 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster