Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ալֆա կին. ուժի և քնքշության ներդաշնակություն, որը գերում է տղամարդկանց

02.07.2025

Ո՞վ է նա՝ այս խորհրդավոր անծանոթուհին, և հնարավո՞ր է դառնալ նրա նման։

Այսպիսով, ի՞նչ է նշանակում լինել ալֆա կին։ Պատկերացրեք մի կնոջ, որը կյանքում առաջ է ընդանում հեշտ և վստահ։ Նա գիտի իր արժեքը, գիտի, թե ինչպես վայելել ամեն օրը, կատարյալի հետրից չի ընկնում և չի վախենում սեփական եսից։ Խոսքը «երկաթե տիկնոջ» մասին չէ, այլ տաք, կենսուրախ, զգացմունքային կնոջ։ Նա կարիք չունի ապացուցելու իր արժեքը. նա արդեն իսկ իրեն թագուհի է զգում։

Ալֆա կնոջ մասին խոսելիս պատկերացնում ես վստահ, նպատակասլաց անձնավորություն։ Հոգեբանները կարծում են, որ նման հատկանիշները տրված են բնությունից, բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող սովորել այդպիսին լինել։

Ի՞նչ հատկանիշներ են ալֆա կնոջը դարձնում յուրահատուկ

600x400

• Վստահություն առանց մեծամտության

Նա չի ճչում իր առաքինությունների մասին. նրա լուռ վստահությունն ինքնին խոսում է իր մասին։ Նույնիսկ եթե ներսում կասկածներ կան, արտաքուստ նա պահպանում է արժանապատվությունը։

• Ամուր բնավորության և անկախություն

Նրան հաճախ անվանում են ուժեղ և ինքնաբավ։ Նա իրեն զգում է իր կյանքի գլխավոր հերոսը, չի վախենում պատասխանատվություն կրել, հեշտությամբ որոշումներ է կայացնում։ Նա խոսում է անմիջականորեն, նույնիսկ, եթե դա ոչ մեկի համար հաճելի չէ։ Նրա վստահությունը ոգեշնչում է ուրիշներին, իսկ խարիզման ձգում է մագնիսի նման։

• Կանացիություն առանց զոհաբերության

Ալֆա կինը ձևեր չի թափի, որպեսզի դուր գա։ Նա սիրում է գեղեցիկ զգեստներ, լինել խնամված և ռոմանտիկա, բայց չի հանդուրժի անհարգալից վերաբերմունք կամ չի խաղա «հարմարավետ» կնոջ դեր։

• Ոգեշնչում

Տղամարդը նման կնոջ կողքին ավելի լավն է դառնում։ Ալֆա կինն աջակցում է զուգընկերոջ ձգտումներին, օգնում նրան հավատալ ինքն իրեն և մղում է գործողությունների, բայց չի տարալուծվում նրա մեջ։ Եթե նա ընտրի ինչ-որ մեկին, ապա կլինի հավատարիմ ուղեկից և հուսալի հենարան։ Բայց նրան տղամարդ պետք չէ կարգավիճակի համար, և եթե հարաբերություններ է կառուցում, ապա միայն հանուն սիրո։

• Զգացմունքները վերահսկողության տակ են

Ալֆա կինը չի հանդուրժում վատ վերաբերմունք։ Նա անմիջապես տեսնում է, թե ով է իրեն հարմար և ժամանակ չի վատնում թունավոր հարաբերությունների վրա։ Նա սովորում է իր սխալներից և գնահատում իր հոգեկան հանգստությունը։

• Կյանքը վառ գույներով

Նրա օրերը լի են իրադարձություններով։ Ճանապարհորդություններ, զբոսանքներ, նոր ծանոթություններ՝ նա հազվադեպ է անշարժ նստում։ Նրան հանդիպելուց հետո մնում են միայն հաճելի տպավորություններ։

• Ներդաշնակություն ամեն ինչում

Նա գիտի, թե ինչպես հավասարակշռել աշխատանքը և անձնական կյանքը։ Նա չի երազում, այլ կառուցում է իր սեփական իրականությունը։ Եթե հոգնած է զգում, հանգստանում է, եթե անհրաժեշտ է իրեն հավաքել, վճռականորեն է գործում։ Նա չի շտապեցնում իրադարձությունները կամ ճնշում չի գործադրում մարդկանց վրա՝ հասկանալով, որ ամեն ինչ իր ժամանակին է գալիս։

• Ինչո՞ւ է ալֆա կինը ձգում մարդկանց

Անհնար է նրան չնկատել՝ հպարտ կեցվածք, սահուն քայլվածք, ուղիղ հայացք։ Մարդիկ ինտուիտիվ զգում են նրա ներքին լույսը, ենթագիտակցորեն ձգտում են դեպի նրաից ճառագող էներգիան։ Նրա հետ լինելը հեշտ է և հետաքրքիր՝ նա գիտի լսել, իմաստուն խորհուրդներ տալ և լավատեսությամբ է լիցքավորվում։

Ալֆա կինն ապացուցում է, որ կարելի է լինել և՛ ուժեղ, և՛ կանացի միաժամանակ՝ մնալով եզակի։

Հնարավո՞ր է այսպիսին դառնալ

600x400

Շատ առումներով, ալֆա որակները ինքդ քեզ վրա աշխատելու արդյունք են։ Սկսեք փոքրից.

Դադարեք ձեզ համեմատել ուրիշների հետ։

Սովորեք «ոչ» ասել այն ամենին, ինչը ձեզ դուր չի գալիս։

Զարգացրեք ինքնավստահություն․ նույնիսկ եթե դեռ չունեք այն, վարվեք այնպես, կարծես, թե արդեն ունեք։

Ալֆա կնոջ գլխավոր կանոնը՝ քոնը կախված է միայն քեզանից, ստեղծիր այն ինքդ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3561 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Ինչպես իմանալ, թե արժե արդյոք տվյալ մեկի հետ շփվել

27.03.2026
Պարզելու համար, թե նոր ծանոթի հետ հարաբերությունները կստացվեն, թե ոչ, կարող եք օգտագործել պարզ մեթոդ։

Գտեք ձեզ համապատասխան երջանկությունը

08.03.2026
Հին Հունաստանում բոլոր կանայք երջանկության համար գնում էին Աֆրոդիտե աստվածուհու մոտ։  Յուրաքանչյուր հույն կին պետք է ընտրեր, թե իրեն ինչ տեսակի երջանկություն է համապատասխանում։

7 եղանակ՝ հարաբերություններում հուզական մտերմությունը վերականգնելու համար

26.02.2026
Արտաքինից ամեն ինչ կարող է կայուն թվալ՝ համատեղ տուն, ծրագրեր, արձակուրդներ, բայց զուգընկերները կարող են իրենց միայնակ զգալ նույնիսկ միասին լինելիս։

Ամուսինների միջև տարիքային որ տարբերությունը կարելի է համարել առավել բարենպաստ

12.02.2026
Զուգընկեր ընտրելիս տարիքն ամենակարևոր չափանիշներից մեկն է։ Ծանոթությունների կայքերում այն առաջատար տեղ է զբաղեցնում հասակի, կրթության և ֆինանսական կարգավիճակի հետ մեկտեղ։

Ինչու պետք չէ փող տալ տղամարդուն. 5 կարևոր պատճառ

27.01.2026
Համատեղելով ֆինանսական գրագիտությունն ու աշխարհիկ իմաստնությունը՝ ներկայացնում ենք, թե ինչու չպետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեք, նույնիսկ, եթե թվում է, թե նա է ձեր միակը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-05-2026 11:14
Սննդաբանները կոչ են անում չանտեսել ձվերը, բայց նաև չչարաշահել դրանց օգտագործումը։ Օրական երկու կամ երեք ձու ուտելը որևէ խնդիր չի առաջացնի և չի մեծացնի սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նշում են մասնագետները։
18-05-2026 10:39
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը օգնել է բուլղարացի երգչուհի DARA-ին 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին նախապատրաստվելու հարցում: Ըստ որոշ տեղեկությունների, բուլղարական հեռուստատեսությունը կապ է հաստատել ռուս երգչի հետ՝ մրցույթի մասնակցին աջակցելու համար: Կիրկորովի թիմը, այդ թվում՝ կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը, ով գրել է Սերգեյ Լազարևի կողմից մրցույթում կատարած երկու երգ, միացել է գործընթացին: Նրանք միացյալ ուժերով DARA-ի համար ստեղծել են «Բանգարանգա» կոմպոզիցիան:
18-05-2026 10:25
Պամելա Անդերսոնը հարաբերություններ է սկսել Թոմ Քրուզի հետ։ Աստղերի հարաբերությունների մասին լուրը վերնագրեր է գրավում արտասահմանյան տաբլոիդներում։ Ինտերնետ օգտատերերը շփոթված են. արդյո՞ք դա իսկապես ճիշտ է։ Անդերսոնն ու Քրուզը հարաբերությունների հարուստ պատմություն ունեն։ Թոմն ամուսնացած է եղել երեք, մինչդեռ Պամելա Անդերսոնը՝ հինգ անգամ։
18-05-2026 10:19
2026 թվականի մայիսի 16-ին Նյու Յորքի սիրտը, լեգենդար Թայմս Սքվերը, վերածվել էր իսկական պոդիումի: Իտալական Gucci նորաձևության տունը՝ իր նոր ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի ղեկավարությամբ, այնտեղ կազմակերպել էր իր կրուիզային հավաքածուի ցուցադրությունը: «Պոդիումը» ձգվում էր Յոթերորդ պողոտայի և Բրոդվեյի միջև:
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 477 անգամ
13.05.2026
Դիտվել է 441 անգամ
15.05.2026
Դիտվել է 299 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster