44-ամյա Քիմ Քարդաշյանը հայտարարել է Լոս Անջելեսում իր Skims ապրանքանիշի առաջատար խանութի բացման մասին։ Աստղը նկարներ է հրապարակել սոցցանցերում։
Որոշ կադրերում Քիմը նկարահանվել է դրամարկղի մոտ։ Գործար կինը կեցվածք է ընդունել կիպ տոպով և մարմնագույն վարտիքով։
Նա դիմահարդարվել է սև աչքերի մատիտով ու մարմնագույն շրթներկով, իսկ մազերը հավաքել է խնամված փնջի:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ամուսնացած է եղել ռեփեր Քանյե Ուեսթի հետ 2014-ից 2022 թվականներին, զույգն ունի չորս համատեղ երեխա՝ 11-ամյա Նորթը, 7-ամյա Չիկագոն, 9-ամյա Սեյնթը և 5-ամյա Փսալմը։
Վերջերս նախկին ամուսինների միջև կոնֆլիկտ է ծագել ավագ դստեր շուրջ։ Ուեսթը հավաքագրել է աղջկան՝ աշխատելու նոր թրեքի վրա, որին մասնակցում է տխրահռչակ ռեփեր Փ. Դիդին:
Քիմ Քարդաշյանը սկսել է պահանջել հեռացնել երգը։ Նա նաև դատարանի միջոցով փորձում է սահմանափակել իր երեխաների շփումները երաժշտի հետ։
Դրանից հետո Քանյե Ուեսթն հայտարարել է, որ զղջում է Քիմ Քարդաշյանի հետ երեխաներ ունենալու համար։
05-12-2025 11:19 «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի աստղ 69-ամյա Քիմ Քեթրոլն ամուսնացել է իր 55-ամյա ընկերոջ՝ Ռասել Թոմասի հետ՝ ինը տարվա համատեղ կյանքից հետո: Նորապսակները դեկտեմբերի 4-ին Լոնդոնի Հին քաղաքապետարանում կազմակերպել են համեստ հարսանիք՝ շրջապատված 12 մտերիմ ընկերներով և ընտանիքի անդամներով:
05-12-2025 11:10 «Շանելը» իր ամենամյա Métiers d’Art ցուցադրության համար ընտրել էր մի վայր, որը քիչ կապ ունի նորաձևության տների կամ բարձր նորաձևության արվեստանոցների հետ. այս տարի պոդիումը տեղադրվել է Մանհեթենի լքված Բաուերի մետրոյի կայարանի ներսում։ Կայարանն ամբողջությամբ վերափոխվել է։ Ժանգոտած պատերի և գրաֆիտիի փոխարեն եղել են թարմ տերակոտե ներկեր, տաք լուսավորություն, ոճավորված թերթերի կրպակ, վինտաժային պտտվող դարպասներ և դասական նարնջագույն նստարանների շարքեր։ Մոդելները ժամանել են իրական գնացքով՝ դուրս գալով վագոններից և քայլելով պոդիումով:
05-12-2025 11:07 UCLA Health-ի հետազոտողները պարզել են, որ ամուր սոցիալական կապերը, մասնավորապես՝ հուզականորեն աջակցող ամուսնությունները, կարող են նվազեցնել ճարպակալման վտանգը՝ ազդելով ուղեղի և աղիների միջև նուրբ փոխազդեցությունների վրա։ Հեղինակներն ընդգծում են, որ խոսքը ոչ թե սոսկ ամուսնության մասին է՝ իբրև միակ գործոն, այլ սոցիալական կապերի որակի և կայունության մասին։
05-12-2025 01:23 Քիմ Քարդաշյանը, ում կողոպտել էին 2016 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվա ժամանակ, խոստովանել է, որ իր նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, կարծում է, որ միջադեպը բեմադրված է եղել։ Քարդաշյանը խոստովանել է, որ կողոպուտը իր կյանքի ամենասարսափելի փորձառություններից մեկն էր. «Պատկերացնել է պետք, որ ինձ այդքան մտերիմ մեկը չի հավատում ինձ։ Չնայած նա պետք է իմանա, թե որքան է սա փոխել իմ կյանքը։ Դա ինձ անհավատալիորեն ցավ պատճառեց։ Եվ հետո, վերջապես, դատավարությունից հետո, ես մտածեցի. «Տեսեք, դա ճիշտ էր»»։
05-12-2025 00:27 Պարզվել է, թե ինչպես է 33-ամյա Մայլին արձագանքել իր և 27-ամյա ընկերոջ՝ Մաքս Մորանդոյի նշանադրությանը։ Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրը People-ին ասել է. «Մայլին շատ է ոգևորված նշանադրությամբ», - ասել է աղբյուրը։ Վերջինիս խոսքով՝ Սայրուսը ցանկանում է իրենց հարաբերությունները հասցնել հաջորդ մակարդակի։ Սակայն նա չի ցանկացել հրապարակայնորեն հայտարարել նշանադրության մասին։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: